Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին
-
4 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել շրջակա միջավայրի նախարարության գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը, մասնավորապես տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով տարածական տվյալների և քարտեզագրական նյութերի ստեղծման, պահպանման, թարմացման, տրամադրման և հասանելիության ապահովման քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Նախարարության և ՊՈԱԿ-ի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգի հաստատման շրջակա միջավայրի նախարարին վերապահված լիազորության իրականացումն ու
կհստակեցվի շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Սույն նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Обсуждалось
16.04.2024 - 01.05.2024
-
Тип
Приказ решение
-
Область
Охрана природы, Кадастр, Обеспечения свободы информации, Информационные технологии
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1434
Принт