ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Սահմանել կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«----»----------2024թ.
ք. Երևան
Հավելված
շրջական միջավայրի նախարարի 2024 թվականի
« » N -Ն հրամանի
ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն չափորոշիչներով սահմանվում են կարևոր թռչնաբանական տարածքների (այսուհետ՝ ԿԹՏ) առանձնացման և ընտրության առանձնահատկությունները, որոնց մշակման համար հիմք են հանդիսացել Բնության պահպանության միջազգային միության (IUCN) խորհրդի կողմից ընդունված կենսաբազմազանության հիմնական տարածքների նույնականացման միջազգային ստանդարտները:
- ԿԹՏ-ների սահմանման հիմնական նպատակն է ապահովել թռչունների և կենսաբազմազանության համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի երկարաժամկետ պահպանումը, թռչունների պոպուլյացիաների վերաբերյալ կայուն տվյալների հավաքագրումը, որոնց ընթացիկ և կանոնավոր թարմացումները թույլ են տալիս գնահատել ոչ միայն թռչնատեսակների թվաքանակի փոփոխությունները, այլ նաև ուսումնասիրել թե ինչպես են այդ փոփոխություններն ազդում ԿԹՏ-ի ընդհանուր բնութագրի վրա:
- ԿԹՏ-ների ընտրությունն իրականացվում է թռչնաբանական քանակական և որակական չափորոշիչների կիրառմամբ, որոնք հիմնված են թռչունների պոպուլյացիաների չափերի և դրանց փոփոխությունների վերաբերյալ առկա գիտելիքների վրա: Չափորոշիչները պետք է ապահովեն ընտրված ԿԹՏ տարածքների՝ թռչունների պոպուլյացիաների ազգային և միջազգային մակարդակներում պահպանությունը, իսկ դրանց համար սահմանված չափորոշիչները պետք է լինեն համադրելի ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
- Սույն հավելվածով առանձնացվում են ԿԹՏ-ների ընտրության չափորոշիչների երկու խումբ՝ ԿԹՏ-ների որոշման միջազգային չափորոշիչներ համաձայն Աղյուսակ N 1-ի և ԿԹՏ-ների որոշման տարածաշրջանային չափորոշիչներ համաձայն Աղյուսակ N 2-ի:
- ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- ԿԹՏ-ների միջազգային ստանդարտացված չափորոշիչները նախատեսված են միջազգային նշանակության ԿԹՏ-ների նույնականացման համար («A» մակարդակի չափորոշիչներ): Միջազգային նշանակության ԿԹՏ-ների առանձնացման հիմնական նպատակն է դրանցում գտնվող կենսունակ պոպուլյացիաների պահպանությունը, այդ թվում՝ դրանց միջև ստեղծված ցանցում, որտեղ մեկ վայրում տեսակների պոպուլյացիաների գոյատևումը կարող է կախված լինել այլ վայրերում նույն պոպուլյացիաների պահպանումից (օրինակ՝ չվող թռչունների դեպքում՝ թռիչքուղու զբաղեցրած տարածքները): Աղյուսակ N 1-ում չափորոշիչներից յուրաքանչյուրի համար սահմանվում են թվային շեմեր:
Աղյուսակ N 1
Կարևոր թռչնաբանական տարածքների միջազգային չափորոշիչները
Կատեգորիան
|
Չափորոշիչի նկարագիրը
|
Նշումներ
|
«А1»` Միջազգայինորեն վտանգված թռչնատեսակներ
|
Հայտնի է կամ ենթադրվում է, որ այդ տարածքում պարբերաբար ապրում է ամբողջ աշխարհում անհետացման եզրին գտնվող թռչնատեսակների զգալի քանակություն
|
Տեղանքը համապատասխանում է եթե հայտնի է կամ ենթադրվում է, որ այնտեղ առկա է այնպիսի թռչնատեսակների պոպուլյացիա, որոնք Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում, ինչպես նաև ՀՀ կենդանիների Կարմիր գրքում նշված են որպես կրիտիկական, վտանգված կամ խոցելի:
|
«А2»` Տարածման սահմանափակ արեալով թռչնատեսակներ
|
Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում առկա է տարածման սահմանափակ արեալով առնվազն 2 թռչնատեսակի պոպուլյացիա
|
Տարածման սահմանափակ արեալով թռչնատեսակներ են համարվում այն տեսակները, որոնց միջազգային մակարդակով տարածման արեալի մակերեսը փոքր կամ հավասար է 50000 կմ2-ին: Առաջարկվում է, որ տարածման սահմանափակ արեալով առնվազն 2 տեսակների պոպուլյացիաները տեղանքի մակարդակում կազմեն իրենց միջազգային պոպուլյացիայի առնվազն 1%-ը կամ ավելին: Այս չափորոշիչը կիրառելի է ինչպես բնադրող տեսակների բազմացման արեալների, այնպես էլ դրանցից դուրս գտնվող տարածքների համար:
|
«А3»` բիոմով սահմանափակված
թռչնատեսակներ
|
Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում առկա է տեսակային խմբերի էական կուտակում, որոնց տարածումը հիմնականում կամ ամբողջապես սահմանափակված է մեկ բիոմով
|
Թռչնատեսակների բիոմով սահմանափակված խմբավորումները ընդհանուր բաշխվածությամբ տեսակների խմբեր են, որոնք հիմնականում կամ ամբողջությամբ հանդիպում են (բազմանում են) որոշակի բիոմում կամ դրա մի հատվածում: Բիոմները սահմանվում են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) բիոմների դասակարգմամբ:
Հաճախ շատ բիոմների սահմաններում գտնվող տարբեր էկոհամակարգերում հանդիպում են մեծ թվով տեսակներ, որոնց տարածման արեալները սահմանափակված են այդ բիոմներով, հետևապես՝ ԿԹՏ-ների ցանցերը պետք է ընտրվեն հաշվի առնելով համապատասխան բոլոր տեսակների հնարավորին չափ ներկայացվածությունը ապահովելու հանգամանքը: Այն տարածաշրջաններում, որտեղ ԿԹՏ-ների ընտրության համար առկա չէ բավարար տեղեկատվություն՝ վերջիններիս կարելի է ընտրել՝ կիրառելով որոշակի տարածքների սահմաններում գտնվող ցուցիչ կենսամիջավայրերի ինչպես նաև բիոմով սահմանափակված տեսակների առկայության վերաբերյալ սահմանափակ տեղեկատվությունը:
Հարկ է նշել, որ շատ բիոմներ հատում են պետական սահմանները, նման դեպքերում՝ ԿԹՏ-ների ազգային ցանցն ընտրվում է համապատասխան թռչնատեսակի կամ տեսակների՝ յուրաքանչյուր երկրում
պատշաճ կերպով ներկայացվածության հանգամանքը հաշվի առնելով:
Այսպիսով՝ բիոմ-տարածքները պահանջում են, որ ԿԹՏ-ների ցանցերը հաշվի առնեն ինչպես բիոմի տարածքի աշխարհագրական առանձնահատկությունները, այնպես էլ դրանք հատող պետական սահմաններն ըստ անհրաժեշտության: «Նշանակալի բաղադրիչ» տերմինը խորհուրդ է տրվում օգտագործել բիոմով սահմանափակված և տվյալ երկրի սահմաններում գտնվող բիոմի տեսակների քանակի 30%-ը կամ կենսատարածաշրջանով սահմանափակված 5 տեսակի առկայության դեպքում, հաշվի առնելով թե ո՞ր դեպքում է ավելի շատ:
|
«А4»` Խմբակային թռչնատեսակներ
|
Հայտնի է կամ ենթադրվում է, որ տեղանքում կանոնավոր կամ կանխատեսելի հիմունքներով հավաքվում է մեկ կամ մի քանի թռչնատեսակների համաշխարհային պոպուլյացիայի առնվազն 1%-ը կամ դրանից ավելին
|
Տարածքները կարելի է որակավորել հաշվի առնելով այն հանգամանքը՝ թե սահմանափակ ժամանակահատվածում արդյո՞ք այդ տարածքում միաժամանակ կամ կամ գումարային առումով գերազանցվել են շեմային ցուցանիշները: Արդյունքում՝ չափորոշիչում հաշվի է առնվում թռչունների արագ տեղաշաժի հետ կապված հնարավոր իրավիճակները (օրինակ՝ չվող ցամաքային թռչունների տեղաշարժը):
|
- 3. ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- ԿԹՏ-ների տարածաշրջանային չափորոշիչների միասնական համակարգը ներառում է.
- Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար՝ նախկինում կիրառված տարածաշրջանային չափորոշիչները, որոնք շարունակում են կիրառվել միայն այս երկու տարածաշրջաններում (B1b, B2a),
- չափորոշիչներ, որոնք նախկինում եղել են «A1 և A4» միջազգային չափանիշների մի մասը, սակայն 2009 թվականին «BirdLife International» միջազգային կազմակերպության խորհրդի որոշումից հետո տեղափոխվել է տարածաշրջանային մակարդակ։ Այս չափորոշիչնրեը կիրառելի են միջազգային մակարդակում:
Աղյուսակ N 2
Կարևոր թռչնաբանական տարածքների տարածաշրջանային չափորոշիչները
Կատեգորիան
|
Ենթակատեգորիա
|
Չափորոշիչի նկարագիրը
|
Նշումներ
|
«B1» Պահպանության առումով մտահոգություն առաջարցնող տեսակներ
|
«B1a» Վտանգված տեսակներ
|
Այս վայրերում պարբերաբար հանդիպում են են զգալի քանակության տեսակներ, որոնք դասակարգվում են որպես վտանգված:
|
Չափորոշիչը նախկինում ներառված է եղել «A1» կատեգորիայում, ներկայումս այն չունի միջազգային նշանակություն: Այս չափորոշիչը կիրառելի է միջազգային մակարդակում։
|
«B1b» Տարածաշրջանում պահպանության անբարենպաստ կարգավիճակ ունեցող տեսակներ
|
Տվյալ տարածքը երկրում ամենակարևորներից մեկն է տարածաշրջանում անբարենպաստ պահպանության կարգավիճակ ունեցող տեսակների համար, սակայն նրա միջազգային տիրույթը կենտրոնացած է այդ տարածաշրջանում, հետևաբար՝ նպատակահարմար է օգտագործել կենսամիջավայրերի պահպանության վրա հիմնված մոտեցում:
|
Նախկինում օգտագործվել է B3 չափորոշիչը: Այս չափորոշիչը կիրառելի է միայն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
|
«B2» Տեսակներ, որոնց տարածաման արեալի մեծ մասը սահմանափակված է մեկ տարածաշրջանով
|
«B2a» Պահպանման բարենպաստ կարգավիճակ ունեցող տեսակներ, որոնք սակայն կենտրոնացած են մեկ տարածաշրջանում
|
Այս տեղանքը երկրում ամենակարևորներից մեկն է այնպիսի տեսակների համար, որոնք տարածաշրջանում պահպանության բարենպաստ կարգավիճակ ունեն, սակայն դրա միջազգային տիրույթը կենտրոնացած է այս տարածաշրջանում, հետևաբար նպատակահարմար է տեղանքի վրա հիմնված պահպանման մոտեցման կիրառումը:
|
Նախկինում «B3» կատեգորիան: Այս չափորոշիչը կիրառելի է միայն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
|
«B3» Տարածաշրջանային նշանակության տեսակների խմբեր
|
«B3a»
Տարածաշրջանային առումով կարևոր տեսակների խմբեր, կենսաշխարհագրական պոպուլյացիաներ
|
Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում պարբերաբար ապրում և կուտակվում է ջրլող և բնադրող ծովային թռչունների կամ այլ տեսակների կենսաշխարհագրական կամ այլ տիպի պոպուլյացիայի 1%-ը կամ ավելին:
|
Այս չափորոշիչը միավորում է նախկին՝ A4i, B1i, B1ii և B1iii (Եվրոպա), ինչպես նաև B1i և B1iii (Մերձավոր արևելք) կատեգորիաները
|
(B3b)
Տարածաշրջանային առումով բազմատեսակ խմբերի նշանակալի կուտակումներ
|
Հայնտի է կամ ենթադրվում է, որ այս տարածքում սովորաբար ապրում է 20,000 և ավել ջրային թռչունների կամ 6,700 և ավել զույգ ծովային թռչունների մեկ կամ մի քանի տեսակներ:
|
Նախկինում ներառվել է A4 (A4iii) կատեգորիայում
|
«B3c» Տարածաշրջանային առումով նշանակալի խմբավորումներ «նեղ հատվածներ»
|
Հայտնի է կամ ենթադրվում է, որ այս
Տարածքը գերազանցում է «Նեղ հատվածներում» միգրացվող տեսակների համար սահմանված շեմերը:
|
Այս չափորոշիչը միավորում է նախկին՝ A4iv և B1iv (Եվրոպա), ինչպես նաև B1iv (Մերձավոր արևելք) կատեգորիաները:
|