Gaia Manoukian
13.03.2024
Ավդլի լավ է ներդրումներով կարգի բերել փոստի շենքը և վերջ
В стадии разработки
165 - За
65 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«......» .....................2024 թ. N – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետը, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ա. Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, կվերանան Երևանի կենտրոնում առկա հին և խարխուլ, ինչպես նաև տարերայնորեն տեղակայված շինությունները՝ փոխարենը կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC)անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն Երևանի և ամբողջ հանրապետության համար,
բ. Ծրագրի իրականացումը կունենա նաև քաղաքաշինության, բնապահպանության, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն.
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Обсуждалось
04.03.2024 - 20.03.2024
Тип
Pешение
Область
Градостроителство, Экономика, Экономическая, Кадастр
Министерство
Министерство экономики
Просмотры 3808
Принт13.03.2024
Ավդլի լավ է ներդրումներով կարգի բերել փոստի շենքը և վերջ
13.03.2024
Ամեն ինչ չէ, որ որ ներդրումների մասին է։ Որոշ տարածքներ ասելով նկատի ունեք Կոնդի Գլուխ պատնական հատվածը՝ որն ապացուցում է որ դա ադրբեջանական քաղաք չէ։
13.03.2024
Կարևոր է դասեր քաղել պատմությունից, ուսումնասիրել անցյալը՝ ապագան լավացնելու համար: Նույնը կարելի է ասել քաղաքների և քաղաքային պատմության մասին։ Մեր քաղաքը կարող է պատմել բազմաթիվ կյանքերի և սերունդների պատմություն, որոնք շատ ավելի երկար են տևում, քան այսօրվա կառուցապատողի շահը։ Անցյալի զգացում և վկայություններ ունենալը կարևոր է բնակիչների համար, քաղաքի հյուրերի համար, քանի որ այն խարիսխի դեր է կատարում: Չի կարող Երևանը խոսել 2800 տարվա պատմության մասին, եթե նույնիսկ 200 տարվա շենքեր չմնան քաղաքում։ Պատմական թողամասը պետք է պաշտպանել և դրա շուրջ որոշումները չպետք է միայն կարճաժամկետ տնտեսական շահով պայմանավորված լինեն։ Նախ, քաղաքային ժառանգությունն օգնում է ազգային ինքնություն սերմանել՝ հնարավորություն տալով բնակիչներին որոշել, թե ովքեր են իրենք և որտեղ են ապրում: Երկրորդ, քաղաքային ժառանգությունը կարող է երկարաժամկետ տնտեսական նշանակություն ստանձնել՝ զբոսաշրիկների համար մագնիս հանդիսանալով։