Gaia Manoukian
13.03.2024
Ավդլի լավ է ներդրումներով կարգի բերել փոստի շենքը և վերջ
В стадии разработки
165 - За
65 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ Ծրագրի իրականացման շահը ճանաչել բացառիկ՝ հանրության գերակա շահ նախագծի հավելվածում ներկայացվող հողամասերի նկատմամբ:
Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Որոշման ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշման 4-րդ կետով 3-րդ հաստատված՝ նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու՝ օրենսդրությամբ սահմանված գործընթացը:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ», «2.6 ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» և «2.7 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» կետերից։ Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա Երևան քաղաքի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, ինչը բնականաբար սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն կունենա Երևան քաղաքի, հարակից մարզերի և ամբողջ հանրապետության համար: Ծրագրի նպատակն է նաև կառուցել կայուն ենթակառուցվածքներով, ծախսարդյունավետ ռեսուրսներով քաղաքաշինական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող World Trade Center (WTC) անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ։
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում երկարաժամկետում նախատեսվում է եկամուտների ավելացում՝ հաշվի առնելով իրականացվելիք ներդրումների տնտեսական ազդեցությունը, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ակնկալվում է սեփականության եկամուտների ավելացում:
Обсуждалось
04.03.2024 - 20.03.2024
Тип
Pешение
Область
Градостроителство, Экономика, Экономическая, Кадастр
Министерство
Министерство экономики
Просмотры 3810
Принт13.03.2024
Ավդլի լավ է ներդրումներով կարգի բերել փոստի շենքը և վերջ
13.03.2024
Ամեն ինչ չէ, որ որ ներդրումների մասին է։ Որոշ տարածքներ ասելով նկատի ունեք Կոնդի Գլուխ պատնական հատվածը՝ որն ապացուցում է որ դա ադրբեջանական քաղաք չէ։
13.03.2024
Կարևոր է դասեր քաղել պատմությունից, ուսումնասիրել անցյալը՝ ապագան լավացնելու համար: Նույնը կարելի է ասել քաղաքների և քաղաքային պատմության մասին։ Մեր քաղաքը կարող է պատմել բազմաթիվ կյանքերի և սերունդների պատմություն, որոնք շատ ավելի երկար են տևում, քան այսօրվա կառուցապատողի շահը։ Անցյալի զգացում և վկայություններ ունենալը կարևոր է բնակիչների համար, քաղաքի հյուրերի համար, քանի որ այն խարիսխի դեր է կատարում: Չի կարող Երևանը խոսել 2800 տարվա պատմության մասին, եթե նույնիսկ 200 տարվա շենքեր չմնան քաղաքում։ Պատմական թողամասը պետք է պաշտպանել և դրա շուրջ որոշումները չպետք է միայն կարճաժամկետ տնտեսական շահով պայմանավորված լինեն։ Նախ, քաղաքային ժառանգությունն օգնում է ազգային ինքնություն սերմանել՝ հնարավորություն տալով բնակիչներին որոշել, թե ովքեր են իրենք և որտեղ են ապրում: Երկրորդ, քաղաքային ժառանգությունը կարող է երկարաժամկետ տնտեսական նշանակություն ստանձնել՝ զբոսաշրիկների համար մագնիս հանդիսանալով։