Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

«      » -------------- 2024թ. N       - Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի  Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

         1) որոշման վերնագրում և 1-ին կետում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը.

         2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝

         ա. վերնագրում, 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 12-րդ և 14-րդ կետերում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը,

         բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

        «2. Ատեստավորման նպատակն է գնահատել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունների իմացությունը, ֆիզիկական, կրակային, շարային պատրաստության աստիճանները, իսկ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների (այսուհետ՝ զինծառայող) մասով՝ մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունների իմացությունն ու կրակային և շարային պատրաստության աստիճանները, որոնց գնահատման արդյունքներով զինծառայողներին որակավորման համար վճարել հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափերով և կարգով:»,

          գ. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել,

          դ. 10-րդ կետում «իսկ» բառից հետո լրացնել «մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն զբաղեցնող» բառերը,

          ե. 15-րդ կետի երրորդ նախադասությունում «այն զինծառայողը, որն ունի» բառերը փոխարինել «մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն զբաղեցնող այն զինծառայողը, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 101-րդ կետի 3-րդ կամ 6-րդ ենթակետով սահմանված պատճառական կապով պայմանավորված՝» բառերը,

         զ. 15-րդ կետի երրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 101-րդ կետով սահմանված այլ պատճառական կապով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված` չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում ունեցող մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն զբաղեցնող զինծառայողը կարող է սույն կարգի համաձայն դիմել և մասնակցել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորմանը, որի արդյունքներով նրան հավելավճար հաշվարկվում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների համար սահմանված չափով:»,

          է. 17-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորումն անցկացվում է անընդմեջ 4 օրում, իսկ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորումը՝ անընդմեջ 3 օրում՝ համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը և թեստավորումն իրականացնելով առանձին օրերին:»,

         ը. 37-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններում «Ատեստավորման» բառը փոխարինել «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման» բառերով,

         թ. 37-րդ կետից հետո լրացնել 37.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

         «37.1. Սույն կարգի 37-րդ կետով սահմանված պայմանները տարածվում են նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորման ու դրանց արդյունքներով կայացվող եզրակացությունների վրա:»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 166-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները.

       1) որոշման վերնագրում և 2-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը.

       2) որոշման 1-ին կետից հետո լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «1.1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը` սույն որոշման հավելվածում սահմանված հավելավճարների չափերի 60 տոկոսի չափով:».

       3) որոշման հավելվածում «ավագ ենթասպա» զինվորական կոչումով պաշտոններին վերաբերող 38-րդ կետից առաջ լրացնել 37.1-ին և 37.2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

       «

37.1

9/7

 

395,000

345,000

205,000

37.2

9/6

395,000

345,000

205,000

                                                                                                                             »:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հարջորդող օրվանից:
  • Обсуждалось

    18.04.2024 - 04.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3968

Принт

Предложения

Աշոտ Այվազյան

04.05.2024

Առաջարկս վերաբերվում է ԲՈԼՈՐ զինծառայողներին, Առաջարկում եմ փոխել ատեստավորման սկզբունքը, սահմանել նոր կարգ, որը կվերաբերվի բոլորին և նոր կարգով սահմանել տոկոսային հոտևյալ բաժանումը' Մասնագիտական 40% Կրակային 25% Ֆիզիկական պատրաստություն 20% Շարային պատրաստություն 15%։ Ատեստավորումն անցկացվում է տարին կամ երկու տարին մեկ անգամ բոլորի համար և անկախ պաշտոնի փոփոխումից այն պահպանվում է։ Ատեստավորման հավելավճար ստանալու իրավունք ձեռք են բերում այն զինծառայողները, ովքեր 2 քննություն դրական են ստանում՝ այդ թվում մասնագիտականը։ Իր հերթին կարող է վերը նշված տոկոսները բաժանվել ստացսծ գնահատականների համամասնության, իսկ եզրակացության կայացման բաժնում նշվի ատեստավորվողի գումարի չափը ըստ հավաքած միավորների։ Եթե մասնագիտականը ստանում է անբավարար, ապա հավելավճար չի հաշվարկվում և 3 ամիս անց ձեռք է բերում իրավունք նորից մասնակցելու, եթե նորից անբավարար է ստանում, պայմանագրի լրանալուն պես ուղարկվում է պահեստազոր։ Հավելեմ, որ այս պարագայում կամավոր և պարտադիր ատեստավորում չի լինում, և բոլորի համար գործում է 1 կարգ` հաջորդ ամսվա 1֊ից սկզբունքը։

Վարդան Հակոբյան

03.05.2024

Նախագծի զ․ կետը, որով առաջարկվում է 15-րդ կետի երրորդ նախադասությունից հետ կատարել լրացում, խտրականություն և տարբերակված մոտեցում է առաջացնում առողջական խնդիրներ ունեցող և առողջական խնդիրներ չունեցող զինծառայողների միջև՝ փաստորեն կատարելով ավելի կարևոր խնդիր՝ ատեստավորվել և արդյունքում ստանալ ավելի ցածր դրամական վճար։ Իրավունքները ոտնահարող առաջարկ է։ Հարգեք հավասարությունը, արդարությունն ու պահպանեք սոցիալական արդարությունը։

Վարդան Հակոբյան

03.05.2024

Լավ կլիներ նաև ուշադրություն դարձվեր ՀՀ կառավարության 2023թ․-ի փետրվարի 9-ի N162-Ն որոշմամբ հաստատված Կարգի (հավելված 1) 4-րդ բաժնի 15-րդ կետի «․․․․ ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատման համապատասխան գործնական վարժության կատարումից ազատվում է այն զինծառայողը, որն ունի ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N404-Ն որոշման N2 հավելվածով սահմանված՝ չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում։ ․․․․․․» բառերի ու ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ․-ի ապրիլի 12-ի «․․․․ ատեստավորումների կազմակերպման և անցկացման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև ատեստավորման ժամանակ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման կարգերը հաստատելու մասին» N478-Լ հրամանի13)-րդ (ՊՆ 2023թ․-ի հունիսի 6-ի N749-Լ հրամանով) փոփոխված կետի անհամապատասխանությանը, որտեղ, ի տարբերություն կառավարության որոշման, N404-Ն որոշման 2-րդ հավելվածով նախատեսված հակացուցում ունեցող զինծառայողին ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ատեստավորմանը։ Որպես փաստարկ բերվում է ՀՀ կառավարության 2018թ․ ապրիլի 12-ի N405-Ն որոշման 1-ին հավելվածի 101-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 6-րդ ենթակետերով սահմանված պատճառական կապով զինծառայողի առողջությանը հասցված վնասի հետևանք։ ՀԱՐՑ․ Ի՞նչ տարբերություն կա 1)«հիվանդությունը ձեռք է բերել կամ վնասվածքը ստացել է զինվորական ծառայության ընթացքում.» և 2) «հիվանդությունը ձեռք է բերել կամ վնասվածքը ստացել է զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով.» ձևակերպումների միջև։ Մի՞թե զինվորական ծառայության ընթացքում զինծառայողները բացի ծառայողական պարտականությունների կատարումից այլ պարտականություններ են կատարում (օրինակ՝ հայրական, ծնողական, որդիական, ամուսնական, հարևանական և այլն), որ հիմա էլ զրկվում են ատեստացիային մասնակցելուց ընդհանրապես, այլ ոչ թե առանց ֆիզիկական պատրաստության գնահատման, ինչպես մյուսները։ Եւ միթե սա խտրականություն և/կամ տարբերակված մոտեցում չի զինծառայողների հանդեպ, մի՞թե դա ՀՀ Սահմանադրությամբ, «ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք» օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով և այլ օրենսդրական փաստաթղթերով սահմանված հավասարության, սոցիալական արդարության ու արդարության սկզբունքների խախտում չէ, կամ ի՞նչու պիտի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ու դրանք փաստացի կատարող զինծառայողը մասնակցի նման գործառույթներ չիրականացնող զինծառայողների ատեստավորման գործընթացին և վճարվի ավելի քիչ գումարով։ Պարոնայք հեղինակներ, վերանայեք որոշումներն ու առավել խելամիտ որոշում կայացրեք։

Узнать больше