ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գույք փոխանցելու և ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ԷԼԻԶՔԵՅԸՐ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ կողմից ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 05100020/160224/0002761 ապրանքների հայտարարագրով ձևակերպված 2185 կգ բրուտտո քաշով, 434 ՀՀ դրամ մաքսային արժեքով գույքը` շտապ օգնության մեքենա իր սարքավորումներով` MERCEDES-BENZ VITO, WDF63960313687973, 2.1լ., 2011թ. դիզել` օգտագործված (այսուհետ` գույք),անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շտապ օգնության մեքենայի կարիքն ունեցող համապատասխան բժշկական կազմակերպությանը անհատույց տրամադրելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ՀՀ մարզային բժշկական հաստատությունները ապահովում են իրենց սպասարկման տարածքի գյուղական բնակավայրերի բնակչության շտապ բժշկական օգնության ցուցաբերումը: Սակայն արձանագրվում են դեպքեր, երբ ելնելով իրավիճակից, մասնավորապես` պատերազմի, տարաբնույթ վարակիչ հիվանդությունների, համաճարակների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ թվով շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելը` շտապ բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով: ՀՀ մարզային բժշկական հաստատությունները դեռևս ամբողջովին ապահովված չեն անհրաժեշտ քանակի շտապ օգնության մեքենաներով:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գույք փոխանցելու և ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության առավել խոցելի սահմանամերձ մարզերի բնակչության շտապ բժշկական օգնության առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպումը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:
-
Обсуждалось
13.03.2024 - 28.03.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1527
Принт