В стадии разработки
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - За
-
6 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարևոր ուղղություն է համարվում համայնքային ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումը և համալրումը, առավել ևս, որ համայնքային ոստիկանությունն իրականացնելու է ոչ միայն այն գործառույթները, որոնք այս պահին վերապահված են համայնքային ոստիակնությանը, այլ նաև այլ գործառույթներ, մասնավորապես՝ ընտանիքում բռնության կանխարգելումը, անչափահասների հանցավորության կանխարգելումը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումները և այլն:
Ներկայումս տարածքային մակարդակում համայնքային ոստիկանության և ընտանիքում բռնության ու անչափահասների հանցավորության դեմ պայքարի ոլորտում գործունեությունն իրականացվում է տարբեր ստորաբաժանումների միջոցով, որոնք ունեն տարբեր ենթակայություն, ինչը թե՛ համակարգման, թե՛ համագործակցության ու դեպքերի նկատմամբ պատշաճ արձագանքի տեսանկյունից ոչ բավարար է ու մասնակի արդյունավետ: Առավել ևս, որ հաճախ այդ երկու ստորաբաժանման ծառայողները մեկտեղում են իրենց ջանքերը՝ ոստիկանության առջև ծառացած խնդիրները համատեղ լուծելու համար:
Ոստիկանության տարածքային բաժինները գործում են մարզային վարչությունների (նաև Երևան քաղաքի վարչության) անմիջական ենթակայության, միաժամանակ նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեթոդական ղեկավարման ներքո, որն ըստ էության ենթադրում է կրկնակի ենթակայություն՝ առանց ղեկավարման լիազորությունների սահմանների հստակ տարանջատման:
Տարածքային մակարդակում գործող երկու ստորաբաժանումների կազմափոխման և գործառույթների ընդլայնման միջոցով ծառայությունը կլինի առավել արդյունավետ, բազմակողմանի և համայնքահեն:
Հարկ է արձանագրել, որ Ոստիկանության տարածքային բաժիններում, բացի համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներից, գործում են նաև քրեական հետախուզության ու այլ ստորաբաժանումներ ևս: Ըստ էության, նշված ստորաբաժանումների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հասարակական կարգի պահպանության և այլ գործառույթները Ոստիկանության տարածքային բաժիններում իրականացվում են զուգակցված, ինչը բացասաբար է անդրադառնում թե մասնագիտական կարողությունների իրացման և կատարելագործման, այնպես էլ՝ աշխատանքների համակարգման և ղեկավարման տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարևոր ուղղություններից մեկն է նաև պետական այլ մարմինների և գերատեսչությունների ու ոստիկանության լիազորությունների հստակ տարանջատումը, և ոստիկանության կողմից բացառապես ոստիկանական բնույթի գործառույթներ իրականաացնելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցելը: Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը հարկադիր կատարողի հիմնական գործառույթներից է և նրա կողմից կայացված համապատասխան որոշման հիման վրա ներկա դրությամբ դա իրականացնում է ոստիկանությունը կամ այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա): Նման մոտեցումն անթույլատրելի է հետևյալ պատճառաբանությամբ՝
- պարտապան ֆիզիկական անձին հետախուզում հայտարարելը դեռևս բավարար հիմք չէ ազատ տեղաշարժի կամ այլ բնույթի սահմանափակումներ կիրառելու համար, իսկ դրա միակ նպատակն անձի գտնվելու վայրի պարզումն է և դրա մասին հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հայտնելը: Փաստացի այդ ամենի հիման վրա գործնականում հետախուզական քարտ-կուտակիչը կազմելուց զատ այլ հետախուզական աշխատանքներ չեն իրականացվում և նման գործառույթը ժամանակի և ռեսուրսի ոչ արդյունավետ կիրառման է հանգեցնում։ Ըստ էության ոստիկանության կողմից պարտապանի գտնվելու վայրը պարզվում է բացառապես այցելությունների և հարցումների միջոցով, ինչը հնարավոր է իրականացնել նաև առանց հետախուզում հայտարարելու և քարտ-կուտակիչներ կազմելու։ Իսկ նման գործառույթ կարող է իրականացնել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ինքնուրույն:
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործնականում անձի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվում է դրամական պարտավորությունները կատարելու, այլ ոչ թե վերջինիս բնակության կամ գտնվելու վայրը պարզելու հիմքով, ինչի հետևանքով հետախուզում հայտարարելը կորցնում է իր նպատակային նշանակությունը: Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձի գտնվելու վայրը պարզված է, սակայն հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի դադարեցվում, ինչն իրավաչափ չէ մարդու իրավունքների համատեքստում։
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզային մակարդակում, ինչպես նաև Երևան քաղաքում ունենալ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներին վերաբերող գործառույթները, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը և այլ օժանդակ գործառույթներ:
Գործառույթների նշված շրջանակի և գործունեության հիշյալ ուղղությունների սահմանումը պայմանավորված է նաև Ոստիկանության տարածքային մարմինների ստեղծման հայեցակարգի մեկ այլ բաղադրիչի շրջանակներում՝ Ոստիկանության քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ստեղծման հանգամանքով:
Հատկանշական է, որ համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են:
Այսպիսով, մեկնարկած բարեփոխումների ամբողջական իրագործումից հետո, համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման տարածքային ստորաբաժանումներից բացի, մարզային մակարդակում ներկայացված կլինեն նաև պարեկային ծառայության, քրեական ոստիկանության, ոստիկանության գվարդիայի և համայքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, որոնք նույնպես ուղղահայաց ենթարկվելու են իրենց գլխադասային ստորաբաժանումներին (նշված են հենասյունային ուղղությունները, բնականաբար ՕԿԿ-ն ևս ունի մարզային ներկայացվածություն):
Նախագծով նաև տարանջատվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ոստիկանության գործառույթները: Այդ տարանջատման արդյունքում պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնելու է հենց դատական ակտերի կատարման ծառայությունը, ինչպես նաև իրականացնում են այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա): Ոստիկանության կողմից պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը չի իրկանացվելու հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները՝
- հետախուզական աշխատանքները ենթադրում են միայն այցելություններ կատարելը և հարցումներ իրականացնելը, որը կարող է իրականացվել ցանկացած մարմնի կողմից, ներառյալ՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից,
- հայտարարված հետախուզումը չի ենթադրում ազատ տեղաշարժի որևէ սահմանափակում պարտապան ֆիզիկական անձի համար,
- հայտարարված հետախուզմումը չի ենթադրում որևէ հարկադրանքի միջոցի կիրառում պարտապան ֆիզիկական անձի նկատմամբ։
3․ Ակնկալվող արդյունքը.
Սույն օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել համայնքային ոստիկանության առջև ծառացած այն խնդիրեները, որոնք առաջանում են հասարակական կարգի պահպանության, ընտանիքում բռնության դեմ պայքարելիս, անչափահասների հանցավորությունը կանխարգելելիս, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս: Ակնկալվում է նաև ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ՀՀ ոստիկանության գործառույթների հստակեցում և տարանջատում:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Սույն օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման կանխատեսման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցումը կամ ծախսերի ավելացումը կհստակեցվի համապատասխան հաստիքների թվաքանակի ճշգրտումից և ձևավորվելիք ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման ծախսերի հստակեցումից հետո:
Սույն օրենքների նախագծերի ընդունմամբ այլ օրենքներում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: Լրացումներ և փոփոխություններ իրականացվելու են համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման տարածքային ստորաբաժանումների աշխատանքին վերաբերող ՀՀ Կառավարության որոշումներում և ՀՀ Ներքին գործերի նախարարի հրամաններում:
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
03.05.2024 - 18.05.2024
-
Тип
Закон
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1198
Принт