Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

     ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2024 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետությանկառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերում  նշված ախտաբանական վիճակների դիտարկման ժամանակահատվածը ներառում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունենալու ամբողջ ժամանակահատվածը։»․

2) որոշման հավելվածի 25-րդ կետում «ֆունկցիոնալության գնահատման» բառերը փոխարինել «դիտարկման» բառով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Обсуждалось

    25.04.2024 - 13.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1597

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Հավելվածի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «29. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը, երբ հաշմանդամության նախորդ ժամկետը կազմել է հինգ տարի՝»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Հավելվածի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «28. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը, երբ նախորդ հաշմանդամության ժամկետը կազմել է երեք տարի՝»։ Առաջարկը մշակելիս հաշվի է առնվել, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը չի օգտագործում «կարգավիճակ» հասկացությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «27. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը»։ Այս առաջարկի ընդունման դեպքում հավելվածից նաև կհեռացվի «տվյալ փորձաքննության ժամանակ» բառերը, որը հակասում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին։

Узнать больше