Հիշել նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ  ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
       «Շրջակա միջավայրի նախարարության  տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի  նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
          Նախագծով առաջարկվում է սահմանել շրջակա միջավայրի  նախարարության  գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման,  պահպանման և տեղեկատվության տրամադրման  կարգը, մասնավորապես տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով տարածական տվյալների և քարտեզագրական նյութերի ստեղծման, պահպանման, թարմացման, տրամադրման և հասանելիության ապահովման քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Նախարարության և ՊՈԱԿ-ի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
          Նախագծի ընդունմամբ     կապահովվի      «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգի հաստատման շրջակա միջավայրի  նախարարին վերապահված լիազորության իրականացումն ու
կհստակեցվի շրջակա միջավայրի  նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և  և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Սույն նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

  • Քննարկվել է

    16.04.2024 - 01.05.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Կադաստր, Տեղեկատվության ազատություն ապահովման, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1426

Տպել