ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1217-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1217-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի N 1217-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում կատարված փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 11-ի N 232-Ա որոշման պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-1-Ն և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքները, որոնց համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդիսանում, ինչպես նաև ուժը կորցրած են ճանաչվել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթները։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշման հավելվածից հանել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վարչապետի որոշման դրույթների համապատասխանեցումն օրենքների պահանջներին:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
Ազգային անվտանգության ծառայություն
-
Քննարկվել է
25.04.2024 - 10.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 1473
Տպել