Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման

Հավելված № 1

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի             -ի N     - Ն հրամանի

 

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ա.

  իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը

բ.

գտնվելու վայրը (մարզը, համայնքը) կամ բնության հատուկ պահպանվող տարածքը

գ.

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

դ.

օգտգործման նպատակը և ծրագրի հակիրճ նկարագրությունը

ե.

վտանգվածության կարգավիճակը համաձայն ՀՀ կենդանիների Կարմիր գրքի

 

զ. ___________________________ թ-ից  մինչև __________________________թ. ընկած ժամանակահատվածում:

 

է.

N

Օգտագործման ենթակա Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ կենդանիների գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)

Չափաքանակը (հատ, կգ)

Սեռը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտին կից ներկայացվում է Շրջակա միջավայրի նախարարի  2024 թվականի _______   ___-ի  «Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին» №___-Ն հրամանի Հավելված № 2-ի 1-ին կետի 2-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը:

 

 

 

 

 

 

Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանին/երն օգտագործող` ________________________________                    _________________________________________________________________________________________

                                անուն ազգանուն կամ իրավանանական անձի անվանում                                            

 

                                                                                                         ________________________ 

   ստորագրություն

 

 

 

Ստորագրման ամսաթիվ՝     «_____»  «_____________»    202  թ.

 

 

Հավելված № 2

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի ___________ «_____» -ի

N ______ - Ն հրամանի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ք. Երևան

«_____»___________2024թ.

 

Շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ՝ «Լիազորված մարմին»), հանդես գալով Կառավարության անունից, ի դեմս`____________________________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

 

 

                                                                                                                                                           մի կողմից

իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները

 

 

 

 

(այսուհետ՝ «ՀՀ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ օգտագործող») ի դեմս՝

(անուն, ազգանուն)

 

 

մյուս կողմից կնքեցին (այսուհետ միասին՝ Կողմեր) սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին։

 

  1. Պայմանագրի առարկան

 

Սույն պայմանագրով լիազորված մարմինը ՀՀ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ օգտագործողին իրավունք է վերապահում՝

___________________________________________________________________________________________  _______________________________________________________________________________ տարածքում,

                                                      (օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը և չափը)

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________նպատակով,

                                                         (օգտագործման նպատակը)

 

օգտագործել՝

N

Օգտագործման ենթակա Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ կենդանիների գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)

Չափաքանակը (հատ, կգ)

Սեռը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

___________________________ թ-ից  մինչև __________________________թ. ընկած ժամանակահատվածում:

 

  1. 2. Հատուկ պայմաններ

2.1. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

2.1.1. կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից տրամադրված ցուցումներ՝ հայցվող տեսակի վայրի բնությունից վերցնելու, տեղափոխելու, պահելու (այդ թվում՝ պահման վանդակների կամ ազատավանդակների չափերի ու առանձնահատկությունների, սննդակարգի, անհրաժեշտ սարքավորումների առկայության, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների) վերաբերյալ,

2.1.2. իրավաբանական անձի դեպքում՝ ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման իրավունքը հավաստող փաստաթուղթ (լիցենզիա),

2.1.3. ֆիզիկական անձի դեպքում՝ ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման համապատասխան մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,

2.1.4 նախնական անասնաբուժական զննություն կատարելու և կարանտինն ապահովելու մասին պարտավորությունը (զոոնոզ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով):

2.2 Սույն պայմանագրի 2.1 ենթակետով պահանջվող տեղեկատվությունը կնքվող պայմանագրի անբաժանելի մաս է և համարվում է պարտադիր կատարման ենթակա պահանջ։

 

  1. Կողմերի իրավունքները եվ պարտականությունները

 

3.1. Լիազորված մարմինն իրավունք ունի`

3.1.1. կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործողից պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակի և տեսակի Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ,

3.1.2. դադարեցնել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը՝ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ օգտագործողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու նպատակով,

3.1.3. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը՝ դրա մասին ոչ ուշ քան 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին,

  1. 2. Լիազորված մարմինը պարտավոր է`

3.2.1. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանինեն օգտագործողին տրամադրել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների պահպանության վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն:

3.3. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործողն իրավունք ունի՝

3.3.1. տնօրինել սույն պայմանագրում նշված Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիները՝ պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,

3.3.2. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրացնել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները,

3.3.3. լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների և դրանց պոպուլյացիաների բարելավմանն ուղղված միջոցառումներ,

3.3.4. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը՝ դրա մասին ոչ ուշ քան 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

3.4. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործողը պարտավոր է՝

3.4.1. գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով,

3.4.2. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,

3.4.3. պահպանել պայմանագրում նշված տարածքի Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,

3.4.4. ապահովել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների շարունակական օգտագործումն ու վերարտադրությունը,

3.4.5. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներից օգտվելու հետևանքով խախտված էկոհամակարգը վերականգնել սահմանված ժամկետում,

3.4.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,

3.4.8. զերծ պահել մթնոլորտային օդը, հողը, անտառները, ջրերը և շրջակա միջավայրի մյուս օբյեկտները, ինչպես նաև շինությունները և այլ կառույցները, բնության, պատմության և մշակութային հուշարձանները Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից,

3.4.9. սույն պայմանագրի գործողությունն ավարտվելուց հետո մեկամսյա ժամկետում լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություն` Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների և հետազոտությունների վերաբերյալ:

 

  1. Պայմանագրով կատարվող վճարները եվ հաշվարկները

 

4.1. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործողը բացառությմաբ գիտահետազոտական նպատակի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վճարում է _______________ դրամ բնօգտագործման վճար:

 

  1. Վեճերի լուծման կարգը

 

5.1.Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

  1. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

6.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

  1. Պայմանագրի ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ վաղաժամկետ լուծման հիմքերը

 

7.1. Պայմանագիրը դադարում է պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու դեպքում։

7.2. Լիազորված մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործողը`

7.2.1. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանին օգտագործել է օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի պայմանների կամ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տրամադրման նպատակի խախտումներով,

7.2.2. լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,

7.2.3. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տվյալ տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար,

7.2.4. ստեղծվել է ակնհայտ սպառնալիք Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների բնական վերարտադրության, աշխատողների և/կամ բնակչության անվտանգության (առողջության) համար:

7.3. Նշված հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմինը որևէ գույքային պատասխանատվություն չի կրում:

 

  1. Պայմանագրի փոփոխումը

 

8.1. Պայմանագրի դրույթների փոփոխումը կատարվում է կողմերի գրավոր համաձայնությամբ: Կատարվելիք փոփոխությունները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում։ Դրանք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:

 

  1. Այլ դրույթներ

 

9.1. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկական օրինակ:

9.2 կնքված պայմանագրի պատճենն ուղարկվում է ոլորտի վերահսկողությունն իրականացնող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

 

  1. 10. Պայմանագրի ժամկետը

 

Պայմանագրի ժամկետը սահմանվում է «____» ____________ թ-ից մինչև «____» ___________թ.։

 

 

  1. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները եվ ստորագրությունները

 

 

Կարմիր գրքում գրանցված վայրի

կենդանիներն օգտագործող

______________________

______________________

(բանկային վավերապայմանները)

______________________

(ստորագրություն)

Կ.Տ

 

 

Լիազորված մարմին

______________________

______________________

(բանկային վավերապայմանները)

______________________

(ստորագրություն)

Կ.Տ

 

  • Обсуждалось

    01.05.2024 - 22.05.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1695

Принт

Связанные документы / ссылки