«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - За
-
3 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է որոշման հավելված 3-ով հաստատված կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում լրացում կատարելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 25.04.2024թ. N 589-Ն որոշման հավելված 3-ով հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը, որում որպես նյարդաբան ընդգրկվել են թվով 2 մասնագետներ։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N 534-Ն որոշմամբ «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների» ցանկի 14-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչով պայմանավորված նպատակահարմար է գտնվել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ևս մեկ նյարդաբան մասնագետի ընդգրկումը։
- 3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը լրացնել ևս մեկ նյարդաբան մասնագետով։
- 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փափոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2024 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում։
- 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ։
-
Обсуждалось
30.04.2024 - 16.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 1476
Принт