«ԱՐԷՅ ԼՈՈւ» ՍՊԸ
03.04.2024
իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, գրեթե միաժամանակ, տեղադրվել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ-ը, որը գրեթե նույնությամբ կրկնում է սույն նախագծով առաջարկվող կարգավորումը՝ պատվավոր հյուպատոսներին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին) լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր տրամադրելու վերաբերյալ, սակայն, իրավացիորեն չի պարունակում իրավահարաբերության սուբյեկտին՝ հյուպատոսական հիմնարկին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշերի քանակի սահմանափակման և ըստ էության՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սեփականության իրավունքի սահմանափակման վերաբերյալ դրույթ։ Ավելին, միևնույն իրավահարաբերության կարգավորմանն ուղղված, սակայն երկու տարբեր գերատեսչությունների կողմից միաժամանակ նախաձեռնված երկու նախագծերը միմյանցից տարբերվում են նաև պատվավոր հյուպատոսական հիմնարկներին պատկանող այլ տեսակների փոխադրամիջոցների համարանիշերի տրամադրման կարգ նախատեսելու հնարավորությամբ։ Մասնավորապես՝ համաձայն ՀՀ ՆԳՆ կողմից տեղադրված փոփոխության նախագծի՝ պատվավոր հյուպատոսներին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին) կարող են սեփականության իրավունքով պատկանել թեթև մարդատար ավտոմեքենայից բացի նաև այլ տեսակի փոխադրամիջոցներ և դրանց կցորդներ (օրինակ՝ տրիցիկլեր, քվադրիցիկլներ, մոտոսայլակներ և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոմոբիլների կցորդներ (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների, մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները), բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ) դրանց համար նախատեսված և վերջիններիս տեսակներին բնորոշ լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերի տրամադրման հնարավորությամբ։ Մինչդեռ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ պատվավոր հյուպատոսին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկին) կարող է պատկանել բացառապես «թեթև մարդատար ավտոմեքենա» տեսակի տրանսպորտային միջոց՝ դրա համար նախատեսված տեսակի կարմիր հիմնագույնի լատիներեն «H» տառը պարունակող համարանիշի տրամադրման հնարավորությամբ, ընդ որում՝ ընդամենը մեկ տրանսպորտային միջոց։