Добавить в избранное

ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արնդանե ՍՊԸ 23.02.2024 18:53:17 Առաջարկում ենք ավելացնել նաև արագ ընթացակարգով գրանցման հնարավորություն/դրույթ, որը թույլ կտա տնտեսվարողին ավելի արագ կերպով ստանալ պետական գրանցում: Արագ ընթացակարգ ասելով մենք հասկանում ենք մի դրույթ , որի ժամանակ, եթե արտադրողի կողմից ներկայացվում են միջազգային փորձաքննություններ անցած հավաստագրեր կամ փաստաթղթեր , ինչպիսիք են GMP, GMP+, HACCP, կամ ISO սերտիֆիկատներ և այլն, ապա առանց լաբորատոր հավելյալ փորձաքննությունների արագացված կարգով կատարել համապատասխան գրանցում: Սա թույլ կտա կրճատել ժամանակ և ռեսուրսներ: Առաջարկությունը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում նախագիծը կլրամշակվի։
2 Արնդանե ՍՊԸ 24.02.2024 17:08:30 2 կետը խմբագրել Հայաստանի Հանրապետության տարածքում թույատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել , իրացնել և կիրառել այն կերային հավելումները, որոնք գրանցված են ՀՀ և ԵԱՏՄ տարածքի որևէ երկրում Առաջարկությունը ընդունվել է ի գիտություն։
3 Արնդանե ՍՊԸ 24.02.2024 17:27:42 ՀԻմնականում կերային հավելումների արտադրողները եվրոպական երկրներ են , և իրենց դոսիենրը հիմնականում անգլերեն լեզվով են լինում, երբեմն էլ ռուսերեն : Շատ ցանկալի կլիներ ընդունելի դարձնել նաև այդ լեզուներով փաստաթղթերի ընդունումը: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է, հետևաբար նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունները:
4 Արնդանե ՍՊԸ 12.03.2024 16:43:23 Պարզեցված ընթացակարգ կարելի է կիրառել նաև այն կերային հավելումների վրա, որոնք վաղուց առկա են Հայկական շուկայում, այսինքն անցել են կլինիկական փորձարկում և որևէ բացասական ազդեցություն չեն ունեցել կենդանիների վրա: Դրա ապացույցը տարիներ շարունակ դրանց ներմուծված և կիրառված լինելն է: Ձեր կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվի և անհրաժեշտության դեպքում նախագիծը կլրամշակվի։