Добавить в избранное
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
13 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.03.2024 20:00:45 | Նախագծի «Հիմնավորում» բաժնում ոչ մի խոսք չկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ իրականացնելու գործընթացի և դրա հաստատման նպատակով առանձին միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Առաջարկում ենք ներկայացնել վերոնշված մասով հիմնավորում: ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի համաձայն համապատասխան միջգերտեսչական հանձնաժողովի անվանումը սույն որոշման մեջ այդ կետից հետո նշված է «Հանձնաժողով» բառով: ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 13-րդ կետի համաձայն Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն Հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Միակ հանձնաժողովի առկայության մասին ներկայացվում է ոչ միայն այդ 13-րդ կետով, այլ որոշման ամբողջ տրամաբանությամբ: Այսինքն երկրոդ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Նախագծով ներկայացվող առաջարկությունը հակասում է նույն որոշման տրամաբանությանը՝ այդ թվում որոշման բազմաթիվ կետերի պահանջներին: Առավել, չկա որևիցե հիմնավորում, որ մի փաստաթուղթը պետք է հաստատվի մի հանձնաժողովի կողմից, իսկ դրա փոփոխությունը ՝ մեկ այլ հանձնաժողովի կողմից: Առաջարկում ենք հաշվի առնելով ներկայացվածը, կատարել համապատասխան փոփոխություններ Նախագծով առաջարկվող N5 հավելվածի վերնագրում, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետում և որպես դրանց հետևանք՝ այլ կետերում: | ||
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.03.2024 20:00:45 | Նախագծով առաջարկվում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովում ներառել ոչ պետական երեք կազմակերպություների, որոնցից առնվազն երկուսը տասնյակ տարիներ ներառված են քաղաքաշինության ոլորտում գործող պետական հանձնաժողովներում: Առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն, թե ո՞ր չափանիշները հիմք ընդունելով է որոշվել հերթական հանձնաժողովում ներառել այդ կազմակերպությունները, ներառված կազմակերպություների քանակը և ինչու՞ ռոտացիոն կարգով երբեք համապատասխան փոփոխություններ չեն իրականացվում: |