ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » _________ 2024 թվականի N __________ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Օրենսդրական ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» N 1159-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
- հավելվածի 19-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
- հավելվածը լրացնել նոր 21.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.
«21.1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող oրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ՝
- «Հատուկ պետական պաշտապանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի իմաստով պետական պահպանության:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Обсуждалось
23.04.2024 - 08.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба государственной охраны
Просмотры 1342
Принт