ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - За
-
18 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը
«Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-317-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածով ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվել է լրացում, որի արդյունքում նախատեսվել է, որ մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները և մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանում է Կառավարությունը:
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասում նշված՝ մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները սահմանվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Oրենքն ընդունվել է 25․10․2023թ․ և ուժի մեջ մտել 25․11․2023թ․, իսկ ՀՀ վարչապետի 28.12.2023թ. թիվ 1320-Ա որոշմամբ հաստատվել է Oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը:
Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է Նախագիծը, որով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, սահմանվում են մաքսային հսկողության գոտիներում ապրանքների, անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև անձանց վարքագծի պարտադիր կանոնները:
Մասնավորապես` Նախագծով սահմանվում է.
- Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը հսկվում և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 735-Ն որոշմամբ:
- Վերոնշյալ մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության այլ գոտիներում ապրանքների, տրանսպորտային միջոցների, անձանց մուտքը, ելքը, տեղաշարժը իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված եղանակով, ընթացակարգերով և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում:
- Գոտիներում երրորդ անձանց մուտքը, գտնվելը պետք է ունենա բացառապես հայտարարագրման, բացթողնման և (կամ) մաքսային հսկողության շրջանակներում մաքսային կամ այլ գործառնությունների իրականացմանը մասնակցության, կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակ և պատճառաբանություն, և առանց այդ նպատակի երրորդ անձանց մուտքը, գտնվելը նշված գոտիներում արգելվում է:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախատեսվում է ընդունել «Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները։
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
07.02.2024 - 22.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1834
Принт