«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
14 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» _____________ 2023 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1 Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի`
ա. 3-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
բ. լրացնել նոր 19-րդ 20-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«19) նույնականացում՝ գործընթաց, որի ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի կողմից իրականացվում է ներկայացված անձնական տվյալների համեմատում սուրհանդակային առաքանու վրա նշված տվյալների հետ, որը անհրաժեշտ է ծառայության մատուցման համար.
20) օրինական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձ կամ օրինական ներկայացուցիչ:»:
3) Հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
4) Հավելվածի 13-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) փոստային կապի գործունեության լիցենզիայի պատճենը:»
5) Հավելվածը լրացնել նոր 14.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«14.1. Սուրհանդակային կապի օպերատորը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով ապահովում է՝
1) մատչելի մուտք սուրհանդակային կապի օբյեկտ՝ աջակցող միջոցների առկայությամբ.
2) առանց հերթի սպասարկում.
3) տրամադրվող ծառայությունների վերաբերյալ լիարժեք և հավաստի տեղեկատվության տրամադրում:»
6) Հավելվածը լրացնել նոր 22.1-ին և 22.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«22.1. Գրանցվող սուրհանդակային առաքանիների ընդունման ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի աշխատակիցը իրականացնում է ուղարկողի կամ լիազորված անձի նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:
22.2. Ներկայացված անձը հաստատող փաստաթղթերում ներառված անձնական տվյալները ամրագրվում են սուրհանդակային կապի օպերատորի կողմից սահմանված տիպային ձևաթղթերում, որոնք անհրաժեշտ են սուրհանդակային կապի ծառայությունների պատշաճ մատուցման համար:»:
7) Հավելվածը լրացնել նոր VIII1 գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.
«VIII1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
36.1. Սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների անձնական տվյալների մշակումն իրականացնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան:
36.2. Ուղարկողի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ սուրհանդակային կապի օպերատորը չի ընդունում գրանցվող սուրհանդակային առաքանին:
36.3. Հասցեատիրոջ կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ սուրհանդակային կապի օպերատորը հասցեատիրոջը չի հանձնում գրանցվող սուրհանդակային առաքանին:
36.4. Սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են պահպանել սուրհանդակային կապի գաղտնիության ապահովման օրենքով սահմանված պահանջները:
36.5. Սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողի հասցեի տվյալները, սուրհանդակային առաքանիները, սուրհանդակային առաքանիների վերաբերյալ տեղեկատվությունը (ներդրվածքի և գտնվելու մասին տեղեկատվություն) հանդիսանում են սուրհանդակային կապի գաղտնիություն և տրվում են միայն ստացողին (հասցեատիրոջը) կամ օրինական ներկայացուցչին, ինչպես նաև մաքսային մարմիններին՝ մաքսային գործառնություններ իրականացնելու նպատակով:»:
8) Հավելվածը լրացնել նոր 37.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«37.1. Գրանցվող սուրհանդակային առաքանիների հանձնման ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի աշխատակիցը իրականացնում է ստացողի կամ լիազորված անձի նույնականացում, անձը հաստատող փաստաթղթի միջոցով:
9) Հավելվածի 44-րդ կետում «համապատասխան» բառը փոխարինել «անձը հաստատող» բառերով:
10) Հավելվածի 57-րդ կետում «վկայականի» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով:
11) Հավելվածը լրացնել նոր 75.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«75.1. Սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 11-Ն հրամանին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություն:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
23.01.2024 - 07.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Почтовая связь
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 1891
Принт