ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
12 - Против
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024թ. բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2024-2026 թվականների համայնքի միջին ժամկետ ծախսային ծրագիրը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ 3-րդ մասի պահանջներով: Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի 2024թ-ի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» 2002թ-ի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021թ-ի հոկտեմբերի 4-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով ձևավորվել է Սևան միավորված համայնքը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի և գյուղական բնակավայրերի բյուջեներ մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացումը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ների զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
-
Обсуждалось
06.02.2024 - 21.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
Просмотры 1716
Принт