ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
12 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
____ ______________ 2024 թվականի N ___Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ, 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ վարչական բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 0,0 հազար դրամ,
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների։
1/Վարչական բյուջեի եկամուտները՝ 1 895 000,0 հազար դրամ
2/Վարչական բյուջեի ծախսերը՝ 1 895 000,0 հազար դրամ
3/Վարչական բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 0,0 հազար դրամ
4/ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե` 545 000.0 հազար դրամ
5/ Ֆոնդային բյուջեի եկամուտները՝ 1 720 000,0 հազար դրամ
6/ Ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 1 793 637,1 հազար դրամ
7/ Ֆոնդային բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 73637.1 հազար դրամ
- 2. Հաստատել Սևան համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
- Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
- Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
- 5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասորդը/` համաձայն հավելված 4-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի համելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասորդը/ ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ համաձայն հավելված 6-ի:
- Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
- Սևան համայնքի ղեկավարին թույլատրել ՝
1) Սևան համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել համապատասխան վերաբաշխումներ` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի.
2) Անհրաժեշտության դեպքերում բյուջետային տարվա ընթացքում առանց սահմանափակումների համայնքի բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
-
Обсуждалось
06.02.2024 - 21.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
Просмотры 1720
Принт