Սամվել Ռևազյան
25.03.2024
Գույքը չպետք է վաճառվի կադաստրային արժեքից ցածր գնով
В стадии разработки
1 - За
14 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 23-ի N 263-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 263-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1427-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացնելու ժամկետները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանելու անհրաժեշտությամբ։
Ներկայացվող նախագծով կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թվով 24 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի (ըստ առանձին Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի համար)՝ մաքսային մարմիններին ներկայացնելու տարբեր ժամկետների սահմանման հարցը։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թվով 24 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ներկայացնելու պահանջը կիրառելի կդառնա յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար տարբեր ժամկետներով՝ ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանվող հրամանի։
5․ Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից
Обсуждалось
25.03.2024 - 12.04.2024
Тип
Pешение
Область
Государственные доходы, Экономика
Министерство
Министерство экономики
Просмотры 1616
Принт25.03.2024
Գույքը չպետք է վաճառվի կադաստրային արժեքից ցածր գնով