Добавить в избранное

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հմայակ Հակոբյան 22.04.2024 15:11:14 1․Հանձնաժողովի անդամների մասնագիտական աշխատանքային փորձի շեմը 5 տարուց իջեցնելով 2-ի առաջ է բերելու բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես․ Երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողների գերակշիռ մասը կարող է գնահատել առավելագույնը բնակարան, առանձնատուն և հազվադեպ՝ հասարակական նշանակության անշարժ գույք։ Ինչպես գիտենք հանձնաժողովը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի գրությունների հիման վրա ուսումնասիրում է պետական անշարժ գույքերի շուկայական արժեքների գնահատման հաշվետվություններ, որոնց գերակշիռ մասը իրենցից ներկայացնում են խոշոր արտադրական կամ հասարակական օբյեկտներ, որոնց գնահատումը շատ բարդ է, ինչպես նաև ուսումնասիրման են ներկայացվում կադաստրի կոմիտեի հաշվառման ծրագիր մուտքագրված գնահատման հաշվետվությունները, որոնք նույնպես հիմնականում իրենցից ներկայացնում են խոշոր արտադրական կամ հասարակական նշանակության անշարժ գույքեր։ Վերը թվարկված գույքերը այսօր կարող են գնահատել լիազոր մարմնում հաշվառված գնահատողների շուրջ 40 տոկոսը։ Իսկ հանձնաժողովի այն անդամը, որը երբևէ նման հաշվետվություն չի կազմել (հնարավոր է նույնիսկ չի տեսել), չի կարող և առավել ևս չպետք է ուսումնասիրի որևէ հաշվետվություն։ Պետական և համայնքային գույքերի ցանկում երբեմն հանդիպում են յուրահատուկ և եզակի գույքեր, որոնց գնահատությունները արվում են բացառապես հեղինակավոր գնահատողների հետ քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում։ Հանձնաժողովի կազմում ընդգրկելով 2 տարվա փորձ ունեցող (այսինքն անփորձ) գնահատողների, ուսումնասիրությունները կկատարվեն թերի և մակերեսորեն, ինչն էլ մեծ վնաս կհասցնի պետական և համայնքային բյուջեներին։ Այսօրվա գործող հանձնաժողովը իր փորձառու կազմով ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը կոնկրետ թվերով (2023 թվականի համար շուրջ 1,4 միլիարդ ՀՀ դրամ պետ բյուջեի միջոցների տնտեսում), ինչը կադաստրի կոմիտեի ղեկավարը հպարտությամբ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ինչ վերաբերվում է Նախագծի հիմնավորման այն դրույթին, որ Գործնականում օրենքի կիրարկման տեսանկյունից ներկայումս հաճախ են դժվարություններ առաջանում հանձնաժողովում գնահատողների ներգրավման տեսանկյունից, հարկ է նշել, որ այսօր հաշվառված գնահատողների ավելի քան 40 տոկոսը ունեն հինգ և ավելի տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և այս թիվը աճում է յուրաքանչյուր եռամսյակ։ Ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացների մասնակցության պարտադիր պահանջը հանելով, ոլորտը կլցվի որակավորում ունեցող, բայց ոլորտից անտեղյակ, լավ հիշողություն կամ անգիր անելու լավ ունակություն ունեցող «գնահատողներով», որոնք կապականեն ոլորտը և, Աստված մի արասցե, երկու տարի հետո կհամալրեն նաև հանձնաժողովի կազմը, ինչն էլ կքանդի այն ամենը, ինչին միահամուռ ուժերով հասել ենք այս ութ տարիների ընթացքում։ Դասընթացների որակի մասին փաստում են Կադաստրի կոմիտեի կողմից սույն թվականի մարտի 20-21 ին անցկացված որակավորման քննությունների վերաբերյալ հրապարակված թվերը՝ 26 դիմողից 18-ը ստացել են որակավորում։ Ինչ վերաբերվում է Նախագծի հիմնավորման այն դրույթին, որ հնարավոր են դեպքեր, երբ լիազոր մարմնի կողմից հայտարարված լինի որակավորման քննություն, սակայն ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դասընթաց անցկացրած չլինի և անձի կողմից որակավորում ստանալը դառնա գործնականում այդ փուլում անհնար և ժամանակավրեպ: Հարկ է նշել, որ «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի 1 կետի 4) ենթակետով և 27 հոդվածի 2 կետի 5) ենթակետով հստակ սահմանված է ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից դասընթացների կազմակերպման և անցկացման պարտադիր լինելը։ Առաջարկում եմ Նախագծում սահմանել որոշակի դրույթներ դասընթացների որակը էլ ավելի բարձրացնելու համար և էլ ավելի խստացնել դասընթացների կազմակերպման և անցկացման պարտադիր պահանջը։ 2․Ինքնակարգավորվաղ կազմակերպությունների անդամների նվազագույն շեմը 30 %-ից 10 %-ի իջեցնելու դեպքում առաջանում են մի շարք հարցեր, մասնավորապես․ եթե հաշվառման դիմեն 3-ից ավել ինքնակարգավորվող կազմակերպություններ, ապա ինչ չափանիշներով է լիազոր մարմինը ընտրելու երեքին։ Օրենքով սահմանված 30 տոկոսը պատահական թիվ չէ և ենթադրում է, որ որևէ նախաձեռնող խումբ կամ անհատ եթե ոլորտում չունի առնվազն 30 տոկոս աջակցություն, հեղինակություն և ազդեցություն, ապա տվյալ կազմակերպությունը որևէ ձևով չի կարող նպաստել ոլորտի կայացմանն ու զարգացմանը։ 10 տոկոս հեղինակություն ունեցող կազմակերպությունը լինելու է լիազոր մարմնի կողմից ուղղորդվող և որևէ ազդեցություն ու հեղինակություն չունեցող անիմաստ և ձևական կառույց։ Նախագծի հիմնավորման մեջ նշված անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ինքնակարգավորվող կազմակերպության համար լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30 տոկոսի անդամակցություն ունենալու պահանջը՝ նպատակ ունենալով զարգացնելու ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստուտը և բացառելու ոլորտում մենաշնորհային դիրք ստեղծելու հնարավորությունը: Այս առումով հարկ է նշել, որ եթե ոլորտում գործեն մեկ 80 տոկոս և երկու 10 տոկոս ազդեցություն ունեցող ինքնակարգավորվող կազմակերպություններ, ապա վերջիններս որևէ ազդեցություն չեն ունենալու, որևէ մրցակցության մասին խոսք լինել չի կարող և լինելու են ինչպես նշվեց վերևում ձևական և անիմաստ։ Առաջարկում եմ 30 տոկոս նվազագույն շեմը թողնել անփոփոխ և Նախագծով սահմանել համապատասխան կարգավորումներ` ուժեղացնելու գործող, ինչպես նաև հետագայում հիմնադրվող ևս երկու ինքնակարգավորվող կազմակերպությունները և այդ դեպքում կլինի առողջ մրցակցություն։ Ամփոփելով վերոգրյալը հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները արգելակելու են ոլորտի զարգացումը, ինքնակարգավորվող կազմակերպությունների կայացումը, նվազելու է գնահատողների հանդեպ վստահության մակարդակը։ Այս ամենը հանգեցնելու է ոլորտի դեգրադացմանը։ 3․ Հ․Գ. Օրենքի որոշ դրույթներ անհրաժեշտ է վերանայել, ինչի վերաբերյալ նյութերը հավաքագրվել են վարչությունում, սակայն այս Նախագծով որևէ անդրադարձ չկա, մասնավորապես․ հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար տարեկան ժամանակացույցով ուսումնասիրությունների վերաբերյալ դրույթի փոփոխությունը և այլն։ «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և ոլորտին վերաբերվող իրավական ակտերի համահեղինակ Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության նախկին պետ ՀՀ տարածքում գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովի նախկին նախագահ՝ Հմայակ Հակոբյան 1․ Չի ընդունվել։ Նախագծով նախատեսվում է նվազեցնել որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողների աշխատանքային փորձի շեմը՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ։ Միաժամանակ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը որակավորման և մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով կարող է առաջարկել մեկ գնահատողի թեկնածություն, որոնք Օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում են հանձնաժողովներում, այսինքն՝ հանձնաժողովների անդամների ընտրությունն իրականացվում է նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների միջոցով: 2․Ընդունվել է մասնակի։ Նախագծում կատարվել են լրացումներ։ Ինչպես նաև Օրենքով սահմանված վերջին վեց ամսվա ընթացքում ՀՀ տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու պահանջը վերացվել է՝ բացառելով այն դեպքերը, երբ լիազոր մարմնի կողմից հայտարարված լինի որակավորման քննություն, սակայն ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դասընթաց անցկացրած չլինի, ինչն անձի կողմից որակավորում ստանալն այդ փուլում կդարձնի գործնականում անհնար և ժամանակավրեպ: 3․Ընդունվել է ի գիտություն։ Հետագայում նախատեսվում է իրականացնել ոլորտը կարգավորող օրենսդրության համալիր փոփոխություններ 2․Նախագծով սահմանվել են դրույթներ ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման գործընթացի վերաբերյալ։
2 Հմայակ Հակոբյան 25.04.2024 22:30:35 Մեկ կարևոր հանգամանք ևս հանձնաժողովների անդամների մասնագիտական աշխատանքային փորձը նվազագույնը երկու տարի սահմանելու դեմ. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանվում է․ Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը, և հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը: Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերը պետք է պարտադիր հրապարակվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից 30 օր առաջ: Հարց է առաջանում, արդյոք երկու տարվա մասնագիտական փորձ ունեցող գնահատողը կարող է հարցաշար կազմել՞։ Համոզված եմ՝ ոչ, իսկ եթե նույնիսկ ինչ որ կերպ կարողանա, ապա տվյալ հարցաշարը կլինի անորակ։ Սա ասում եմ լավատեղյակ լինելով գրեթե բոլոր գնահատողների մտավոր կարողություններին։ Չի ընդունվել։ Վերը ներկայացված հիմնավորումների համատեքստում։
3 Հմայակ Հակոբյան 25.04.2024 22:42:59 Տարիներ շարունակ (սկսած 2015 թվականի նոյեմբեր ամսից) հանդիսացել եմ մասնագիտական հանձնաժողովի նախագահը և լավատեղյակ եմ հանձնաժողովի առջև ծառացած խնդիրներին, ինչպես նաև աշխատանքի ծանրաբեռնվածությանը՝ հատկապես «հաշվառման ծրագրի» գործարկումից հետո, ուստի առաջարկում եմ Օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները․ • Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը հանել • Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ա. ենակետում « գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա, լիազոր մարմնի նախաձեռնությամբ» բառերից հետո «կամ լիազոր մարմնի հաստատած՝ ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն» բառերը հեռացնել: Տարիների աշխատանքի ընթացքում ի հայտ են եկել որոշակի խոչընդոտներ գնահատողներից կամ գնահատման կազմակերպություններից տեղեկատվություն պահանջելուց, այդ իսկ պատճառով առաջարկում եմ օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները • Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի գ. և դ. ենթակետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ « գ. գնահատողներից կամ գնահատման կազմակերպություններից պահանջում է ներկայացնել գնահատման հաշվետվությունները, գնահատողի կողմից կատարված գնահատումների ցանկը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու համար ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1355-Ն որոշման Հավելված N 1-ի 12-րդ կետով սահմանված տեղեկությունները: Պահանջված տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու անհնարինության և նոր ժամկետ հայցելու վերաբերյալ գրավոր դիմումի հիման վրա լիազոր մարմինը, կատարման անհնարինությունը հաստատվելու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում փաստաթղթերի ներկայացման նոր ժամկետ տրամադրելու մասին: • դ. գնահատման հաշվետվությունները,գնահատողի կողմից կատարված գնահատումների ցանկը, ինչպես նաև սույն կետի գ. Ենթակետում նշված տեղեկատվությունները ոչ ամբողջական ներկայացնելու կամ դրանցում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, գնահատողներին կամ գնահատման կազմակերպություններին տրամադրվում է յոթ աշխատանքային օր՝ ճշգրտված տեղեկատվությունը կրկին ներկայացնելու համար:» Ընդունվել է ի գիտություն։ Հետագայում նախատեսվում է իրականացնել ոլորտը կարգավորող օրենսդրության համալիր փոփոխություններ։
4 Հմայակ Հակոբյան 25.04.2024 22:44:58 Ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացների որակը էլ ավելի բարձրացնելու համար առաջարկում եմ Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 3.1 մասով, հետևյալ խմբագրությամբ՝ «3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից անցկացրած վերապատրաստման դասընթացի համապատասխան հավաստագիրը տրամադրվում է անցկացրած դասընթացների ավարտից հետո՝ հարցազրույցի արդյունքների միջոցով, որին պետք է ներկա լինեն Լիազոր մարմնի առնվազն մեկ ներկայացուցիչ:» Հարցազրույցի անցկացման կարգը կարող է սահմանել լիազոր մարմնի ղեկավարը։ Այս դեպքում արդեն կարիք չկա Օրենքից հանել դասընթացի մասնակցության պարտադիր պահանջը։ Ընդհակառակը, սա կստեղծի նախադրյալներ հետագայում քննությունների անցկացման գործառույթը փոխանցել ինքնակարգավորվող կազմակերպություններին, ինչը ընդունված է գրեթե բոլոր եվրոպական և նախկին խորհրդային միության երկրներում։ Չի ընդունվել։
5 Հմայակ Հակոբյան 25.04.2024 22:45:34 Առաջարկում եմ նաև Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը «3. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի, ինքնակարգավորվող կազմակերպություն բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:» հեռացնել: Ընդունվել է։ Նախագծում կատարվել է համապատասխան լրացում։
6 Հմայակ Հակոբյան 25.04.2024 23:21:48 Ամփոփելով, ուզում եմ նշել, որ Գնահատման ոլորտը վերջին տարիներին հասել է որոշակի բարձր մակարդակի, գնահատողների, գնահատման կազմակերպությունների և նրանց կատարած աշխատանքի հանդեպ արդեն իսկ կա որոշակի վստահություն, որի մակարդակը գնալով աճում է։ Որոշակի վստահության աճ է նկատվում նաև գործող ինքնակարգավորվող կազմակերպության հանդեպ։ Այս ամենին հասել ենք բոլորիս (թե լիազոր մարմնի աշխատակիցների, թե գնահատողների) քրտնաջան, նվիրված և անշահախնդիր աշխատանքի արդյունքում։ Իրականում Օրենքը կարիք ունի լավարկման, սակայն Օրենքի Ձեր ներկայացրած փոփոխությունները կբերեն ոլորտի դեգրադացման։ Այսօր լիազոր մարմնի ղեկավար կազմում (բաժնի պետ և բարձր) չկա որևէ պաշտոնյա, որը տեղյակ է կամ տիրապետում է ոլորտի խնդիրներին, ուստի, վերոնշյալ ձեռքբերումները պահպանելու և ավելացնելու համար անհրաժեշտ է Օրենքի փոփոխությունները քննարկել բացառապես ոլորտի փորձառու և բանիմաց մասնագետների հետ և չառաջնորդվել նեղ անձնական շահերով: Առաջարկում եմ Օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը մինչ ՀՀ կառավարություն ուղարկելը կազմակերպել բովանդակային քննարկում ոլորտի մասնագետների հետ, ինչը չի արվել մինչ նախագիծը այս հարթակում տեղադրելը։ Ընդունվել է ի գիտություն։
7 Gagik Asryan 22.04.2024 15:44:53 Ձեր կողմից հրապարակված քննությունների մասնակիցների թիվը շեշտակի աճել է , գնահատողների միության կողմից անցկացվող դասընթացներից հետո, հասարակ թվաբանություն է , կարող եք ինքներդ հաշվարկել , Ձեր բերած հիմնավորումը կարիք ունի հիմնավորման Ընդունվել է ի գիտություն։
8 Gagik Asryan 22.04.2024 15:44:53 Առաջարկում եմ որակավորման հանձնաժողովի անդամների հինգ տարվա ստաժը թողնել անփոփոխ, քանի որ Ձեր առաջարկած փոփոխության դեպքում բերած հօմնավորումը , որ հանձնաժողովը դժվար է ձևավորվում չի համապատասխանում իրականությանը Չի ընդունվել։ Նախագծով նախատեսվում է նվազեցնել որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողների աշխատանքային փորձի շեմը՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ։ Միաժամանակ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը որակավորման և մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով կարող են առաջարկել մեկ գնահատողի թեկնածություն, որոնք Օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում են հանձնաժողովումներում, այսինքն հանձնաժողովների անդամների ընտրությունն իրականացվում են նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների միջոցով:
9 <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 25.04.2024 14:10:04  Որակավորման հանձնաժողովի կազմում 5 տարվա աշխատանքային փորձ ունեոցող գնահատողների փոխարինումը 2 տարվա փորձ ունեցող գնահատողներով ոչ արդյունավետ է հետևհալ պատճառաբանությամբ, այսպես․ Համաձայն 20-րդ հոդվածի 5–րդ կետում նշված պահանջի /մեջբերում/՝ քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը և հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը։ Սույնի հետ կապված պետք է նշել, որ 2 /երկու/ տարվա գնահատման աշխատանքային փորձով գնահատողը չի կարող ունենալ այնպիսի հմտություն և բավարար գիտելիք, որը թույլ կտա կազմել քննության հարցաշարերը, հարցերը և խնդիրները։ Ավելին՝ Օրենքի ընդունումից հետո անցել է շուջ 2,5 տարի, այդ ընթացքում որակավորված գնահատողների թիվը շեշտակի ավելացել է, ինչը նշանակում է, որ տարեցտարի գնահատողները մոտենում են ներկայիս պահանջված բավարար շեմին, որի ընթացքում մասնագիտական փորձը առավել ընդլայնելու հնարավորություն են ունենում։ Չի ընդունվել։ Վերը ներկայացված հիմնավորումների համատեքստում։
10 <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 25.04.2024 14:10:19  Մասնագիտական հանձնաժողովի կազմում հինգ տարվա աշխատանքային փորձ ունոցող գնահատողների փոխարինումը՝ երկու տարվա փորձ ունեցող գնահատողներով անտրաբանական է և ընդունման դեպքում կբերի ոլորտի էական անկմանը, հետևյալ պատճառներով․ Ներկայումս գնահատողների ընդհանուր թվից շուրջ 40%-ը արդեն իսկ ունի հինգ տարի և ավելի աշխատանքային փորձ և ամիս առ ամիս նշված հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող գնահատողների թիվը աճում է։ Բացի այդ, չենք կարող աշխարհում գտնել գեթ մեկ օրինակ երբ այս կամ մեկ այլ մասնագիտական ոլորտում էականորեն առավել քիչ աշխատանքային փորձ ունեցող մասնագետը կարող է կարծիք տրամադրել բազմամյա փորձ ունեցող մասնագետի եզրակացության վերաբերյալ։ Բացի այդ պետք է նշել, որ այո՛ սկսնակ գնահատողների մեջ կան խելացի և բանիմաց գնահատողներ, սակայն բարդ օբյեկտների գնահատումը հնարավոր է իրականացնել միայն բավարար աշխատանքային փորձ ունենալու դեպքում, որը հնարավոր է ձեռք բերել բացառապես բազմամյա տարիների ընթացքում, գործնական աշխատանքներ կատարելիս։ Մինչ առ այսօր հանդիպում ենք գնահատման դեպքերի երբ նույնիսկ բազմամյա գնահատողների կարծիքները այս կամ այլ խնդրո առարկայի շուրջ տարբերվում են և նման բարդ խնդիրների հանգուցալուծումն իրականացվում է բազմամյա փորձ ունեցող գնահատողների կողմից՝ հիմնավորումների շրջանակում առաջարկվող կարծիքների հիման վրա։ Նախատեսված փոփոխումն ընդունելու դեպքում, նույնիսկ վառ պատկերացում ունենալում դեպքում դժվար է պատկերացնել թե ինչպես է գործնականում կիրառվելու նշված դրույթը։ Չի ընդունվել։ Վերը ներկայացված հիմնավորումների համատեքստում։
11 <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 25.04.2024 14:11:34  Պարտադիր վերապատրաստման դասընթացների վերաբերյալ պետք է նշենք, որ Օրենքի գործածումից մինչ օրս Միության կողմից անցկացված դասընթացներին մասնակցել է թվով 122 ունկնդիր, որից 77-ը անցել է որակավորման փուլը՝ այսինքն ընդհանուր ունկնդիրների թվից 63%-ը և ներկայումս որակավորում ստացած գնահատողների ընդհանուր թիվը կազմում է 146 ֆիզիկական անձ, որը մինչ Օրենքի գործածումը գոյություն ունեցող գնահատողների թվից շուրջ 2 անգամ ավելի է։ Բացի նշվածից պարտադիր վերապատրաստման դասընթացների անցկացումը լուծում է մի շարք կարևորագույն խնդիրներ․ 1․ Առաջինը.՝ պարտադիր վերապատրաստման դասընթացների անցկացումը էական խթան է հանդիսանում գնահատողի մասնագիտության տարածմանն, որը դրսևորվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից տարբեր միջոցներով, այդ թվում սոցիալական մեդիայի միջոցով՝ տարածելով բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձանց շրջանակում՝ մասնակցել գնահատման վերապատրաստման դասընթացներին, ուղղորդելով մինչ մասնակցելը ծանոթանալ և ուսումնասիրել Միության կայքէջում զետեղված իրավանորմերին և մասնագիտական գրականությանը։ 2․ Երկրորդ՝ պարտադիր վերապատրաստման դասընթացների անցկացումը էական խթան է հանդիսանում՝ ոլորտ մուտք գործելու այն անձանց, որոնք ունեն հստակ նպատակ ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու, իսկ այն անձիք ովքեր չունեն բավարար տարրական գիտելիքներ, որոնք համարվում են անհրաժեշտ նվազագույն պայմաններ գնահատողի մասնագիտության համար. (տարրական մաթեմատիկա, հայերեն գրել, համակարգչից օգտվելու ունակություն և այլն), ինքնաբերաբար ազատում է ոլորտը, այդպիսով թույլ տալով որակավորման քննություններին մասնակցելու պատրաստված անձանց՝ բեռնաթափելով որակավորման քննությունների մասնակիցների քանակը։ 3․Երրորդ.՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական հաստատություններում գնահատման ոլորտին վերաբերելի մասնագիտական առարկաներն ըստ էության չեն բավարարում արդի պայմաններին և բավականին հեռու են նվազագույն պահանջներից, որոնք անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում գնահատման գործնական ունակություն և հմտություն ձեռք բերելուն։ Սույնի հետ կապված պետք է նշենք նաև, որ Միության կողմից անկախ վերապատրաստման դասընթացների ծրագրերի հաստատված ժամաքանակին միշտ անհրաժեշտությունից ելնելով ավելացվել է լրացուցիչ դասաժամ: Բոլորովին թյուր են այն կարծիքները կամ պնդումները, որ վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ստանալու պահանջի վերացումը թույլ կտա խուսափել <<ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից դասընթացների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերելու ռիսկերից կամ ինչպես նշվել է հիմնավորումում բերված, /մեջբերում/ <<իբրև թե հնարավոր են դեպքեր, երբ լիազոր մարմնի կողմից հայտարարված լինի որակավորման քննություն, սակայն ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դասընթաց անցկացրած չլինի և անձի կողմից որակավորում ստանալը դառնա գործնականում այդ փուլում անհնար և ժամանակավրապ...>> ոչ մի կերպ չի կարող հիմնավորվել։ Անհասկանալի է ինչպե՞ս դասավանդումը կարող է ցուցաբերել սուբյեկտիվ մոտեցում, ի՞նչ է դա նշանակում և ինչով է պայմանավորված այն մտահոգությունը, որ ինքնակարգավորվող կազմակերպությունը դասընթաց չի անցկացնի, եթե վերապատաստման դասընթացի կազմակերպման և անցկացման պահանջը սահմանված է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջով և Միության կողմից կանոնավոր և պատշաճ կերպով մինչ օրս կազմակերպվել և անցակացվում է։ Հավելում ենք, բոլոր դասընթացներին հրավիրել ենք նաև լիազոր մարմնի ներկայացուցիչներին, իսկ հեռավար դասընթացները ձայնագրվել և ուղարկվել են լիազոր մարմնին, ի դեպ, որը Օրենքով նախատեսված չէ, այլ Միության բարի կամքի դրսևորումն է։ 4․ Չորրորդ.՝ պարտադիր դասընթացների պահանջը լրացուցիչ շարժառիթ է որպեսզի հենց դասավանդող կազմը ինքնակրթվի, կատարելագործի և զարգացնի վերապատրաստման դասընթացների ծրագիրը, որը հետագայում կծառայի որպես հենարան գնահատման առավել նեղ և մասնագիտական թեմաներին անրադառնալու և մշակումներ կատարելու համար, որի մեկնարկին արդեն իսկ սկիզբ է դրվել Միության ուսումնամեթոդական հանձնաժողովի կողմից։ Չի ընդունվել։ ՀՀ տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու պահանջը վերացվել է՝ բացառելով այն դեպքերը, երբ լիազոր մարմնի կողմից հայտարարված լինի որակավորման քննություն, սակայն ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դասընթաց անցկացրած չլինի, ինչն անձի կողմից որակավորում ստանալն այդ փուլում կդարձնի գործնականում անհնար և ժամանակավրեպ:
12 <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 25.04.2024 14:11:34  Այսպես ասած <<մենաշնորհային>> դիրքը բացառման նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների համար լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30 տոկոսի փոխարինումը 10 տոկոսի, կհանգեցնի ոլորտի մեղմ ասած անառողջ մթնոլորտի կամ կազմաքանդմանը, հետևյալ պատճառաբանությամբ․ 1․ Լիազոր մարմնի մտահոգությունների փարատմանն ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող մի շարք փաստացի դրական օրինակներ, երբ տարբեր մասնագիտական ոլորտներում ըստ էության գոյություն ունեն ինքնակարգավորվող կամ դրանց համանման կազմակերպություններ, այդպիսիք են՝ ՀՀ փաստաբանների պալատ, <<Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպություն, Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը իսկ որպես վերջին օրինակ կարելի է բերել ՀՀ նոտարական պալատը։ Այսինքն <<մենաշնորհի>> դիրքի հետ կապված անհանգստությունը տեղին չէ՛ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները իրենց կարգավիճակով շահույթ չհետապնդող կազմակերպություններ են և բոլոր միջոցները ուղղվում են բացառապես Օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործմանն և խնդիրների լուծմանը։ 2․ Օրենքի կիրառումից սկսած մինչ օրս որևէ սահմանափակում, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ 2-րդ կամ 3-րդ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար գոյություն չունի՛ և չի՛ ունենա։ Օրենքի գործածումից սկսած ««Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների Ինքնակարգավորվող Համահայկական Միություն» ՀԿ-ն պատշաճ կերպով հաշվառվել է լիազոր մարմնում և ներկայումս Միությանն անդամակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող բոլոր գործող որակավորված գնահատողները, և Օրենքի ուժով արհետականորեն միջամտությունը և արհեստածին 2-րդ կամ 3-րդ ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծման մղումը ներկայումս կմասնատի ոլորտը: Ոլորտի հանդեպ մտահոգ և սրտացավ անհատների տիտանական աշխատանքի շնորհիվ հաջողվեց միավորել գնահատող համայնքը՝ լավագույն գնահատող մասնագետներով, որոնց երկար տարիներ անց հնարավորություն է ընձեռվել լծվել և իրականացնել գնահատման ինքնակարգավորվող ինստիտուտի կայացմանն ուղղված հսկայածավալ աշխատանքներին, ինչն էլ վառ առհավատչյան է Միության հանդեպ անվերապահ վստահությանը: Հայտնի է նաև, որ ներկայիս միակ գործող ինքնակարգավորվող կազմակերպության անդամներ են հանդիսանում բազմամյա փորձ ունեցող, բարձր մարդկային և մասնագիտական ունակություններով օժտված անձինք, որոնցից ոմանք տարիներ շարունակ կամավոր և հասարակական հիմունքներով ներգրավված են թե՛ որակավորման հանձնաժողովում, թե՛ մասնագիտական հանձնաժողովում՝ անտրտունջ և անշահախնդիր կերպով իրականացնում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության աշխատանքները, տրամադրում են մասնագիտական կարծիքներ և կատարում են իրենց լիազորությունների շրջանակում այլ աշխատանքներ։ 3․ Սույն օրենքի նախագծի ընդունման դեպքում մեկ հարվածով ոչնչացման ռիսկի է ենթարկվում դեռևս կայացման ակտիվ փուլում գտնվող միակ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը, ինչը դեռևս հայտնի չէ այն նպատակը, որը հետապնդում է լիազոր մարմինը՝ արհետականորեն մղելով մեկ այլ ինքնակարգավորվող կազմակերպության արհեստածին ստեղծմանն: Հետևաբար այստեղ տրամաբանական հարց է ծագում, ինչու՞ է որոշվել ինքնակարգավորվող կազմակերպությունների համար լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30 տոկոսի անդամակցության փոխարինումը 10 տոկոսի, այլ ոչ թե՞ 5 կամ գուցե՞ 40, կամ միգուցե՞ 1 տոկոսի, այս դեպքում անիմաստ ենք համարում որևէ քանակական սահմանափակում: Ամփոփելով մեր կողմից բոլոր դիտարկումները կապված Օրենքում առաջարկվող փոփոխություններին, ակամայից հանգում ենք այն ենթադրության, որ լիազոր մարմինը պարարտացնում է հող՝ իրեն <<հարմար>> գնահատող ինքնակարգավորման կազմակերպության մուտքը, առողջ տրամաբանությունը այլ ենթադրությունների կամ եզրահանգումների հանգել թույլ չի տալիս։ Պետք է նշենք, որ ««Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների Ինքնակարգավորվող Համահայկական Միություն» ՀԿ-ն կողմ է որպեսզի լինի մեկից ավել ինքնակարգավորվող կազմակերպություն, սակայն դա պետք է լինի բնականոն ճանապարհով և ժամանակին համահունչ։ Ավելին՝ Գնահատման գործունեության մասին ՀՀ օրենքը և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերն ունեն փոփոխման և արդիականացման կարիք, որոնց վերաբերյալ տարբեր ձևաչափերով մենք բազմիցս ենք բարձրաձայնել, բացի այն, որ հայտնել ենք, նաև ներկայացրել ենք խնդիրները և դրանց լուծումները, որոնք առ այսօր թողնվել են անպատասխան։ Ընդորում՝ Օրենքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ առարկայական քննարկումներ, հանրային քննարկումներ չի՛ անցկացվել, և հատկապես ոլորտը ներկայացնող միակ կառույցին չի՛ իրազեկվել: Նախագծի ընդունումը կբերի ոլորտի մասնատմանը իր բոլոր վատ հետևանքներով, այսինքն ընդունման դեպքում գնահատման գործունեությունը կմղվի հակառակ ուղությամբ, որը կահանգեցնի ոլորտի հետնվաճմանը և կփոշիացնի այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են վերջին 2 տարիներում։ Չի ընդունվել։ Նախագծով առաջարկվող ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար Կոմիտեում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի նվազագույն 30 տոկոս շեմի պահանջը 10 տոկոս դարձնելը նպատակ ունի սահմանելու լիազոր մարմնում նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման առավել դյուրին ընթացակարգ և պայմաններ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել մրցակցության միջոցով զարգացնել ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտը և ապահովել ոլորտի զարգացման համար լավագույն արդյունք: Միաժամանակ հայտնում ենք, որ գործող Օրենքով սահմանված կարգավորումներով Լիազոր մարմնում հաշվառվելու համար միայն մեկ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության պահանջ նույնպես առկա չէ:
13 <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 25.04.2024 14:13:41 Վերապահելով Մեզ՝ կարծիք ենք հայտնում, որ Օրենքում նախատեսված փոփոխությունները միտված են ո՛չ թե ոլորտի բարեփոխումների, այլ գնահատող համայնքի դեմ , որն առաջացնելու է ոլորտի հետընթաց։ Նախատեսված Օրենքի նախագիծը ոչ թե չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից այլ հակառակը՝ հակասում է, որն անթույլատրելի է քանի, որ ի սկզբանե Գնահատման գործունեության մասին ՀՀ օրենքը բխում էր ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից։ Չի ընդունվել։
14 Tigran Grigoryan 25.04.2024 23:20:34 Ոլորտի կարգավորման և վերահսկման մեջ մեծ դերակատարում ունեցող 2 կարևորագույն հանձնաժողովների անդամների ընտրության նկատմամբ առավել մեղմ պահանջներ սահմանելու որոշմամբ հեղինակազրկվում են այդ հանձնաժողովները և հետագայում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների: Հիմնավորումը թե գործող կարգավորումը հնարավորություն չի տալիս նոր հանձնաժողովներ ձևավորել չի համապատասխանում իրականությանը, քանի որ այս պահին կան գործող 40ից ավել 5 տարվա փորձ ունեցող գնահատողներ: Ավելին, անհրաժեշտություն կա այդ փորձը սահմանել 7 կամ 10 տարի: Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ պահանջները մեղմացնելը ևս չի բխում ոլորտի կարգավորման շահերից, հակառակը, հարցականի տակ է դնում որևէ ԻԿԿ-ի ինքնաֆինանսավորմամբ գործունեություն ծավալելը: Չի ընդունվել։ Վերը ներկայացված հիմնավորումների համատեքստում։
15 Արարատ Պապոյան 02.05.2024 18:39:40 Առաջարկում եմ որակավորման և մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվող գնահատողների մասնագիտական ստաժի նվազագույն շեմը սահմանել 5 տարի (այսինքն թողնել անփոփոխ): Նմանատիպ հանձնաժողովներում արդյունավետ աշխատելու համար էական նշանակություն ունի մասնագիտական ստաժը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ քննական խնդիրներ և հարցաշարեր կազմելու համար ( որն` ըստ օրենքի, արվելու է որակավորման հանձնաժողովի անդամների կողմից), ինչպես նաև գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքների բավականին խոր իմացություն, մասնագիտական հմտությունների տիրապետում: Կարծում եմ, որ երկու տարվա մասնագիտական փորձը դրա համար բավարար չէ: Չի ընդունվել։ Վերը ներկայացված հիմնավորումների համատեքստում։
16 Արարատ Պապոյան 02.05.2024 18:39:40 Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության լիազոր մարմնում հաշվառվելու շեմի նվազեցումը գնահատողների քանակի 30 տոկոսից քիչ (առաջարկվում է 10 տոկոս) ներկա պահին գտնում եմ չհիմնավորված, քանի որ գործող օրենքը հնարավորություն է տալիս ևս երկու Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցում, սակայն գնահատողների կողմից նման անհրաժեշտություն չի դրսեւորվում, այլապես արդեն գնահատողների որոշ մասը միավորված կլինեին այլ նոր մեկ կամ երկու նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների շուրջ: Ի նկատի ունենալով այն խնդիրների ծավալները, որոնց լուծմանը պետք է նպաստի ինքնակարգավորվող կազմակերպությունը, ավելի արդյունավետ կլինի մարդկային մասնագիտական ներուժի կենտրոնացումը համեմատաբար մեծաքանակ անդամներով ինքնակարգավորվող կազմակերպություններում: Չի ընդունվել։ Վերը ներկայացված հիմնավորումների համատեքստում։