Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով կսահմանվի քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգը։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքաշինական փաստաթղթերը բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր: Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման գործընթացը կագավորելու նապատակով անհրաժեշտութուն է առաջացել մշակելու քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման կարգը և սահմանել փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից տրվող եզրակացության տեսակն ու ձևը։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ապահովել ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկով սահմանված պահանջները՝ կարգավորելով քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման գործընթացը։

Որոշման ընդունումը նպատակաուղղված է միևնույն ոլորտին առնչվող փաստաթղթերի՝ քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման գործընթացը  մեկ միասնական իրավական փաստաթղթում ներառելու միջոցով կիրարկման գործընթացի դյուրինացմանը:

4.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջներն ու կարգավորում են փորձաքննություն իրականացնող ու քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները, փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովների կողմից տրվող եզրակացության ձևը:

6.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

7.

Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ընդունումը նախատեսում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 2 հավելվածում և ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման մեջ: 

8.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման որոշման նախագիծը բխում է 2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներից։

9.

Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

Նախագիծը տեղադրվել է նաև www.minurban.am կայքում:

 

  • Обсуждалось

    07.03.2024 - 22.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1774

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2024

Նախագծով առաջարկվում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովում ներառել ոչ պետական երեք կազմակերպություների, որոնցից առնվազն երկուսը տասնյակ տարիներ ներառված են քաղաքաշինության ոլորտում գործող պետական հանձնաժողովներում: Առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն, թե ո՞ր չափանիշները հիմք ընդունելով է որոշվել հերթական հանձնաժողովում ներառել այդ կազմակերպությունները, ներառված կազմակերպություների քանակը և ինչու՞ ռոտացիոն կարգով երբեք համապատասխան փոփոխություններ չեն իրականացվում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2024

Նախագծի «Հիմնավորում» բաժնում ոչ մի խոսք չկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ իրականացնելու գործընթացի և դրա հաստատման նպատակով առանձին միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Առաջարկում ենք ներկայացնել վերոնշված մասով հիմնավորում: ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի համաձայն համապատասխան միջգերտեսչական հանձնաժողովի անվանումը սույն որոշման մեջ այդ կետից հետո նշված է «Հանձնաժողով» բառով: ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 13-րդ կետի համաձայն Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն Հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Միակ հանձնաժողովի առկայության մասին ներկայացվում է ոչ միայն այդ 13-րդ կետով, այլ որոշման ամբողջ տրամաբանությամբ: Այսինքն երկրոդ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Նախագծով ներկայացվող առաջարկությունը հակասում է նույն որոշման տրամաբանությանը՝ այդ թվում որոշման բազմաթիվ կետերի պահանջներին: Առավել, չկա որևիցե հիմնավորում, որ մի փաստաթուղթը պետք է հաստատվի մի հանձնաժողովի կողմից, իսկ դրա փոփոխությունը ՝ մեկ այլ հանձնաժողովի կողմից: Առաջարկում ենք հաշվի առնելով ներկայացվածը, կատարել համապատասխան փոփոխություններ Նախագծով առաջարկվող N5 հավելվածի վերնագրում, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետում և որպես դրանց հետևանք՝ այլ կետերում:

Узнать больше