Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ռոլանդ Ավոյան 30.03.2024 01:22:03 Առաջարկվող կարգավորման մեջ տեղ գտած ձևակերպումները հակասում են «Հյուպատոսական կապերի մասին 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի Կոնվենցիային։ Նախևառաջ, «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին «Սահմանումներ» վերտառությամբ հոդվածի համաձայն, բացահայտվում են կոնվենցիայում օգտագործվող սահմանուները (2-րդ մաս)՝ «Գոյություն ունի հյուպատոսական պաշտոնատար անձանց երկու կարգ` հյուպատոսական հաստիքային պաշտոնատար անձինք և հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձինք: Կոնվենցիայի 2-րդ գլխի դրույթները տարածվում են այն հյուպատոսական հիմնարկների վրա, որոնք ղեկավարվում են հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից, 3-րդ գլխի դրույթները տարածվում են այն հյուպատոսական հիմնարկների վրա, որոնք ղեկավարվում են պատվավոր հյուպատոսական պաշտոնական անձանց կողմից (տե՛ս Կոնվենցիայի «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՄԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒԺԵՐԸ» վերտառությամբ 3-րդ գլուխը): Հիշյալ հոդվածների վերլուծությունը վկայում է այն մասին, որ պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձինք (պատվավոր հյուպատոսները) ևս ղեկավարում են «հյուպատոսական հիմնարկ», որոնց վերաբերելի են Կոնվենցիայի 3-րդ գլխի դրույթները։ Ընդ որում, Կոնվենցիայով «պատվավոր հյուպատոսի գրասենյակ» եզրույթ առհասարակ նախատեսված չէ, քանի որ պատվավոր հյուպատոսական պաշտոնական անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվում են հենց «հյուպատոսական հիմնարկներ»-ը։ Մինչդեռ՝ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը նախաձեռնող մարմինը ձևակերպել է հետևյալ կերպ. «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու կարգին, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տեսակներին, դրանց ներկայացվող պահանջներին, վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի հաշվառման, հատկացման կարգին զուգահեռ անհրաժեշտություն է ծագել կարգավորել քննարկվող իրավահարաբերությունները նաև պատվավոր հյուպատոսների մասով, քանի որ վերջիններս չեն նույնանում վերը թվարկված սուբյեկտներից որևէ մեկի հետ, իրենց կարգավիճակով և գործունեության բովանդակությամբ ունեն նշված սուբյեկտներից տարբերվող կարգավիճակ, գործառույթներ, իրավունքներ և պարտականություններ։ Արդյունքում, նախագծով առաջարկվում է սահմանել նաև պատվավոր հյուպատոսներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման և հաշվառումից հանելու կարգին առնչվող դրույթներ, սահմանել վերջիններիս հատկացվող հաշվառման համարանիշների տեսակները՝ հստակ կանոնակարգելով, որ վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվելու են լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր, ընդ որում՝ յուրաքանչյուր պատվավոր հյուպատոսի մասով հատկացվելու է մեկական կարմիր հիմնագույնի համարանիշ»։ Փոփոխության անհրաժեշտության այս հիմնավորումը չի համապատասխանում Կոնվենցիայի տրամաբանությանը, ըստ որի՝ «պատվավոր հյուպատոսի» ինստիտուտը ներառված է «հյուպատոսական հիմնարկ» հասկացության մեջ և այն դուրս չի մնացել գործող իրավական ակտից, ուստի այն արհեստականորեն տարանջատելու և դրա համար առանձին իրավակարգավորում սահմանելու անհրաժեշտություն չի ծագում, քանի որ Կոնվենցիան չի տարանջատում «պատվավոր հյուպատոսի» ինստիտուտը «հյուպատոսկան հիմնարկից»։ Այսպիսով, իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բովանդակությունն արդեն իսկ հուշում է, որ նախաձեռնող մարմինը փորձ է կատարել ձևակերպումներով արհեստականորեն տարանջատել «հյուպատոսական հիմնարկ» և «պատվավոր հյուպատոս» եզրույթները, քանզի պատվավոր հյուպատոսի կողմից ղեկավարվող հիմնարկը Կոնվենցիայի իմաստով ևս «հյուպատոսական հիմնարկ» է (տե՛ս Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասը և Կոնվենցիայի 3-րդ գլուխը)։ Այս առումով հարկ է նաև նկատել, որ պատվավոր պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկին սեփականության իրավունքով պատկանող գույքը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները չեն կարող նույնանալ որպես ֆիզիկական անձ «պատվավոր պաշտոնատար անձին» կամ «պատվավոր հյուպատոսին» սեփականության իրավունքով պատկանող գույքի հետ, իսկ նախագծով առաջարկվող փոփոխությունը թերևս վերաբերելի է Կոնվենցիոնալ հաստատության՝ «պատվավոր պաշտոնատար անձի» կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկին» պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգին, և ոչ թե ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման իրավական կարգավորումներին և առանձնահատկություններին։ Ուստի իրավական ակտի ընդունման հիմնավորման տեքստը նախ հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ապա հակասում է նաև հենց Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի Կոնվենցիոնալ հասկացություններին։ Մասամբ է ընդունվել: Քննարկվող իրավական ակտի նախագծի դրույթներում օգտագործվում է «պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներ» եզրույթը, իսկ նախագծի հիմնավորումը խմբագրվել է այնպես, որ նշված կոնվենցիայի որևէ դրույթի հետ հակասության տպավորություն չստեղծի:
2 Ռոլանդ Ավոյան 30.03.2024 03:26:11 Առաջարկվող փոփոխությամբ՝ Հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների, և ոչ թե պատվավոր հյուպատոսին՝ որպես ֆիզիկական անձի (տե՛ս «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասը և Կոնվենցիայի 3-րդ գլուխը) սեփականության իրավունքով պատկանող գույքի, այդ թվում՝ հյուպատոսական հիմնարկի տրանսպորտային միջոցների քանակի (ըստ էության՝ սեփականության իրավունքի) չհիմնավորված սահմանափակումը չի բխում «Հյուպատոսական կապերի մասին 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի Կոնվենցիայի բովանդակային տրամաբանությունից, ինչպեսև նման կարգավորումը դուրս է փոփոխվող իրավական ակտի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն» որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով) նախատեսված կարգավորման ենթակա իրավահարաբերությունների սահմաններից, բնույթից և իրավական տրամաբանությունից։ Ուստի, Հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սեփականության իրավունքի սահմանափակումը՝ փոփոխվող իրավական ակտի ուժով, ինքնին չի կարող իրավաչափ լինել։ Փոփոխվող իրավական ակտով առաջարկվող սեփականության իրավունքի սահմանափակման իրավական անհնարինությունից զատ, բացակայում է նման սահմանափակման կիրառման լեգիտիմ անհրաժեշտությունը, քանզի «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի Կոնվենցիայի համաձայն՝ հյուպատոսական կապերի, արտոնությունների և իմունիտետների մասին Միջազգային կոնվենցիայի կնքումն ուղղված է նպաստելու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը` անկախ դրանցում պետական և հասարակական կարգի զարգացումներից և նման արտոնություններն ու իմունիտետները հատկացվում են ոչ թե ի շահ առանձին անձանց, այլ իրենց պետությունների անունից հյուպատոսական հիմնարկների ֆունկցիաների արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Բացի այդ, փոփոխությամբ առաջարկվող կարգավորումը կարող է վտանգել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների` արտերկրում գործող ՀՀ պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների իրավունքների անխոչընդոտ իրացումը, հանգեցնելով ընդունող պետությունների կողմից վերջիններիս իրավունքների համարժեք և փոխադարձության սկզբունքով կիրառվող սահմանափակումների, քանզի՝ Կոնվենցիայով նախատեսված արտոնությունները և իմունիտետները գործում են փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Մասամբ է ընդունվել: Քննարկվող իրավական ակտի նախագծի դրույթներում օգտագործվում է «պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներ» եզրույթը, իսկ նախագծի հիմնավորումը խմբագրվել է այնպես, որ նշված կոնվենցիայի որևէ դրույթի հետ հակասության տպավորություն չստեղծի:
3 Ռոլանդ Ավոյան 31.03.2024 14:33:56 Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի՝ 28-րդ կետում որևէ փոփոխություն չնախատեսել, քանզի հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ևս ղեկավարվում է «հյուպատոսական հիմնարկ» (հիմք՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մաս, Կոնվենցիայի 3-րդ գլուխ), ինչպիսի ձևակերպումն արդեն իսկ առկա է գործող իրավակարգավորման խմբագրությամբ։ Մասամբ է ընդունվել: Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 28-րդ կետում առաջարկվող փոփոխությունը վերանայվել է՝ հստակեցնելով այնպես, որ դրա բովանդակությունից պարզ լինի, որ քննարկվող կետը վերաբերելի է նաև պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին:
4 Ռոլանդ Ավոյան 31.03.2024 14:48:15 Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի՝ 33-րդ կետի «ե» պարբերությունում որևէ փոփոխություն չնախատեսել, քանզի հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ևս ղեկավարվում է «հյուպատոսական հիմնարկ» (հիմք՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մաս, Կոնվենցիայի 3-րդ գլուխ), ինչպիսի ձևակերպումն արդեն իսկ առկա է գործող իրավակարգավորման խմբագրությամբ և պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկների» տարանջատումը առավել ընդգրկուն «հյուպատոսական հիմնարկ» ձևակերպումից, չի բխում «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի տրամաբանությունից։ Մասամբ է ընդունվել: Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 33-րդ կետի «ե» պարբերությունում առաջարկվող փոփոխությունը վերանայվել է՝ հստակեցնելով այնպես, որ դրա բովանդակությունից պարզ լինի, որ քննարկվող դրույթը վերաբերելի է նաև պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին:
5 Ռոլանդ Ավոյան 31.03.2024 14:55:00 Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «ե» պարբերությունում և 5-րդ հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ե» պարբերությունում որևէ փոփոխություն չնախատեսել, քանզի հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ևս ղեկավարվում է «հյուպատոսական հիմնարկ» (հիմք՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մաս, Կոնվենցիայի 3-րդ գլուխ), ինչպիսի ձևակերպումն արդեն իսկ առկա է գործող իրավակարգավորման խմբագրությամբ և պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկների» տարանջատումը առավել ընդգրկուն «հյուպատոսական հիմնարկ» ձևակերպումից, չի բխում «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի տրամաբանությունից։ Մասամբ է ընդունվել: Որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «ե» պարբերությունում և 5-րդ հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ե» պարբերությունում առաջարկվող փոփոխությունները վերանայվել են՝ հստակեցնելով այնպես, որ դրանց բովանդակությունից պարզ լինի, որ քննարկվող դրույթները վերաբերելի են նաև պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին:
6 Ռոլանդ Ավոյան 31.03.2024 14:59:45 Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 10-րդ հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում որևէ փոփոխություն չնախատեսել, քանզի հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ևս ղեկավարվում է «հյուպատոսական հիմնարկ» (հիմք՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մաս, Կոնվենցիայի 3-րդ գլուխ), ինչպիսի ձևակերպումն արդեն իսկ առկա է գործող իրավակարգավորման խմբագրությամբ և պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկների» տարանջատումը առավել ընդգրկուն «հյուպատոսական հիմնարկ» ձևակերպումից, չի բխում «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի տրամաբանությունից։ Մասամբ է ընդունվել: Որոշմամբ հաստատված 10-րդ հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում առաջարկվող փոփոխությունը վերանայվել է՝ հստակեցնելով այնպես, որ դրա բովանդակությունից պարզ լինի, որ քննարկվող ենթակետը վերաբերելի է նաև պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին:
7 Ռոլանդ Ավոյան 31.03.2024 15:32:19 Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի` 1) 1-ին կետի 3-րդ ենթակետում` ա. «հյուպատոսական հիմնարկների» բառերից որևէ լրացում չկատարել, քանզի «հյուպատոսական հիմնարկ» եզրույթը ՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդգրկում է թե՛ պատվավոր, և թե՛ հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկները»։ Այնուամենայնիվ, եթե սույն նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների համարանիշերի տարանջատումն է մնացյալ սուբյեկտների համարանիշերից, ապա առաջարկվում է. բ. համապատասխանաբար «գ» պարբերություններից հետո լրացնել նոր «գ1.» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «գ1. տեսակ 14.2, տեսակ 14.2.1` պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների». Այս առումով հարկ է նաև նկատել, որ թեթև մարդատար ավտոմոբիլները սեփականության իրավունքով պատկանում են, ոչ թե պատվավոր հյուպատոսին՝ որպես ֆիզիկական անձի, այլ վերջիններիս կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին։ ա. Մասամբ է ընդունվել: բ. Մասամբ է ընդունվել: ա. Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում առաջարկվող փոփոխությունը վերանայվել է՝ հստակեցնելով այնպես, որ դրա բովանդակությունից պարզ լինի, որ քննարկվող դրույթը վերաբերելի է նաև պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հիմնարկներին: բ. Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում «բ» պարբերությունից հետո լրացվել է նոր «բ1.» պարբերություն հետևյալ բովանդակությամբ. «բ1. տեսակ 14.2, տեսակ 14.2.1` պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների թեթև մարդատար ավտոմոբիլների,»:
8 Ռոլանդ Ավոյան 31.03.2024 15:59:13 Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի` 1) 1-ին կետի 3-րդ ենթակետում` ա. «հյուպատոսական հիմնարկների» բառերից որևէ լրացում չկատարել, քանզի «հյուպատոսական հիմնարկ» եզրույթը ՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդգրկում է թե՛ պատվավոր, և թե՛ հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկները»։ Այնուամենայնիվ, եթե սույն նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների համարանիշերի տարանջատումն է մնացյալ սուբյեկտների համարանիշերից, ապա առաջարկվում է. բ. համապատասխանաբար «գ» պարբերություններից հետո լրացնել նոր «գ1.» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «գ1. տեսակ 14.2, տեսակ 14.2.1` պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների». Այս առումով հարկ է նաև նկատել, որ թեթև մարդատար ավտոմոբիլները սեփականության իրավունքով պատկանում են, ոչ թե պատվավոր հյուպատոսին՝ որպես ֆիզիկական անձի, այլ վերջիններիս կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին։ Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 12-րդ հավելվածի՝ 1) 8-րդ կետի 3-րդ ենթակետում և 15-րդ կետում «հյուպատոսական հիմնարկների» բառերից որևէ լրացում չկատարել, քանզի «հյուպատոսական հիմնարկ» եզրույթը ՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդգրկում է թե՛ պատվավոր, և թե՛ հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկները»։ 15-րդ Կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ տեխնիկական անձնակազմին սպասարկող, իսկ լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ «հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին:» Այս առումով կրկին հարկ է նկատել նաև, որ տրանսպորտային միջոցները սեփականության իրավունքով պատկանում են ոչ թե պատվավոր հյուպատոսին՝ որպես ֆիզիկական անձի, այլ վերջիններիս կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին։ Ինչ վերաբերում է պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին կարմիր հիմնագույնի մեկական համարանիշ հատկացնելու վերաբերյալ առաջարկվող դրույթին, ապա նախևառաջ պետք է արձանագրել, որ այն դուրս է փոփոխվող իրավական ակտով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների շրջանակից և բնույթից, բացի այդ, նման կարգավորումն ուղղակիորեն սահմանափակում է պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սեփականության իրավունքը, ինչը չի բխում «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի» տրամաբանությունից։ Հատկանշական է նաև, որ փոփոխվող իրավական ակտով որևէ սուբյեկտին տրամադրման ենթակա համարանիշերի քանակի վերաբերյալ սահմանափակում առկա չէ։ ա. Մասամբ է ընդունվել: բ. Մասամբ է ընդունվել: գ. Մասամբ է ընդունվել: դ. Մասամբ է ընդունվել: ա. Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում առաջարկվող փոփոխությունը վերանայվել է՝ հստակեցնելով այնպես, որ դրա բովանդակությունից պարզ լինի, որ քննարկվող դրույթը վերաբերելի է նաև պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հիմնարկներին: բ. Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում «բ» պարբերությունից հետո լրացվել է նոր «բ1.» պարբերություն հետևյալ բովանդակությամբ. «բ1. տեսակ 14.2, տեսակ 14.2.1` պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների թեթև մարդատար ավտոմոբիլների,». գ. Որոշմամբ հաստատված 12-րդ հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետում և 15-րդ կետի առաջին նախադասությունում առաջարկվող փոփոխությունները վերանայվել են՝ հստակեցնելով այնպես, որ դրա բովանդակությունից պարզ լինի, որ քննարկվող դրույթները վերաբերելի են նաև պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հիմնարկներին: դ. Որոշման 12-րդ հավելվածի 15-րդ կետի երկրորդ նախադասությունում նշվել է, որ լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին: Միևնույն ժամանակ, ինչ վերաբերում է վերջիններիս կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին մեկական կարմիր հիմնագույնի համարանիշ հատկացնելուն՝ հարկ է նշել, որ այնքանով, որքանով «Ճանապարհային երթևեկության անվտնագության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգը, ինչպես նաև հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները, իսկ քննարկվող որոշմամբ (որի լիազորող նորմ է հանդիսանում, ի թիվս այլնի, նաև նշված օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը) կարգավորվում է տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը, նշված հարցի կարգավորվումը միանգամայն տեղավորվում է քննարկվող որոշման կարգավորման առարկայի շրջանակում:
9 «ԱՐԷՅ ԼՈՈւ» ՍՊԸ 03.04.2024 20:17:13 իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, գրեթե միաժամանակ, տեղադրվել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ-ը, որը գրեթե նույնությամբ կրկնում է սույն նախագծով առաջարկվող կարգավորումը՝ պատվավոր հյուպատոսներին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին) լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր տրամադրելու վերաբերյալ, սակայն, իրավացիորեն չի պարունակում իրավահարաբերության սուբյեկտին՝ հյուպատոսական հիմնարկին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշերի քանակի սահմանափակման և ըստ էության՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սեփականության իրավունքի սահմանափակման վերաբերյալ դրույթ։ Ավելին, միևնույն իրավահարաբերության կարգավորմանն ուղղված, սակայն երկու տարբեր գերատեսչությունների կողմից միաժամանակ նախաձեռնված երկու նախագծերը միմյանցից տարբերվում են նաև պատվավոր հյուպատոսական հիմնարկներին պատկանող այլ տեսակների փոխադրամիջոցների համարանիշերի տրամադրման կարգ նախատեսելու հնարավորությամբ։ Մասնավորապես՝ համաձայն ՀՀ ՆԳՆ կողմից տեղադրված փոփոխության նախագծի՝ պատվավոր հյուպատոսներին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին) կարող են սեփականության իրավունքով պատկանել թեթև մարդատար ավտոմեքենայից բացի նաև այլ տեսակի փոխադրամիջոցներ և դրանց կցորդներ (օրինակ՝ տրիցիկլեր, քվադրիցիկլներ, մոտոսայլակներ և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոմոբիլների կցորդներ (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների, մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները), բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ) դրանց համար նախատեսված և վերջիններիս տեսակներին բնորոշ լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերի տրամադրման հնարավորությամբ։ Մինչդեռ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ պատվավոր հյուպատոսին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկին) կարող է պատկանել բացառապես «թեթև մարդատար ավտոմեքենա» տեսակի տրանսպորտային միջոց՝ դրա համար նախատեսված տեսակի կարմիր հիմնագույնի լատիներեն «H» տառը պարունակող համարանիշի տրամադրման հնարավորությամբ, ընդ որում՝ ընդամենը մեկ տրանսպորտային միջոց։ Չի ընդունվել: Մեկնաբանությունը չի պարունակում որևէ առաջարկ կամ դիտողություն, ընդամենը արձանագրում է, որ երկու գերատեսչությունների կողմից հանրային քննարկման ներկայացված իրավական ակտերի նախագծերի միջև առկա են բովանդակային տարբերություններ: