Добавить в избранное

<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած խորհրդակցության NՎ/135-2022 արձանագրության 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության հանձնարարականի կատարման՝ ՀՀ օրենսդրության և շինարարական նորմերի պահանջների խախտումներով տրամադրված շինթույլտվություններն առոչինչ ճանաչելու վերաբերյալ ՀՀ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությամբ:

 

2. Առկա իրավիճակը

Ներկայումս, ՀՀ տարածքում իրականացվող շինարարական ծրագրերի կատարման համար մշակվում և հետագայում շինարարության, քանդման և տեղադրման թույլտվությունների հիմք են հանդիսանում բնակելի, հասարակական և արտադրական օբյեկտների  նախագծային փաստաթղթերը, որոնք երաշխավորվում են քաղաքաշինական պարզ փորցաքննությունների, իսկ մի շարք դեպքերում նաև պետական համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններով:

Ըստ գործող օրենսդրության՝ թույլտվություններ պահանջող շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը մշակվում, համաձայնեցվում և փորձաքննության են ներկայացվում ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Շինարարության, քանդման և տեղադրման թույլտվությունները տրամադրվում են համայնքների ղեկավարների կողմից՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման փուլում, առանց համայնքների պատասխանատու ստորաբաժանումների կողմից մասնագիտական ուսումնասիրության և քննարկման:

Արդյունքում՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող նախագծային փաստաթղթերի հիմքով պաշտոնատար անձանց կողմից կարող են տրամադրվել կառուցապատման թույլտվություններ և որպես հետևանք՝ պատվիրատուների կողմից ձեռքբերվել նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող  շինարարական արտադրանք, որի մասով որոշումների <ժամկետանց> կայացումը դառնում է խիստ խնդրահարույց, պատասխանատու, ծախսատար և բարդ գործընթաց:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով խնդրի լուծման կարևորությունը կառուցապատման թույլտվությունների տրամադրման փուլում՝ առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157.6 հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն՝ օրենսդրության խախտմամբ թույլտվություններ տրամադրող պաշտոնատար անձի նկատմամբ պատասխանատվության միջոցների խստացման և խախտումներով տրամադրված շինարարության, քանդման և տեղադրման թույլտվության անվավեր և/կամ առոչինչ ճանաչելու միջոցով:

Հարկ է նշել, որ 20.02.2023թ-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեում շահագրգիռ մարմինների (ՀՀ արդարադատության, ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ ներքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների) մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքներով Նախագծի լրամշակումը ներկայումս իրականացվում է <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի հոդվածներ 63-ի, 64-ի և 65-ի կարգավորումների շրջանակներում: Միաժամանակ կցվում է նաև Նախագծի առաջին խմբագրության վերաբերյալ կարծիքների ամփոփաթերթը:

Հարկ է նշել, որ <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումները թույլ են տալիս քննարկման ներկայացված նախագծի շրջանակներում սահմանել դրույթներ օրենսդրության խախտմամբ տրամադրված շինարարության թույլտվությունները անվավեր և առոչինչ ճանաչելու վերաբերյալ, մասնավորապես.

Հոդված 62-ի դ) կետի համաձայն.

<Առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.

.....ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք>:

Տվյալ պարագայում, երբ համայնքի ղեկավարի կողմից օրենսդրության խախտմամբ տրամադրվում է շինարարության թույլտվություն, ապա ակնհայտ է , որ տվյալ թույլտվության հասցեատերը՝ այն է՝ Կառուցապատողը (Պատվիրատուն) ձեռք է բերում ոչ իրավաչափ իրավունք կատարելու մի գործողություն, որն ակնհայտորեն անթույլատրելի է և հակասում է ՀՀ տարածքում քաղաքաշինության բնագավառում գործող օրենսդրության պահանջներին:

Բացի այդ, Հոդված 63-ի համաձայն.

< Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:>

 

Ուստի, Կոմիտեի դիտարկմամբ՝  քննարկման ներկայացված Նախագծի դրույթները համարվում են <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի պահանջներին համահունչ և կիրառելի:

«Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

Հոդված 6.  

 <Կառուցապատողները պարտավոր են`

ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.>

Հոդված 23.

    <Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո :

       Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված>:

 

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ

 

7. Ակնկալվող արդյունքը

       Շինարարական օբյեկտների իրականացում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդի պահանջներին համապատասխան մշակված նախագծային փաստաթղթերի և կառուցապատման թույլտվությունների համաձայն:

 

  • Обсуждалось

    01.03.2024 - 16.03.2024

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1845

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2024

Հաշվի առնելով, որ սեփականատիրոջ դիմումի համաձայն սահմանված կարգի խախտմամբ քանդման (ապամոնտաժման) թույլտվության տրամադրումը չի կարող ունենալ մեծ բացասական հետևանքներ, ապա նման իրավախախտման համար տուգանքի չափը պետք չէ որ մեծ լինի: Պատմության և մշակույթի հուշարձանների մասով կան այլ իրավական կարգավորումներ:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2024

Նախագծի դիսպոզիցիայում «և» շաղկապի կիրառմամբ առաջարկվում է, որ սանկցիան կարող է կիրառվել, եթե պաշտոնատար անձը միաժամանակ սահմանված կարգի խախտմամբ տրամադրել է երկու տեսակի թույլտվություն: Նշված վերլուծությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 4-րդ հոդվածների պահանջներից: Հաշվի առնելով, որ գերակշռող դեպքերում Շինարարության (տեղադրման) թույլտվություն տրամադրվում է առանց քանդման (ապամոնտաժման) թույլտվության առաջարկում ենք նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ:

Քրիստինե Ղասումյան

15.03.2024

Փոփոխված հոդվածում հետագա տարընթերցումներից խուսափելու համար առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1․ «Շինարարության (տեղադրման) և քանդման (ապամոնտաժման) աշխատանքների համար ակնհայտ ոչ իրավաչափ թույլտվություններ տրամադրելը» միտքը խնդրահարույց է և պարզ չէ, թե ակնհայտ ոչ իրավաչափ լինելն ինչպե՞ս է պարզվելու։ Տրամադրված թույլտվության ակնհայտ ոչ իրավաչափ լինելը հիմնավորվելու է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտո՞վ, որով անվավեր կամ ոչ իրավաչափ է ճանաչվել թույլտվությունը, թե՞ վարչական մարմինն է մեկնաբանելու այդ եզրույթը և, եթե վարչական մարմինն է մեկնաբանելու այս եզրույթը, ապա ինչի՞ց ելնելով՝ որևէ անձի դիմումի հիման վրա, թե՞ իր նախաձեռնությամբ ինչ-որ հանգամանքներից ելնելով։ Հաշվի առնելով, որ նշվածի մասով սանկցիա նախատեսված է պարտավորություն՝ օրենքի խախտմամբ տրամադրված շինարարության (տեղադրման) և քանդման (ապամոնտաժման) թույլտվություններն անվավեր և առոչինչ ճանաչելու վերաբերյալ, այն պրակտիկայում կարող է տարբեր մեկնաբանությունների և կամայականությունների տեղիք տալ, անհրաժեշտ է այս մասով հստակ կագրավորումներ սահմանել։ 2․ Հոդվածում «․․․․․ թույլտվություններ տրամադրելու սահմանված կարգը խախտելը․․․» լրամշակել և ձևակերպել հետևյալ կերպ՝ «․․․․․թույլտվություններ տրամադրելու սահմանված կարգը և ժամկետները խախտելը»։ Անկախ այն հանգամանքից, որ «թույլտվություններ տալու սահմանված կարգ» արտահայտության մեջ հասկացվում է նաև տրամադրման ժամկետ, սակայն փորձից ելնելով և փոփոխվող հոդվածն ավելի ստույգ և առանց տարընթերցումների կիրառվելու համար, կարծում եմ ճիշտ կլինի հոդվածով սահմանել և՛ կարգ, և՛ ժամկետներ խախտելու դրույթը․

Узнать больше