ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------- 2024 թվականի N -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 247-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ԷԼԻԶՔԵՅԸՐ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ կողմից ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 05100020/160224/0002761 ապրանքների հայտարարագրով ձևակերպված 2185 կգ բրուտտո քաշով, 434 ՀՀ դրամ մաքսային արժեքով գույքը` շտապ օգնության մեքենա իր սարքավորումներով` MERCEDES-BENZ VITO, WDF63960313687973, 2.1լ., 2011թ. դիզել` օգտագործված (այսուհետ` գույք), անհատույց փոխանցել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` անհատույց բժշկական կազմակերպությանը հատկացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ` Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
13.03.2024 - 28.03.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1529
Принт