Добавить в избранное
«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
-
2 - За
-
6 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2024 16:25:32 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Կ Ա Ր Ծ Ի Ք «ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Մեր կազմակերպությունը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարարության www.e-draft.am պաշտոնական կայքում տեղադրված «Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» (այսուհետ՝ Հաշվետվություն) Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը (https://www.e-draft.am/projects/6875/justification) և դրա հիմնավորումը: Ի սկզբանե պետք է նշենք, որ Հաշվետվության կազմմանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը վերաբերվել է նորովի, ինչը թույլ է տվել, որ դա լինի ավելի ինֆորմատիվ, օբյեկտիվ, մատչելի և հնարավորինս թափանցիկ: Ողջունելի է աշխատակազմի զարգացման և ներդրումների վարչության քրտնաջան ու մանրակրկիտ աշխատանքը: Սակայն այդ մոտեցումն ու ջանքերն ավելի շահեկան կլինեին, եթե ի սկզբանե Երևանի զարգացման ծրագրերի կազմման ժամանակ դրանցում նախատեսվեին կատարված միջոցառումների արդյունքայն ցուցանիշներ և ըստ այդմ Հաշվետվության մեջ տրվեր այդ արդյունքային ցուցանիշների կատարման մասին համապատասխան տեղեկատվություն: Թե չէ ստացվում է, որ զարգացման ծրագրերով նախատեսվող միջոցառումները չունեն կոնկրետ նապատակներ և որոշակի արդյունքների հասնելու նպատակադրումներ, ենթանպատակներ, որոնք նախատեսված են միջազգային փաստաթղթղերով ու ըստ դրանց՝ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ստորագրված բազմաթիվ միջազգային պայմանագրերով: Այսպիսի իրավիճակը մեկ անգամ ևս հուշում է, որ մասնակցային բյուջետավորման ընդունված գործելակերպի շրջանակներում Երևանի զարգացման ծրագրերի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի ու բյուջեների կազմմանը, դրանց մոնիթորինգին ու վերահսկողությանը անխուսափելիորեն պետք է մասնակից դառնան համապատասխան փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: | Աշխատանքներ են տարվում Հասրակական կազմակերպությունների հետ համագործակցելու ուղղությամբ: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2024 16:26:11 | Մովսես Արիստակեսյան Հաշվետվությանը մենք դեմ ենք քվեարկել հետևյալ հիմնավորումներով. 1. անտեսելով քաղաքացիական հասարակության մասնակցային գործընթացը, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (2019 թ. Հունվարի 24-ի 02/42-271 հ, 2021 թ. սեպտեմբերի 23-ի թիվ 02/09-113035հ, 2021 թ. հոկտեմբերի 01-ի թիվ 02/09-120716հ, 2022 թ. սեպտեմբերի 16-ի թիվ 42/90239-22 և այլն) ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի (2022 թ. սեպտեմբերի 16-ի թիվ Ն/25450-22) խոստում նամակները տարիներ շարունակ, այդ թվում՝ Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրում չեն նախատեսվել մեր կազմակերպության կողմից առաջարկված միջոցառումները. Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի Ա.Բաբաջանյան 89-99 շենքերի բակի մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, չնայած դրա համար պատվիրվել և կազմվել էին նախագծանախահաշվային փաստաթղթերը, Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի Ա.Բաբաջանյան 89-99 շենքերի բակի վերանորոգման, ասֆալտապատման, բարեկարգման ու սպորտ-մարզական գույքի տեղադրման աշխատանքները, Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի Ա.Բաբաջանյան 91, 93, 95 մուտքերի վերանորոգման աշխատանքները, Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 հինական դպրոցի վերանորոգման աշխատանքները, Երևանի մետրոպոլիտենի Մալաթիա կայարանի նախագծման աշխատանքները: Չնայած վերահիշյալ բազմաթիվ խոստումներին՝ այդ աշխատանքները չեն նախատեսվել նաև Եարևանի զարգացման 2024թ. զարգացման ծրագրում և բյուջեում: Այստեղից բնականաբար հետևում է հետևյալ եզրակացությունը՝ ԱՍԵԼ ԵՆՔ, ԽՈՍՏԱՑԵԼ ԵՔ, ՍԱԿԱՅՆ ՉԵՔ ԿԱՏԱՐԵԼ: Հետևապես առաջարկում ենք այդ խոստումները կատարեք 2024 թվականի ընթացքում: | Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամաս Ա․ Բաբաջանյան փող․ հհ․89-99 շենքերի բակի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը 2023թ. պատվիրվել են։ Նշված բակի մարզադաշտի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, թեպետ մինչև 2023թ. նշված մարզադաշտը համեմատած մյուս բակային մարզադաշտերի՝ գտնվում են ավելի բարվոք վիճակում։ Այդ մարզադաշտը կներկայացվի ներառելու մոտակա բարեկարգման ծրագրերում։ Բաբաջանյան փողոց հհ․ 89-99 շենքերի բակի բարեկարգման, խաղերի և սպորտ մարզական գույքի տեղադրման համար կազմվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթեր՝ պատվիրելու համար։ Ասֆալտապատման աշխատանքները կներառվեն 2024թ ծրագրերում։ Ընթանում են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքների ուսումնասիրություն։ Բաբաջանյան փողոց հհ․91,93,95 մուտքերը նույնպես կուսումնասիրվի և անհրաժեշտության դեպքում վերանորոգման կարիք ունեցող մուտքերը կներառվեն բարեկարգման ծրագրերում։ «Երևանի Ե. Չարենցի անվան հ.67 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը ներկայացվել է ՀՀ կառավարություն՝ դիտարկելու մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակա-ռուցման ծրագրի շրջանակում համապատասխան աշխատանքները կազմակերպելու հնարավորությունը: Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների մասով առայժմ քննարկվում և իրականացվում է Աջափնյակ վարչական շրջանի և Սասունցի Դավիթ-Զորավար Անդրանիկ կայարանների միջև ընկած միջանկյալ նոր կայարանները, ընդ որում Աջափնյակ կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պարզ փորձաքննության փուլում են, իսկ մյուս կայարանի մասով մշակվում է նախագծանախհաշվային փաստաթղթերի մշակման համար ընկերության ընտրության տեխնիկական առաջադրանքը։ | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2024 16:26:39 | Մովսես Արիստակեսյան 2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումները (առանձին բացառություններով՝ զարգացման և ներդրումների, սոցիալական, առողջապահության վարչություններ) ոչ միայն պատշաճորեն չեն կատարում ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց անմիջական պարտավորությունները, այլև պատշաճորեն չեն քննարկում Երևան քաղաքի զարգացմանը, բյուջետային մուտքերի ավելացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների առաջարկությունները: Այսպես, Երևան քաղաքի զարգացման ծրագրերի և բյուջեների նախընթաց տարիների նախագծերի հանրային քննարկումների ժամանակ մեր կազմակերպությունը ներկայացրել էր մի քանի առաջարկություններ, սակայն դրանք, չնայած Երևանի քաղաքապետի ղեկավարների բազմաթիվ խոստումներին՝ այդպես էլ չքննարկվեցին մեզ հետ, | Վերաբերելի չէ: | Նախագծում փոփոխություններ չի կատարվել: |
4 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2024 16:27:20 | Մովսես Արիստակեսյան 3. չնայած Երևանի բյուջեի ավելցուկին (պրոֆիցիտին)՝ չեն կատարվել և/կամ ամբողջությամբ չեն կատարվել ծրագրով նախատեսված բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում. Երևան քաղաքի զբոսաշրջութ-յան զարգացման բրենդի մշակում (աշխատանքները չեն իրականացվել տվյալ նախագծի իրականացումը տվյալ տարում ցածր գնահատելու պատճառով), Երևան քաղաքում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացում, Բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում, Հանգստի գոտիների և բակային տարածքների բարեկարգում, Հեղեղատարների կառուցում և գործողների վերակառուցում, Երևան քաղաքի տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ՊԿԱԾ-2023 ծրագրի շրջանակներում նախատեսվում է հետևյալ աշխատանքները. 1. 9200 մետր ջրագծերի վերակառուցում և ջրամատակարարման գոտիավորում, 2. 230 մետր կոյուղագծի վերակառուցում, Հետիոտնային կանչի լուսացույցների ձեռքբերում և տեղադրում, Հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, Խելացի խաչմերուկների ներդրում, Երևան քաղաքի գլխավոր հատկագծի մշակում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի չմշակված հատվածների գոտևորման նախագծի մշակում, Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցում, Երևան քաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագիր, Երևան քաղաքում երկու ստորգետնյա ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագիր, Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր, Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի կառուցում (Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատված), Երևանը Զվարթնոց օդանավակայանին կապող այլընտանքային ճանապարհ, «Աշխատանք երիտասարդներին» աշխատանքային տոնավաճառ (միջոցառումը չի կայացել ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով), Երիտասարդների նորարարական ծրագրերի ֆինանսավորում, Երևան համայնքի երիտասարդների կարիքների ուսումնասիրություն, Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպում, Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում (մայթերում, կանաչապատման համար նախատեսված տարածքներում, ճանապարհների բանուկ մասերին կից հատվածներում) կրպակների, տաղավարների և ժամանակավոր այլ շինություն-ների թվաքանակի կրճատման և ապամոնտաժման, դրանց հետագա գործունեության նպատակահարմարության և օրինականության վերաբերյալ հարցերի ուսումնասիրություն և ապամոնտաժում, ապօրինի բեզալցակայանների ապամոնտաժում, պոլիկլինիկաների համար բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում, բնակչությանը դժվարամատչելի հետազոտությունների տրամադրում, Երևան քաղաքում թափոնների տեսակավորման ծրագրի ընդլայնում, Հասարակական կազմակեր-պություններին աջակցություն և այլն, | 3. Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման բրենդի մշակման նախատեսված ծրագիրը չի իրականացվել, քանի որ տվյալ տարում ծրագրի արդյունավետությունը ցածր գնահատելու պատճառով: Ծրագրի փոխարեն հայտարարվել է Երևան քաղաքի զբոսաշրջային սոցիալական մեդիա էջերի և ալիքների ստեղծման ու հանրահռչակման մրցույթ: Մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունը ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի փետրվար ամսից: Երևանի բրենդավորման ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականի աշխատանքային ծրագրով՝ հաշվի առնելով, թե հատկապես որ զբոսաշրջային ուղղությունների նկատմամբ է հետաքրքրությունը ավելի մեծ: Երևան քաղաքում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացում, 2023 թվականին նախաձեռնվել է Զվարթնոց միջազգային օդանավակայանում զբոսաշրջային տեղեկատ-վական կենտրոնի ստեղծումը, մեկնարկել են Կենտրոնի ստեղծման աշխատանքները, համաձայնություն է ձեռք բերվել օդանավակայանի անձնակազմի հետ՝ տեղադրել Կենտրոնը 2024 թվականին: 2023 թվականին մշակվել է «Երևան Սիթի տուրի» երկու նոր երթուղի, երթուղիներից յուրաքանչյուրը կունենա տուրի 10 կանգառ, որոնք կահավորված կլինեն «Զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղ» ճանապարհային նշանով: Ծրագրի լայնամասշտաբ լինելու պատճառով աշխատանքները կավարտվեն 2024 թվականին: Աջափնյակ վարչական շրջան՝ Իրականացվի թվով 14 մուտքերի վերանորոգման աշխատանքներ: Ավան վարչական շրջան՝ 2023թ ընթացքում իրականացվել է 22 մուտքերի վերանորոգման աշխատանքներ: Արաբկիր վարչական շրջան՝ Վերանորոգվել են 21 մուտքեր: Դավթաշեն վարչական շրջան՝ Վերանորոգվել են 18 մուտքեր: Էրեբունի վարչական շրջան՝ Իրականացվել են բազմաբնակարան շենքերի 18 մուտքերի վերանորոգման աշխատանքներ։ Կենտրոն վարչական շրջան՝ Նորոգվել Է թվով 115 մուտք: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ վերանորոգվել է՝ Միքայելյան 76շ. 2-րդ մուտք,Անդրանիկի փ.18շ., Անդրանիկի փ. 42շ., Բ-2 թաղ. 138շ., Լենինգրադյան փ. 31շ., Արարատյան 1-ին զ. 6շ. 2 և 3 մուտքեր, Բաբաջանյան փ. 14շ., Անդրանիկի փ. 60 շ., Րաֆֆու փ. 27շ., Շերամի փ. 39շ 1,2 և 3-րդ մուտքերի շքամուտք, Ռ.Մելիքյան 2/3, Սեբաստիա փ. 27շ 1 և 2 մուտքեր, Իսակով փ.38/1շ. 1-ին մուտք, Կուրղինյան փ. 21/2 շ., Բաբաջանյան փ. 38 շ., Շերամի փ. 93 շ.: Նոր Նորք վարչական շրջան՝ Վարչական շրջանի միջոցով իրականացվել է մուտքերի վերանորոգում հետևյալ հասցեներում` /27 շենք, 29 մուտք / Բակունցի փ. 12շ. 2մ., Բաղյան 2 նրբ. 1շ. 5մ., Բաղյան փ. 13շ. 4մ., 9շ. 1մ., Բաղյան փ. 1 նրբ. 1շ. 4մ., Գայի պ. 27շ. 2մ., Գյուլիքևխյան փ. 15շ. 3մ., 17շ. 4մ., 23/1շ. 5մ., 25/2շ. 1մ., 31շ. 5մ., Դ. Մալյան նրբ. 2շ. 1մ., 2շ. 2մ., Դ. Մալյան փ. 10շ. 3մ., Մոլդովական փ. 14շ. 4մ., 2/2շ. 3մ., 30/2շ. 1մ., 30/2շ. 4մ., 4/1շ. 1մ., 54շ. 4մ., 6/1շ. 3մ., 6/2շ. 5մ., 6շ. 2մ., Ն. Ստեփանյան փ. 10շ. 1մ., 13շ. 5մ., Նանսենի փ. 15շ. 2մ., 7շ. 4մ.,Սաֆարյան փ. 18շ. 1մ., Վիլնյուսի փ. 83շ. 1մ: Վարչական շրջանի միջոցով իրականացվել է պատուհանների տեղադրում հետևյալ հասցեներում` /2 շենք, 16քմ/, Գյուլիքևխյան փ. 17շ. 2մ. 8քմ, Ջրվեժ, Մայակ թաղ. 9շ. 1մ 8քմ: Նուբարաշեն վարչական շրջան՝ իրականացվել են Նուբարաշեն 6 -րդ փողոց 1-ին նրբանցք հ. 1 շենքի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ: Շենգավիթ վարչական շրջան՝ իրականացվել են 16 մուտքերի վերանորոգման աշխատանքներ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ՝ Զ.Սարկավագի 106/1շ.3-րդ մուտք, Զ.Սարկավագի 106/1շ.4-րդ մուտք, Զ.Սարկավագի 106/1բշ.1-ին մուտք, Զ.Սարկավագի 106/1բշ.2-րդ մուտք, Ռուբինյանց 9շ.1-ին մուտք, Ռուբինյանց 9շ.2-րդ մուտք, Ռուբինյանց 9շ.3-րդ մուտք, Ռուբինյանց 9շ.4-րդ մուտք, Զ.Սարկավագի 106/1շ.1ին մուտք, Զ.Սարկավագի 106/1շ.2-րդ մուտք, Ռայնիսի 3շ.1-ին մուտք, Ռայնիսի 3շ.2-րդ մուտք,Ռայնիսի 3շ.3-րդ մուտք, Ռայնիսի 3շ.4-րդ մուտք, Ռայնիսի 3շ.5-րդ մուտք, Լեփսիուսի 16շ., Ռուբինյանց 9շ.5-րդ մուտք, Շովրոյան 16շ.,Դրոյի 6շ.1-ին մուտք, Դրոյի 6շ.2-րդ մուտք,Դրոյի 6շ.3-րդ մուտք, Ուլնեցի 3փակ.6շ. 1-ին մուտք, Ուլնեցի 3փակ.6շ. 2-րդ մուտք,Ռուբինյանց 2/3շ. 1-ին մուտք, Ռուբինյանց 2/3շ. 2-րդ մուտք: Աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության աշխատանքային ծրագրերով ներկայումս իրականացվում են հանգստի գոտիների հիմնանորոգման /կառուցման և բակերի բարեկարգման աշխատանքներ՝ • Երևան քաղաքի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ • Բուսաբանական այգում անտառպուրակի կառուցման աշխատանքներ, • Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի բակի հիմնանորգման աշխատանքներ, • Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Վերածննդի այգու բարեկարգման աշխատանքներ, • Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց գտնվող կանաչապատ տարածքում ճեմուղու նախատեսման աշխատանքներ, • Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգու բարեկարգում, • Երևան քաղաքի երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի այգու հուշարձանի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, • Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքներ, • Երևան քաղաքի Կիևյան հ. 4,6,8 և 10 շենքերի միացյալ բակի բարեկարգման աշխատանքներ, • Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի հհ.12 և 14 շենքերի միացյալ բակի բարեկարգման աշխատանքներ, • Նոր Նորք վարչական շրջանի սբ. Սարգիս եկեղեցու և Դ. Բեկ փողոցի միջնամասի այգու բարեկարգման աշխատանքներ, • Էրեբունի վարչական շրջանի հ. 71 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ, • Աջափնյակ վարչական շրջանի հ.48 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ, • Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ, • Շենգավիթ վարչական շրջանի հ.140 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ • Արաբկիր վարչական շրջանի հ.22 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ, • Արաբկիր վարչական շրջանի հ.23 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի 2023թ. ծրագրերով կառուցվել է 241 գծմ հեղեղատար համակարգ Կոմիտասի պողոտա հ.1 հասցեում: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ՊԿԱԾ-2023 ծրագրի շրջանակներում իրականացվել է 10 550 մետր ջրագծերի վերակառուցում և ջրամատակարարման գոտիավորում և 1659 մետր կոյուղագծի վերակառուցում: 2023 թվականի ընթացքում «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցների ձեռքբերում և տեղադրում չի իրականացվել քանի որ, «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային համակար-գերով կահավորելու նպատակով նշված համակարգերի տեղադրման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնման պայմանագիրը միակողմանի լուծարվել է: Նշված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ընթացքում: 2023 թվականի ընթացքում իրականացվել է հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում և ծրագրի շրջանակներում տեղադրվել է թվով 20 կանգառասրահ:Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Խելացի խաչմերուկների ներդրման ուղղությամբ ընթանում են բանակցություններ միջազգային կազմակերպությունների հետ ֆինանսավորում ստանալու համար: Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի չմշակված հատվածների գոտևորման նախագծի մշակման աշխատանքները հանդիսանում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, որոնց, ինչպես նաև այլ քաղաքաշինական խոշոր ծրագրերի մշակման համար հիմք է հանդիսանում կայացած քաղաքաշինական կադաստրը: Այն հիմք է քաղաքաշինական քաղաքականության և տարածքային զարգացման ռազմավարության, քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի մշակման համար, անհրաժեշտ ելակետային տվյալների ամբողջական շրջանակի առկայություն, առանց որի անհնարին է ապահովել փաստաթղթի հավաստիությունը, արդիականությունը և զարգացման հեռանկարային ուղղությունների հիմնավորումները: Ծրագրերը միմյանց փոխկապակցված են և պայմանավորված նորարարական տեխնոլոգիաներով՝ տեղեկատվական-վերլուծական կառավարման համակարգերի ներդրման հետ: Դեռևս սկսած նախորդ տարիներից և 2023 թվականին Երևան քաղաքի համար GIS- Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ/GIS) (Geographic Information System) ստեղծման ուղղությամբ պիլոտային փորձարկման աշխատանքներ են տարվել այն հետագայում ինտեգրված կադաստրի (գեոպորտալի) հետ փոխգործակցման նպատակով: Չունենալով հավաստի ելակետային տվյալների որոշակի շրջանակ՝ հնարավոր չէ պատվերների և պայմանագրերի ձևակերպման գործընթացները պատշաճ ձևով կազմակերպել: 33 թաղամաս/կապակցությամբ 15 /կոշտ թափոններ/ 16-րդ /օղակաձև ճանապարհ/ հարցերն իրկանացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» ՀՈԱԿ-ի կողմից: Երևան քաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագիրը նախատեսված է 2024թ. Երևանի զարգացման ծրագրում: Ստորգետնյա ավտակայանատեղեր ամրագրվել էր ծրագրում կապված մասնավոր ներդրողների նախաձեռնության հիման վրա: Նախատեսվում է ավտոկայանատեղին կառուցել Փոքր Կենտրոնում, և ներկայումս ընթանում են բանակցություններ ուղղված տեղի և տեսակի(վերգետնյա թե ստորգետնյա) ընտրությանը: Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Հայաս-տանի Հանրապետության և Վերա-կառուցման և զարգացման եվրո-պական բանկի (այսուհետ՝ ՎԶԵԲ) միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքվել է վարկային համաձայ-նագիր, իսկ Հայաստանի Հանրապե-տության, «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի, Երևանի քաղա-քապետարանի, ԵՄ Հարևանության եվրոպական գործիքի (NIF) և ՎԶԵԲ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 16-ին կնքվել է դրամաշնորհային համաձայնագիր: Վարկային և դրամաշնորհային միջոցների հասանելիության ժամկետը սահմանված էր 2018 թվականի դեկտեմբերի 11-ը, որը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին կնքվել է ֆինանսավորման պայմանագիր, որի հասանելիության ժամկետը սահմանված է 2023թ. դեկտեմբերի 29-ը: Ծրագրի իրականացման համար հայտարարվել է երկփուլային մրցույթ: Մրցույթի 2-րդ փուլում գնային առաջարկ ներկայացրել է ընդհամենը մեկ կազմակերպություն, որի հիման վրա 2022 թվականի հուլիսի 22-ին Երևանի քաղաքապետարանը ՎԶԵԲ-ին ներկայացրել է Գնահատման հաշվետվությունը, որտեղ առաջարկվել է չեղարկել մրցույթը: Արդյունքում մրցույթը չեղարկվել է: Վերոգրյալը հաշվի առնելով 2022 թվականին Ծրագրի համաձայնագրերի հասանելիության ժամկետները չեն երկարաձգվել: Միևնույն ժամանակ 2022 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին, որպեսզի վերջինս հատկացնի տեխնիկական աջակցություն` Ծրագրի մրցութային փաթեթը վերանայելու նպատակով: Հայաստանի Հանրապետության և դոնոր կազմակերպությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, Ծրագրի հասանելիության ժամկետի երկարաձգմանն անդրադառնալ ներգրավված խորհրդատուի աշխատանքի ամփոփումից հետո: Խորհրդատուի ներգրավումը և ծառայությունների մեկնարկը տրվել է 2023 թվականի հունվար ամսին։ Խորհրդատուի կողմից տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ներկայացվել է 2023 թվականի հունիսի 7-ին: Երևանի քաղաքապետարանի կողմից ուսումնասիրվել է հաշվետվությունը և ամենաօպտիմալ տարբերակ ընտրվել է Տարբերակ 1Բ-ն: Տարբերակի ընդհանուր արժեքը կազմում է 33,411,107 եվրո: Երևանի քաղաքապետարանն առաջարկել է նշված տարբերակից հանել «Աջափնյակի հին աղբավայրի մեկուսացում» ենթագործառույթը՝ 2,407,550 եվրո արժեքով: Նշված ենթագործառույթը հանելու դեպքում տարբերակի ընդհանուր արժեքը կդառնա 31,003,557 եվրո: Տարբերակի ընտրությունը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված կանխատեսումները` մրցութային գործընթացի իրականացման, նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման շինարարական աշխատանքների մեկնարկման և իրականացման հետ կապված, որպես Ծրագրի իրականացման ավարտման վերջնաժամկետ է դիտարկում 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հադիսանում է Ծրագրի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի հետ Ծրագրի վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի երկարաձգման գործընթաց սկսելու համար։ Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը նախատեսված է 2024թ. Երևանի զարգացման ծրագրում: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի կառուցում (Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատված) ծրագիրը նախատեսված է 2024թ. Երևանի զարգացման ծրագրում: Երևանը Զվարթնոց օդանավակայանին կապող այլընտանքային ճանապարհի կառուցման ծրագիրը նախատեսված է 2024թ. Երևանի զարգացման ծրագրում: «Աշխատանք երիտասարդներին» աշխատանքային տոնավաճառ (միջոցառումը չի կայացել ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով), Երիտասարդների նորարարական ծրագրերի ֆինանսավորում, Երևան համայնքի երիտասարդների կարիքների ուսումնասիրություն,Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպում երիտասարդական միջոցառումները չեն ֆինանսավորվել, քանի որ նախատեսված էր կատարել սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կառուցվածքային փոփոխություն, սակայն կառուցվածքային փոփոխություն չիրականացվեց, ինչի արդյունքում միջոցառումները տեղափոխվեցին 2024 թ.: Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում (մայթերում, կանաչապատման համար նախատեսված տարածքներում, ճանապարհների բանուկ մասերին կից հատվածներում) կրպակների, տաղավարների և ժամանակավոր այլ շինություն-ների թվաքանակի կրճատման և ապամոնտաժման, դրանց հետագա գործունեության նպատակահարմարության և օրինականության վերաբերյալ հարցերի ուսումնասիրություն և ապօրինի բեզալցակայանների ապամոնտաժում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում են գույքագրման աշխատանքներ Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում առկա ապօրինի կրպակների, տաղավարների, ժամանակավոր այլ շինությունների, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների վրա առկա բենզալցակայանների և գազալցակայանների վերաբերյալ, որի ավարտից հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ կիրականացվեն օրենքով սահմանված միջոցառումներ վերը նշված շինությունների ապամոնտաժման վերաբերյալ։ պոլիկլինիկաների համար բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում: Երևանի 2023 թվականի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում» ծրագրի կազմման հիմքում եղել է 2022 թվականին կատարված պահանջարկի գնահատումը, իսկ 2023 թվականին կատարվել է առողջապահակամ կազմակերպությունների կարիքների վերագնահատում, Երևանի ենթակայությամբ հագեցված, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն ունենալու նպատակով՝ նշված ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները հոդվածափոխվել են և որպես ֆինանսական աջակցություն տրամադրվել են Երևանի ենթակայության «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի՝ ակնաբուժական ծառայությունը հագեցնելու համար նոր-ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, այսինքն՝ ծրագրի հիմնական նպատակը՝ առողջապահական ընկերությունների հագեցումը իրականացվել է: 2023 թվականին կատարվել է նաև Երևանի 2023 թվականի բյուջեի «Բնակչությանը դժվարամատչելի հետազոտությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների պահանջարկի վերագնահատում, ընդլայնվել է ծառայությունների ցանկը /մասնավորապես՝ ավելացել է կոնտրաստավորմամբ համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը/, ավելացել է ծառայությունների քանակը։ Նշված ծրագրի շրջանակներում ծառայությունները տրամադրվում են Երևան քաղաքի բնակիչներին՝ ըստ դիմելուիության, այսինքն՝ ծրագրի կատարողականը կախված է դիմող քաղաքացիների քանակից։ Թափոնների տեսակավորման ծրագիրը ընդլայնվում է Երևան քաղաքում, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքին տրամադրվել է թվով 930 տեսակավորման թափոնաման և 2 հատուկ մասնագիտացված բեռնատարներ՝ այդ թափոնամանները սպասարկելու համար։ Բացի ապակու, թղթի, պլաստիկի տեսակավորված հավաքից, իրականացվելու է նաև ալյումինե տարաների հավաք, այսինքն տեսակավորման 4 թափոնաման է տեղադրվելու ամեն հասցեում։ Հասարակական կազմակերպություններին աջակցություն տողն ամբողջությամբ կատարվել է, մասնավորապես. • «Փրկություն» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն կոմունալ ծառայությունների փոխհատուցման նպատակով: Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում Երևան համայնքի տարբեր վարչական շրջաններում բնակվող մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաներին: • «Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրվել է աջակցություն՝ ֆեդերացիայի սաների տեղափոխման համար հարմարեցված տրանսպորտային միջոցի վարձակալության և դիզելային վառելիքի ձեռքբերման համար: • «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրվել է աջակցություն Երևան համայնքում սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաներին անվճար թերապիաներ տրամադրելու նպատակով: • «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամին Երևան համայնքի բյուջեից տրամադրվել է դրամական աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը, առողջական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման նպատակով: • «Հայաստանի Խուլերի Միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրվել է աջակցություն՝ «Խուլ անձանց հզորացում հանուն ներառման» ծրագրի շրջանակում ստեղծված հեռավոր տեսակապով զանգերի կենտրոնի ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով: • «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը աջակցություն է տրամադրվել՝ «Վարդագույն Երևան» խորագրով համերգի կազմակերպման նպատակով: • «Լիարժեք Կյանք» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների երեխաների ամառային հանգիստը Ստեփանավանում գործող «Լիարժեք Կյանք» ՀԿ-ի ներառական ճամբարում կազմակերպելու համար: Երեխաները ներառական ճամբարում հնարավորություն են ունեցել մասնակցել տարաբնույթ խմբակների, ինչպես նաև ստանալ համապատասխան ծառայություններ՝ ըստ կարիքի: • «Դու կարող ես» ՔՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածության խթանման նպատակով /10 ընտանիք/: • «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ին տրամադրվել է աջակցություն՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածության խթանման նպատակով /100 ընտանիք/: • «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ կենտրոնի կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով: • «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին տրամադրվել է աջակցություն կոմունալ ծառայությունների էլեկտրաէներգիայի, գազի և ջրի փոխհատուցման նպատակով: Կազմակերպությունը ծառայություններ է տրամադրում շուրջ 100 անօթևան անձի: • «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Երևան համայնքի բյուջեից տրվել է աջակցություն՝ տարեցների համար տնային խնամքի, տաք ճաշի և սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով: • «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն պատերազմից տուժած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ծնողներին Ռեքավրի ծրագրի միջոցով հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
5 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2024 16:27:47 | Մովսես Արիստակեսյան 4. Անհասկանալի ու անվերահսկելի են հետևյալ միջոցառումների իրականացումը. Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև՝ (Քրիստափորի փողոցի մոտակայքում) Խելացի Երևան ծրագրի միջոցառումները, Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում ուսուցումների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում Ֆինանասական աջակցություն ստացած կազմակերպությունների աշխատանքները ուսումնասիրելու նպատակով մշտադիտարկում: մեթոդական աջակցություն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազ-մերի երեխաների և սոցիալական պաշտ-պանության բաժիններին: համագործակցությունների շրջանակում քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների կարողությունների բարձրացում և այլն: | 4. Քրիստափորի փողոցի մոտ մետրոպոլիտենի կայան ամրագրվել էր ծրագրում կապված մասնավոր ներդրողների նախաձեռնության և Երևանի ավագանու անդամի առաջարկությամբ հիման վրա: Այդ ուղղությամբ 2023թ. ընթացել են աշխատանքներ Երևանի քաղաքապե-տարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականաց-ման գրասենյակի» ՀՈԱԿ-ի կողմից: Երևանի քաղաքապետի որոշմամբ ձևավորվել է պատասխանատու ստորաբաժանում: Քննարկվում է մետրոյի կայարանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար իրականացվող մրցույթի փուլերը և տեսակը, տեխնիկական առաջադրանքի և գնման հայտի բաղադրիչները: Նախագծային աշխատանքների մրցույթի իրականացման ժամկետ է նախատեսված 2024թ. երկրորդ եռամսյակ: Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2023 թվականի ընթացքում իրականացրել է Երևանի քաղաքապե-տարանում և ենթակառուցվածքներում գործող սերվերային հանգույցների, կոորպորատիվ ցանցի, ներքին հեռախոսացանցի, համակարգչային տեխնիկայի, հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգի, էլեկտրոնային քվեարկության համակարգի և այլ գործող համակարգերի սպասարկում և բարելավումներ: Սպասարկվել և զարգացվել են Երևանի քաղաքապետարանում գործող կառավարման, տեղեկատվական, վերահսկման ներքին թվային համակարգերը և փոխգործելիության հարթակները՝ էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման շրջանակում: Իրականացվել են սերվերային հանգույցների հզորացման և կիբերանվտանգության բարձրացման միջոցառումներ և համակարգերի ներդրումներ: Իրականացվել է «Արտաքին գովազդի թույլտվություների տրամադրման և կառավարման համակարգի» ընդլայնված տարբերակի մշակում և ներդրում՝ որպես ներքի համակարգ: Համակարգի շնորհիվ թվայնացվել է արտաքին գովազդի թույլտվության տրամադրման գործընթացը՝ ձևավորելով առավել ժամանակակից և թափանցիկ աշխատանքային միջա-վայր քաղաքապետարանի և վարչական շրջանների համար։ Ընդլայնվել են https://yerevan.am Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով տրամադրվող ծառայություններն ու տեղեկատվությունը: Զարգացվել է Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և ենթակայությամբ գործող ստորաբաժանումների միասնական «Մարդկային ռեսուրսների կառավարման» համակարգը։ Իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ենթակայությամբ գործող 36 մարզադպրոցների կառավարման համակարգի (https://sport.yerevan.am) զարգացում և քաղաքացիների համար առցանց դիմում ներկայացնելու մոդուլի գործարկում։ Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրով իրականացվել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի աջակցություն: Մշակվել և ներդրվել է «Ակտիվ քաղաքացի» կայքի (հղում՝ https://activecitizen.yerevan.am) նոր տարբերակ: Մշակվել և ներդրվել են «Ակտիվ քաղաքացի» արագ արձագանքման խնդիրների բարձրաձայնման iOS (հղում` https://apps.apple.com/us/app/active-citizen-app/id6473451509) և Android (հղում`https://play.google.com/store/apps/details?id=com.ActiveCitizen.TheOnlyGroup) բջջային հավելվածները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որն ընդունվել է 17.01.2023թ. ՀՕ-2-Ն Հոդված 17.1 Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեությունը 1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեություն է համարվում բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներ իրականացնող և մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխանող անձանց՝ համատիրության կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, լիազորագրային կառավարիչ հանդիսացող ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձ հանդիսացող կառավարման մարմնի՝ ֆիզիկական անձ հանդիսացող կառավարչի գործունեությունը: 2. Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 2023 թվականի հոկտեմբերի 12-ին ընդունվել է «Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N1737-Ն որոշումը: Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որն ընդունվել է 24.05.2023թ. ՀՕ-191-Ն Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «միասնական էլեկտրոնային հարթակ՝ սույն օրենքի 24.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները կարող է իրականացնել (ներկայացնել) էլեկտրոնային եղանակով: Երևանի քաղաքապետարան դիմած կազմակերպություններին աջակցելու նպատակահարմարությունը դիտարկելու նպատակով վարչության կողմից իրականացվում են այցելություններ, փաստաթղթերի ուսումնասիրություններ, դիտարկումներ տեղում, քննարկումներ կազմակերպության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում որոշում է կայացվում աջակցել կազմակերպությանը: Կազմվում է պայմանագիր, որն ուսումնասիրվում է աշխատակազմի իրավաբանական և ֆինանսական վարչությունների կողմից: Կազմակերպությանն աջակցություն տրամադրելուց հետո հիմք ընդունելով վարչության կանոնադրության 10-րդ կետի 8-րդ ենթակետը՝ վարչության կողմից պարբերաբար իրականաց-վում են մշտադիտարկման այցելություններ և ուսումնասիրութ-յուններ: Ծրագրի ավարտին կազմակերպությունը վարչություն է ներկայացնում նկարագրական և ֆինանսական հաշվետվություններ, որը ներկայացվում է իրավաբանական վարչություն: Հիմք ընդունելով վարչության կանոնադրության 10-րդ կետի 11-րդ ենթակետը՝ վարչությունն աջակցում է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների մեթոդական և մասնագիտական գործունեությանը: Հարկ ենք համարում նշել, որ պարբերաբար իրականացվում են սուպերվիզիոն այցեր, բարդ դեպքերի քննարկումներ և տունայցեր, առաջացած խնդիրների վերաբերյալ վարչության կողմից տրվում է մասնագիտական աջակցություն: Հայտնում ենք նաև, որ վարչության կողմից մշակվել է կարիքների համալիր գնահատման անհատական ծրագիրը, որը հիմք է հանդիսանում ցանկացած աջակցության տրամադրման համար և հանդիսանում է վերոնշյալ բաժինների հիմնական աշխատանքային գործիքը: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար փորձի փոխանակում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում-ստաժի, ճանաչողական այցերի, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի համապատասխան փորձագիտական աջակցության և մասնագիտական քննարկումների կազմակերպում գործընկեր քաղաքաներից փորձագետների ներգրավմամբ: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
6 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2024 16:28:18 | Մովսես Արիստակեսյան 5. Շարունակում են մեզ անհասկանալի մնալ Ծրագրով նախատեսված Իրավախախտ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծառայություն ծրագրի շրջանակներում ծախսերը: Հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգման համար: 6. Նույն կարգով մեզ կրկին անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ տեղադրված առևտրի, ծառայությունների մառուցման օբյեկտների ապամոնտաժման, տեղափոխման և պահպանման ծառայություններ ծրագրի շրջանակներում ծախսը: Կրկին հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 89-99 շենքերի, դրանց տարածքում կառուցված մարզադաշտի և շրջապատող տարածքի վերանորոգման համար: | 5. Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետը կամ իրավախախտ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխվում և պահպանվում է Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 243-Ն որոշման սահմանված կարգով, որի հավելվածի 5-րդ դկետի համաձայն՝ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձվում է վճար՝ 30,000 ՀՀ դրամի չափով, իսկ 6-րդ կետի համաձայն՝ հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է վճար` յուրաքանչյուր ժամի համար` 100 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր օրվա համար` 1,000 ՀՀ դրամի չափով։ Վերը նշված որոշման 13-րդ կետի համաձայն՝ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը մեկ տարի ժամկետում հատուկ տարածքում կայանելու պարագայում, եթե սույն որոշմամբ սահմանված տեղափոխման ու հատուկ տարածքում պահպանության ծախսերը չեն հատուցվել, հատուկ տարածքի պատասխանատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է Երևանի քաղաքապետարան՝ գումարը օրենքով սահմանված կարգով բռնագանձելու և տվյալ գույքի հետագա տնօրինման հարցը լուծելու համար։ Միաժամանակ, Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու դեպքում վարչական իրավախախ-տումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 16-րդ կետի հատկանիշներով կազմվում է համապատասխան արձանագրություն, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհա-րյուրապատիկի չափով: Երևան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից և (կամ) դրանց կցորդներից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 17-րդ կետի հատկանիշներով կազմվում է համապատասխան արձանագրություն, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրա-պատիկի չափով: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: «Երևանի Ե. Չարենցի անվան հ.67 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը ներկայացվել է ՀՀ կառավարություն՝ դիտարկելու մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակա-ռուցման ծրագրի շրջանակում համապատասխան աշխատանքները կազմակերպելու հնարավորությունը: 6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն՝ 1) Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա: 2) Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա: Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտրի իրականացման դեպքում կիրառվում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Վերը նշված ծառայությունների մատուցումը գործող օրենսդրության պահանջ է և դրանց իրականացման համար բյուջեի ծախսերը չեն ավելանում։ | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
7 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2024 16:28:44 | Մովսես Արիստակեսյան 7. Մեզ անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով նախատեսված ծախսերը: Հարց է առաջանում, միթե չի կարելի այդ ծախսերն իրականացնել իրավախախտ կառուցապատողների հաշվին: Ինչու նրանց փոխարեն պետք է վճարեն Երևանի պարտաճանաչ հարկատուները: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից վերոհիշյալ կետերում նշված առաջարկությունների իրականացման համար: Հետևապես առաջարկում են այդ ծախսային հոդվածը հանել Բյուջեի նախագծից 8. Մեզ խիստ խնդրահարույց են թվում Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսված և իրականացված ծախսերը՝ այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքերում արդեն փակվել են աղբամուղները և այդտեղ կուտակված ր լքված աղբ վաղուց չկա: Ընդ որում, Բյուջեում նախատեսվել են ևս 2 ծախսային ծրագրեր՝ ուղղված աղբահանությանը և սանիտարական մաքրմանը: | 7. Գործող օրենսդրության համաձայն հնարավոր է իրավախախտում կատարած անձանցից բռնագանձել ապամոնտաժման ծախսերը: Սակայն պրակտիկորեն լինում են հետևյալ խոչընդոտները՝ 1) Ինքնակամ կառույցների քանդման ծրագրի իրագործման ընթացքում քանդվող օբյեկտների մի մասը հանդիսանում են տարիների վաղեմություն ունեցող և վերջին ժամանակներում չշահագործվող կառույցներ՝ տաղավարներ, կրպակներ: Դրանց նախկին օգտագոործողները ժամանակի ընթացքում փոփոխվել են, ոմանք բացակայում են Հանրապետությունից և տվյալ պարագայում իրավախախտում կատարած անձանց հայտնաբերել և բռնագանձման պահանջ ներկայացնել դատարան հնարավոր չէ: Այսինքն՝ քանդման աշխատանքները պետք է իրականացվեն բյուջեի հաշվին: 2) Ինքնակամ կառույցների քանդման ընթացքում բազմաթիվ են դեպքերը երբ բացատրական աշխատանքների շնորհիվ իրավախախտում կատարող անձիք անձամբ են ապամոնտաժում շինությունը: 3) Բացի այդ ապամոնտաժման աշխատանքներից հետո բոլոր տարածքները ենթակա են բարեկարգման, ինչի ծախսերը հնարավոր չէ թողնել իրավախախտում կատարած անձանց վրա և տվյալ ծախսերը ևս ներառված են ծրագրով նախատեսված գումարների մեջ: Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ ապամոնտաժման աշխատանքները պետք է ներառվեն բյուջեով նախատեսվող ծրագրերի մեջ: 8. «Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ» ծրագիրը դա բյուջեի տողի վերնագիրն է և այդ ծրագրով նախատեսված գումարը միայն շինարարական աղբի տեղափոխման ծառայության համար է: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |