Добавить в избранное
««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
1 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Martirosyan Gayane 08.03.2024 15:30:34 | Առաջարկում եմ ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքի գնահատման չափորոշիչների մշակմամբ (գոնե առարկայական գիտելիքների իմացության, որովհետև, օրինակ՝ 21-րդ դարի հմտությունները շարունակ զարգանում են և դրա համար հնարավոր չէ կազմել), որի հիման վրա հնարավոր կլինի գնահատել ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը։ Հակառակ դեպքում ուսուցիչների համար (և ոչ միայն) շատ դժվար կլինի գնահատել սեփական մասնագիտական զարգացման կարիքը։ Հասկանալի է, որ կամավոր ատեստավորումը կարող է գործիք լինել այդ նպատակի համար, բայց, իմ կարծիքով, դա բավարար չէ։ | Մեկանգամյա դիտարկմամբ հնարավոր չէ ուսուցչի մոտ մասնագիտական կարիք գնահատել: Դրանով պայմանավորված՝ հաստատությունում պետք է տնօրենի անմիջական մասնակցությամբ, տնօրենի տեղակալի, մեթադական միավորման համակազմիաջակցությամբ ուսուցչի մոտ ճիշտ կարիք բացահայտվի այն գիտակցմամբ, որ համապատասխան բովանդակությամբ վերապատրաստում անցնելով ուսուցիչը կունենա մասնագիտական առաջընթաց: | |
2 | Մարիամ Մաթևոսյան 09.03.2024 19:10:51 | Ինքս դրական եմ վերաբերում կամավոր ատեստացիային։ Ողջունում եմ պետության օժանդակությամբ իրականացվող ծրագրին, ըստ որի՝ երկրորդ անգամ ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին պետության միջոցների հաշվին հնարավորություն է տրվում վերապատրաստվել և կրկին մասնակցել ատեստավորմանը։ Կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին խորհուրդ կտամ անպայման օգտվեն այս հնարավորությունից, թարմացնեն իրենց գիտելիքները, ձեռք բերեն նորերը և կրկին մասնակցեն կամավոր ատեստավորմանը, քանի որ օրենքը թույլ է տալիս այդ։ Սրա հետ կապված կցանկանայի առաջարկել, որ կամավոր ատեստավորումը երկրորդ անգամ չհաղթահարած ուսուցիչներին չազատել աշխատանքից, և վերապատրաստմանը զուգահեռ հնարավորություն տրվեր նրանց աշխատել։ Առաջարկում եմ նաև ուշադրություն դարձնել ուսուցիչների համար կազմակերպվող պարտադիր վերապատրաստումների անցկացման ժամանակացույցին՝ ըստ այդմ այն չկազմակերպել ուսուցչի արձակուրդի հաշվին, ոչ աշխատանքային օրերին կամ օդի բարձր ջերմաստիճանի դեպքում ոչ համապատասխան տարածքներում։ Որոշ դեպքերում վերապատրաստումները կազմակերպել օնլայն հարթակում։ | Ձեր դիտարկումները սկզբունքորեն ընդունելի են, սակայն մինչ իրավական կարգավորումներ դարձնելը մասնագիտական քննարկումների արդյունքում ընդունված որոշում է դարձել՝ հաշվի առնելով ուսումնական տարվա ընթացքում վերոնշյալ վերապատրաստումների իրականացման արդյունքում դասապրոցեսի խաթարման, աշխատանքային պարտականությունների իրականացման հետ կապված հարերը:Ձեր բարձրացրած հարցը կարգավորվում է պարտադիր ատեստավորման գործընթացն իրականացնելիս: | |
3 | Քրիստինե Ղազարյան 15.03.2024 19:31:01 | Արագ զարգացող 21_րդ դարի մարդը պետք է տիրապետի մի շարք հմտությունների` արագ փոփոխվող աշխարհում իր տեղը գտնելու համար։Այդ ամենի մեջ ուսուցիչը մեծ դեր ունի։Որքան զարգացած է ուսուցիչը, այնքան զարգացած է նրա աշակերտը։Ուսուցիչը կոչում է, և յուրաքանչյուրս պետք է պատվով կրենք այն։Ես դրական եմ վերաբերվում կամավոր ատեստավորմանը։Այո՛, յուրաքանչյուրս պետք է պարբերաբար մասնակցենք տարբեր վերապատրաստումների, մերթընդմերթ թերթենք մասնագիտական գրականություն, միաժամանակ չպետք է անտեսենք նոր աշխարհի և ժամանակակից մարդու պահանջները։Ուսուցիչը պետք է կարողանա համագործակցել, ստեղծագործել,արարել, տիրապետել մի շարք հմտությունների։Այսօր դասարան մտնելուց առաջ մենք ոչ միայն պետք է իմանանք մասնագիտականը, այլև այն երեխային փոխանցելու ձևերը։Կարծում եմ ` կամավոր ատեստավորման հարցաշարում անհրաժեշտ է ընդգրկել նաև մեթոդներին վերաբերող հարցեր։Այսօր երեխայի ուշադրությունը գրավելը իրականում բավական բարդ է, քանզի նա 21_րդ դարի մարդ է։Ուսուցումը նույնպես պետք է համապատասխանի մեր` նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանին։Շնորհակալ ենք, որ փորձում եք որոնել ուղիներ` երկիրը զարգացնելու և հզորացնելու համար։ | Ուսուցչի պարտադիր վերապատրաստման կարգը ամբողջությամբ վերանայվել է, որում Ձեր կողմից ներկայացված մասնագիտական զարգացման բաղադրիչն առկա է: | |
4 | Արմինե Դունամալյան 16.03.2024 00:53:18 | Ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարվի նաև այն մասով, որ կամավոր ատեստավորման երկրորդ անգամ դիմած և նախորդ արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար սահմանվի ոչ թե հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ, այլ մնացած ժամկետին ավելացվի 5 տարի։ Սրանով ուսուցիչների մոտ կխթանվի անընդհատ դիմելու և ատեստավորման գործընթացին մասնակցելու նախաձեռնությունը․ ուսուցիչները երկրորդ անգամ կդիմեն ավելի վաղ, քան վերջնաժամկետին մոտենալու տարին։ | Հնգամյա ժամկետը սահմանելիս հաշվի է առնվել հավասարապես բոլոր դեպքերում կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստանալու և ավելի բարձր արդյունք ցուցաբերելու հնարավորություն ստեղծելու սկզբունքից ելնելով : | |
5 | Հովհաննես Ստեփանյան 16.03.2024 11:02:43 | Առաջարկում եմ 26-րդ հոդվածի 2-րդ մասում ավելացնել 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ- Տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած անձը:Ավելացնել 2.1 կետ հետևյալ բովանդակությամբ-Մինչև ուսուցչի թափուր տեղի մրցույթի կայանալը ուսուցիչ կարող է նշանակվել 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի պահանջները բավարարող անձինք | Ձեր առաջարկի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ արդեն իսկ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը կարող է աշխատել ուսուցիչ, և կամավոր ատեստավորումը պարտադիր պահանջ չի հանդիսանում: Նույնը վերաբերում է նաև դիտարկման երկրորդ մասին այն առումով, որ ներկայում ուսուցչի ժամանակավոր թափուր տեղը համալրվում է օրենքի պահանջները բավարարող անձով: | |
6 | Գոհար Խաչատրյան 16.03.2024 14:10:33 | Հանրապետությունում ունենք շատ արհեստավարժ և իրենց առարկայի գիտակ ուսուցիչներ, ովքեր, տարիքային առանձնահատկություններից ելնելով (առողջական, դանդաղ մտածելու և այլ),խուսափում են մասնակցել սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորմանը։ Նաև գիտեմ դեպքեր, երբ մասնակցել և ձախողել են այն վերը նշված պատճառներով։ Ուստի առաջարկում եմ երեսունհինգ և ավելի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար սահմանել ավելի երկար ժամանակ՝ երեքուկես կամ չորս ժամ։ Առաջարկը ծնվել է շատ ուսուցիչների հետ զրույց-քննարկումների արդյունքում։ Ուստի կարծում եմ, որ նման որոշում ընդունելու դեպքում տարակարծություններ կամ դժգոհություններ չեն լինի, և առավել մեծ թվով ուսուցիչներ կմասնակցեն կամավոր ատեստավորմանը՝ իրենց մոտ ևս գրանցելով մասնագիտական զարգացման աճ։ | Ձեր առաջարկը ընդունելի չէ այն առումով, որ նշված տարիքի անձը եթե դանդաղ մտածելու կամ այլ պատճառներով չի հասցնում թեստն ամբողջությամբ լրացնել, երկարացված ժամանակահատվածը էլ ավելի կբարդացնի աշխատանքի ընթացքը: | |
7 | Գոհար Խաչատրյան 16.03.2024 14:23:17 | Եվս մեկ առաջարկ․ 95% և ավել արդյունք արձանագրած ուսուցիչները երաշխավորություն ունենան ԿԳՄՍ նախարարության կողմից կամավոր ատեստավորմանը նախորդող ժամանակահատվածում (վերջինս սահմանի ԿԳՄՍՆ-ն ) անցկացնելու ուղղորդող սեմինարների շարք։ | Պարտադիր վերապատրաստման կարգը ևս վերանայվել է, որը հաստատման փուլում է: 95 և ավելի % հավաքած անձը համապատասխանելու է բարդության երրորդ և չորրորդ աստիճանի բովանդակությամբ վերապատրաստման, որոնք համապատասխանաբար հետազոտող և փորձագետ ուսուցիչներն են լինելու՝ հնարավորություն ունենալով միանգամից դիմելու տարակարգի 3-րդ և 4-րդ աստիճանի համար և վերջիններիս հնարավորություն է ընձեռվելու իրենց փորձը տարածելու ավելի ցածր աստիճանի համապատասխանող մասնագետների վրա: |