Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լաուրա Ավետիսյան 25.04.2024 10:39:07 | Ինչ խոսք, շատ գովելի է կրթական առանձնահատուկ պայմանների առավոլ հասցեական սահմանումը, գործընթացի թվայնացումը, սակայն սույն գործընթացի առավել արդյունավետությունը կախված է մանկավարժից։ Առաջարկում եմ ուսուցչի օգնականի նկարագրի մեջ ևս փոփոխություններկատարել, նոր գործառույթներ ավելացնել, վերապատրաստումներ սահմանել՝ նրանց առավել ներգրավելու համար այս գործընթացին։ | Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Սիրուշ Ռամազյան 30.04.2024 22:43:49 | Իհարկե ձևակերպուները շատ ոգևորիչ են,սակայն ցավն այն է,որ հիմնական բեռն ընկնում է պարապող ուսուցիչների ուսերին, և հատկապես 20 և ավելի աշակերտ ունեցող դասարաններում բավական դժվար է աշխատել,ուստի առաջարկում եմ ավելի հստակեցնել ուսուցչի օգնականի և հոգեբանի աշխատանքը: | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | Հասմիկ Գալստյան 02.05.2024 01:25:10 | Հատկանշական նախաձեռնություն, որը լուծում է հանրակրթության ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ներառականությունը: Այս օրենքի արդյունավետ կիրառմամբ մենք կարող ենք բարձրացնել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող աշակերտի կրթության որակը՝ ապահովելով, որ նրանք հնարավորություն ունենան օգտագործելու իրենց առավելագույն ներուժը: Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ որոշ դեպքերում դասարանը կարող է ներառել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող մեկ կամ մի քանի աշակերտներ: Սա ենթադրում է հիմնական ուսուցչի կողքին լրացուցիչ անձնակազմի առկայությունը, ինչը երբեմն կարող է խաթարել դասի բնականոն ընթացքը և հանգեցնել շեղումների կամ կենտրոնացման նվազման այլ աշակերտների շրջանում: Նույնիսկ եթե հիմնական ուսուցիչը կենտրոնանում է աշակերտների մեծամասնության վրա, մինչդեռ անձնակազմի մեկ այլ անդամ զբաղվում է հատուկ կարիքներ ունեցող աշակերտի ուսուցմամբ, մյուս աշակերտները հակում ունեն ավելի ուշադիր լինել այդ աշակերտի հետ կատարվողին, քան դասին՝ խախտելով դասի բնականոն ընթացքը: Յուրաքանչյուր աշակերտին համապատասխան ժամանակ և ռեսուրսներ տրամադրելու համար առաջարկում եմ կրճատել սովորողների առավելագույն թիվը այն դասարաններում, որտեղ ներկա են հատուկ կարիքներով սովորողներ: Այս ճշգրտումը ուսուցիչներին հնարավորություն կտա ավելի արդյունավետ անցկացնել դասերը և պահպանել բոլոր աշակերտներիի ուշադրությունն ու ներգրավվածությունը: Ներկայումս, ներառական կրթություն պահանջող 36 աշակերտ ունեցող դասարաններում էականորեն դժվար է յուրաքանչյուր աշակերտի կարիքները բավարարել այնքան արդյունավետ, որքան հնարավոր կլիներ ավելի փոքր դասարաններում: | Ընդունվել է ի գիտություն: |