Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԿՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՍԵՊՏԻՑԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՂԵԿԱՎԱՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԿՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՍԵՊՏԻՑԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդությունը Եվրոպական երկրներում տարածված և տարածվող, խիստ կոնտագիոզ, մի շարք ձկնատեսակներ ախտահարող, մեծ ծավալներով անկումներ առաջացնող և տնտեսական մեծ վնասներ պատճառող արհավիրք է։ Հաշվի առնելով Հայասատանի Հանրապետության տնտեսությունում, մասնավորապես գյուղատնտեսությունում ձկնաբուծության տեսակարար կշիռը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու իրավական փաստաթուղթ, որով պետք է առաջնորդվել հիվանդության հնարավոր ներթափանցման դեպքում։

«Հայաստանի Հանրապետությունում ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը հաստատելու մասին» հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պահանջ է, որով հնարավորություն է ստեղծվում օրենսդրությամբ հաստաված պահանջների համաձայն իրականացնել և կազմակերպել հիվանդության դեմ պայքարելու աշխատանքները։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով մշակվել են՝ ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդության, հիվանդության դեմ կանխարգելիչ և պայքարի միջոցառումների, ինչպես նաև վերացման  վերաբերյալ կետեր:

        

         3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և Սննադամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ:

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվում է ստեղծվել կանոնակարգված և վերահսկելի միջոցառումների շղթա՝ հիվանդության դեմ տարվող պայքարի գործընթացում։

 

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետությունում ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    06.05.2024 - 22.05.2024

  • Տեսակ

    Հրահանգ

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1070

Տպել