Հիշել նախագիծը

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

«Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-317-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածով ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվել է լրացում, որի արդյունքում նախատեսվել է, որ մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները և մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանում է Կառավարությունը:

Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասում նշված՝ մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները սահմանվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Oրենքն ընդունվել է 25․10․2023թ․ և ուժի մեջ մտել 25․11․2023թ․, իսկ ՀՀ վարչապետի 28.12.2023թ. թիվ 1320-Ա որոշմամբ հաստատվել է Oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը:

Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է Նախագիծը, որով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, սահմանվում են մաքսային հսկողության գոտիներում ապրանքների, անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև անձանց վարքագծի պարտադիր կանոնները:

Մասնավորապես` Նախագծով սահմանվում է.

  1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը հսկվում և կարգավորվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի մայիսի 12-ի թիվ 735-Ն որոշմամբ:
  2. Վերոնշյալ մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության այլ գոտիներում ապրանքների, տրանսպորտային միջոցների, անձանց մուտքը, ելքը, տեղաշարժը իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված եղանակով, ընթացակարգերով և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում:
  3. Գոտիներում երրորդ անձանց մուտքը, գտնվելը պետք է ունենա բացառապես հայտարարագրման, բացթողնման և (կամ) մաքսային հսկողության շրջանակներում մաքսային կամ այլ գործառնությունների իրականացմանը մասնակցության, կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակ և պատճառաբանություն, և առանց այդ նպատակի երրորդ անձանց մուտքը, գտնվելը նշված գոտիներում արգելվում է: 
  4. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվում է ընդունել «Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները։

  1. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    07.02.2024 - 22.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1838

Տպել