Սամվել Ռևազյան
25.03.2024
Գույքը չպետք է վաճառվի կադաստրային արժեքից ցածր գնով
В стадии разработки
1 - За
14 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 23-ի N 263-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1427-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 263-Ն որոշումը լրացնել նոր 1․1 կետով հետևյալ բովանդակությամբ․
«1.1 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացնելու ժամկետները՝ ըստ ցանկում ներառված յուրաքանչյուր Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի սահմանվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. Փաշինյան
Обсуждалось
25.03.2024 - 12.04.2024
Тип
Pешение
Область
Государственные доходы, Экономика
Министерство
Министерство экономики
Просмотры 1583
Принт25.03.2024
Գույքը չպետք է վաճառվի կադաստրային արժեքից ցածր գնով