Добавить в избранное

ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ,ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի 3․13-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժության մեջ կիրառման համար դեղամիջոցների և կերային հավելումների ներմուծումը, փոխադրումն ու օգտագործումն իրականացվում են դրանց՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից գրանցման պայմանով, սակայն Հայաստանի Հանրապետությունում  կերային հավելումների համար պետական գրանցում իրականացնող մարմնի բացակայության պարագայում տվյալ պահանջի կիրառումը հնարավոր չի իրագործել։ Այս համատեքստում անհարժեշտություն է առաջացել մշակել «Կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

 

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

 Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չկա կերային հավելումների գրանցող մարմին և գրանցման համար սահմանված ընթացակարգ, ինչը սահմանային պետական վերահսկողություն իրականացնելու ժամանակ առաաջացնում է մի շարք խնդիրներ, իսկ  Նախագծի ընդունմամբ կսահմանվի, թե որ մարմինն է իրականացնելու կերային հավելումների պետական գրանցումը և ռեսստրի վարումը։  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը  բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի և իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման կարգի և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները։

 

  • Обсуждалось

    23.02.2024 - 14.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2180

Принт

Предложения

Արնդանե ՍՊԸ

12.03.2024

Պարզեցված ընթացակարգ կարելի է կիրառել նաև այն կերային հավելումների վրա, որոնք վաղուց առկա են Հայկական շուկայում, այսինքն անցել են կլինիկական փորձարկում և որևէ բացասական ազդեցություն չեն ունեցել կենդանիների վրա: Դրա ապացույցը տարիներ շարունակ դրանց ներմուծված և կիրառված լինելն է:

Արնդանե ՍՊԸ

24.02.2024

ՀԻմնականում կերային հավելումների արտադրողները եվրոպական երկրներ են , և իրենց դոսիենրը հիմնականում անգլերեն լեզվով են լինում, երբեմն էլ ռուսերեն : Շատ ցանկալի կլիներ ընդունելի դարձնել նաև այդ լեզուներով փաստաթղթերի ընդունումը:

Արնդանե ՍՊԸ

24.02.2024

2 կետը խմբագրել Հայաստանի Հանրապետության տարածքում թույատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել , իրացնել և կիրառել այն կերային հավելումները, որոնք գրանցված են ՀՀ և ԵԱՏՄ տարածքի որևէ երկրում

Узнать больше