Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1217-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1217-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի N 1217-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգա­յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտան­գու­թյան մարմինների մասին» օրենքներում կատարված փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 11-ի N 232-Ա որոշման պահանջի կատարումն ապահովելու անհրա­­­ժեշտությամբ:

Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել են «Ազգա­յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուններ կատա­րելու մասին» ՀՕ-1 և «Ազգային անվտան­գու­թյան մարմինների մասին» օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՕ-2 օրենքները, որոնց համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդի­սա­նում, ինչպես նաև ուժը կորցրած են ճանաչվել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթները։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշման հավելվածից հանել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը:

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վարչապետի որոշման դրույթների համապատասխանեցումն օրենքների պահանջներին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    25.04.2024 - 10.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1497

Принт