Добавить в избранное
Находится в правительстве РА
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
4 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Artur Vardanyan 07.02.2018 08:57:00 | Քանի որ 191-րդ հոդվածը վերաբերվում է նաև պետական վարկերին ու պետական կորուստներին` անհրաժեշտ է այն թողնել որպես քրեորեն պատժելի արարք` նման արարքները չխրախուսելու համար: 198, 207 հոդվածները կարող են ուղղակիորեն կապված լինել մարդկանց առողջության հետ, քանի որ կեղծ գովազդի արդյունքում, մարդիկ կարող են օգտագործել սխալ ներկայացված նյութեր և ապրանքներ: Իսկ կեղծ ալկոհոլի ստեղծումը դա կարող է դառնալ նույնիսկ մահվան պատճառ: Խնդրում եմ այս հոդվածները թողնել քրական օրենսգրքում: | Չի ընդունվել Ինչ վերաբերում է 191-րդ հոդվածին, ապա նշված հոդվածով 2012-ից 2017 թվականների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ: Դրա քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության բացակայության մասին է վկայում նաև միջազգային համապատասխան փորձը։ Վարկը ոչ նպատակային օգտագործելը նախատեսված չէ մի շարք երկրներում, օրինակ՝ Էստոնիայի, Գերմանիայի և Կանադայի քրեական օրենսգրքերով: Չի ընդունվել 198 և 207 հոդվածների վերաբերյալ՝ անհասկանալի է, թե ինչու է օրենսգիրքը նախատեսում հենց կեղծ գինի, օղի կամ այլ ալկոհոլային խմիչք պատրաստելը կամ դրանցով մարդու առողջությանը վնաս պատճառելը: Սա ավելորդ կարգավորում է: Ավելի նպատակահարմար է նշված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկել ընդհանուր կարգով, ինչպես դա արվում է արտասահմանյան երկրների քրեական օրենսգրքերով: | |
2 | Լիանա Բաբաջանյան 09.02.2018 16:51:18 | Անթույլատրելի է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի ապաքրեականացումը, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելուն, այլև պետության, ի դեմս՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների կամ այլ պետությունների կողմից տրամադրված վարկերի օգտագործելուն: Ընդհակառակը, օրենսդրությունն պետք է միտված լինի նման վարկերի օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Իսկ այն հանգամանքը, որ նման հոդվածներով հարուցված քրեական գործեր չկան կամ գրեթե չկան, ևս պայմանավորված է պատասխանատվության խստությամբ: | Չի ընդունվել։ Նշված հոդվածով 2012-ից 2017 թվականների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ: Դրա քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության բացակայության մասին է վկայում նաև միջազգային համապատասխան փորձը։ Վարկը ոչ նպատակային օգտագործելը նախատեսված չէ մի շարք երկրներում, օրինակ՝ Էստոնիայի, Գերմանիայի և Կանադայի քրեական օրենսգրքերով: |