Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11510 - За
-
11892 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էդգար Հովհաննիսյան 03.02.2024 16:50:12 | "Հայոց պատմություն" նշանակում է թե' Հայաստանի պատմություն և թե' հայերի (հայության) պատմություն։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
2 | Гор Аветисян 03.02.2024 17:26:05 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | Bagrat Avetisyan 03.02.2024 17:29:41 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
4 | Գայանե Մելիքյան 03.02.2024 17:31:49 | Հայոց պատմություն, սա ընգրկուն տրամաբանության մեջ է, ինչպես համայն հայոց շրջան, իսկ Հայաստանը կոնկրետացնում է, որի մեջ չի մտնում Կիլիլիան , Սփյուռքը, էլ չեմ ասում Արևմտյան Հայաստանս, Արցախս։ Հայն ապրելու է իր պատմական տարածքները հետ բերելու հույսով։ Թե չէ` 29,800, էդ չի միայն իմ տարածքը։ Բռունցքվենք, Հզորանանք, Հետ բերենք։ Հետ բերելուց հետո համաձայն եմ` Հայաստան աշխարհ։ | Ձեր վերլուծությունը կդիտարկվի: | |
5 | Karen Arzumanyan 03.02.2024 17:43:43 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
6 | Էլեն Ստեփանյան 03.02.2024 21:19:28 | Հայոց պատմությունը իր մեջ ներառում է Արրատտայից սկսած մինչև մեր թվեր ընկած ողջ պատմությունը, իսկ Հայաստանի պատմություն անվանումը իրենից ենթդրում եմ 1918-ից մինչև մեր օրեր ընկած ժամանակը։ Միանշանակ դեմ։ | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
7 | Բենիամին Պետրոսյան 03.02.2024 22:37:40 | Դեմ եմ: Համարում եմ, որ պատմությունը կերտում են՝ ոչ թե փոխում: Այս փոփոխությունում տեսնում եմ ազգի եղած ուժի թուլացման նպատակ, քանի որ դասավանդելով Հայոց պատմություն, ստեղծվում է միասնական ազգային նպատակ: Իսկ Հայաստանի պատմություն անվան տակ հնարավոր է հետագայում դասավանդվի օրինակ «4 հանրապետության պատմության» պատմություն, որը Հայոց նպատակների հրամայականը չէ: | Ձեր վերլուծությունը կդիտարկվի: | |
8 | Ani Muradyan 03.02.2024 23:01:11 | «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տարբերակն է, որտեղ «Հայոց»-ը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր»։ Հետևաբար, «Հայոց պատմություն» ձևակերպման օգտագործումը չի արժեզրկում պետության գոյության կարևորությունը։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
9 | Հայկազ Գևորգյան 04.02.2024 00:04:49 | Համաձյն չեմ,դեմ եմ որոշմանը։ | Ընդունվել է ի գիտություն: | |
10 | Միլենա Հովհաննեսյան 04.02.2024 03:53:42 | Դպրոցներում Հայոց պատմությանից որոշ թեմաներ հնարավորինս պարզ և հասսրակ բեմադրել ։ | Վերաբերելի չէ: | |
11 | Քրիստինա Պետրոսյան 04.02.2024 09:35:27 | Հայոց պատմությունը ավելի լայն հասկացություն է քան Հայաստանի պատմությանը | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
12 | Grigor Ghazaryan 04.02.2024 12:41:26 | Նման առաջարկի իրականացումը կլինի հերթական խայտառակ պարտությունն ու հետքայլը, որը բացասաբար կանդրադառնա սերունդների կրթության և զարգացման վրա և ավելի կլկտիացնի ագրեսոր հարևաններին։ Վերջիններս կանգ չեն առնելու, ինչպես կանգ չառան Արցախի բլոկադայից և ահաբեկչական զավթումից հետո։ Մասնագիտական առումով՝ վերը քննարկվող հարցին սպառիչ պատասխան արդեն տվել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը։ Կարդացեք՝ https://iravaban.net/460163.html ։ Այդ առումով հարցը կարելի է փակված համարել։ Սակայն ավելի լայն իմաստով՝ հայկական կրթական համակարգի տարրերը, ՀՀ պետական սիմվոլները, հայ մարդու ապրելու և ստեղծագործելու համար կարևորագույն չափորոշիչները ՉՊԵՏՔ է համակերպվեն պարտվողական, զիջողական քաղաքականությունից բխող թեզերին։ Դրանք պետք է արտացոլեն ոչ թե ներկա իրավիճակը (որի համար էլ այս պահին նման առաջարկով հանդես գալն առնվազն ողջամիտ չէ), այլև ներմարմնավորեն հայ ժողովրդի պատմության ողջ ընդգրկումն ու նրա զարգացման տեսլականը։ | Վերաբերելի չէ: | |
13 | Ֆելիքս Ենգիբարյան 04.02.2024 13:58:24 | Դեմ եմ։ Ուղղակի մի փորձեք փոխել հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգի դեմքն ու արմատները։ ԵՎ իմացեք՜ ուշ թե շուտ ՀԱՅԻ ԳԵՆԸ կարթնանա և կանի իր գործը։ | Ցանկալի է նախագծի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել ըստ էության: | |
14 | Քրիստինե Հովհաննիսյան 04.02.2024 15:26:45 | Հայոց պատմություն | Ընդունվել է ի գիտություն: | |
15 | Է. Աթանեսյան 04.02.2024 20:47:22 | Դեմ եմ փոփոխությանը. "Հայոց պատմություն" վերնագրի ներքո Խորենացին ներկայացրել է մեր պատմությունն իր ամբողջականության մեջ: Եվ, վերջապես, ինչո՞ւ Հայաստանի և ոչ թե Հայքի պատմություն: | Ձեր հարցադրման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
16 | Արմինե Ենգոյան 04.02.2024 21:18:35 | Միանշանակ Հայոց պատմություն, ուրիշ առաջարկ չի կարող լինել | Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման առաջարկություններ ստանալու համար: | |
17 | Արայիկ Մարտիրոսյան 04.02.2024 23:41:58 | Եթե փոխել Հայոց պատմությունը ապա պետք է փիխել աշխարհագրությունը։Դեմ եմ | Դիտարկումը հիմնավորված չէ: | |
18 | Վարդան Բաղդասարյան 04.02.2024 23:44:32 | Կարծում եմ եմ "Հայաստան" անունը մեր երկրի իրական անունը չէ։ Մեր երկրի իրական անունն է Հայք և այն պետք է պաշտոնապես վերադարձվի։ Իսկ Հայաստանի Հանրապետության փոխարեն պետք է լինի Հայոց Հանրապետություն։ Հետևաբար պատմությունն էլ պետք է լինի ՀԱՅՈՑ։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
19 | Արուսյակ Էսկիջյան 05.02.2024 07:21:24 | Ժամանակին առսրկան կոչվում էր Հայ ժողովրդի պատմություն, այդինք հայերի, հայոց պատմություն և իրոք այդպես է։ Մեր դարավոր պատմությունն է սկսած Վանի թագավորություից առ այսօր Հայաստանի հանրապետություն։ Ճիշտ է, որ այդ ողջ ժամանակահատվածը կոչվի Հայոց պատմություն։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
20 | Աշխեն Գեոլյան 05.02.2024 10:04:36 | Ինքս եմ սովորել <<Հայոց պատմություն>> դասագրքով։ Խտրականապես դեմ եմ այն փոխելուն!!!!!!! | Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ կարծիքների և դիրքորոշումների արտահայտման համար: | |
21 | Վահե Սարգսյան 05.02.2024 12:08:04 | Հարցմանը գրելու պահին մասնակցել է մոտ 15000 մարդ, ի տարբերություն կայքում տեղադրված մյուս նախագծերի: Հարցի հնչեղությունը ենթադրում է հեռուստաբանավեճ հանրային ալիքով նախագծի հեղինակների և ոլորտի իսկական մասնագետների միջև: Ակնհայտ լցոնումների մասնակիցներից ընտրեք մի տաս հոգու հանրային պլատֆորմում հիմնավորեն իրենց դիրքորոշումը :Տվյալ պարագայում ու հնչեղության դեպքում ցանկացած քվե պետք է հիմնավոր լինի: Նման քննարկման դեպքում կկանխվեր Մայրենի 5 գրքում տեղադրված ադրբեջանական հեղինակի գոյությունը: Անքննելի է այն փաստը,որ իրենց դպրոցական ծրագրում հայ հեղինակներ չկան: | Վերաբերելի չէ: | |
22 | Լիլիթ Խաչատրյան 05.02.2024 14:55:13 | «Հայաստանի պատմություն»-ը ցավոք շատ սահմանափակ է, իսկ « Հայոց պատմություն»-ը շատ ավելի ընդգրկուն: | Ընդունվել է ի գիտություն: | |
23 | Armen Nikolyan 05.02.2024 15:08:09 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
24 | Նարինե Լոբյան 05.02.2024 15:32:35 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
25 | Արսեն Ավետիսյան 05.02.2024 16:20:00 | Պատմության դասավանդման նպատակը երբեք ու երբեք պատմական ժամանակագրության և անցքերը մեխանիկական կրկնությունն ու անգիր ասված շուտասելուկը չէ։ Խոսքը աշակերտի անգիր սերտած գիտելիքները չեն այս կամ այն օրը տեղի ունեցած ճակատամարտի, զորավարների ծննդյան թվերի և որևէ աննշմար արքայի կառավարման մասին։ Էությունը դա չէ։ Պատմություն սովորել` նշանակում է ձեռք բերել այնպիսի ունակություններ, որոնք թույլ տան փնտրել ու գտնել մեր կողմերում պատմական իրադարձություն կոչվածների հիմքում գործոնները և ուժերը։ Պատմական գրականության ընթերցանությունն ու յուրացումը ենթադրում է` հիշել էականը։ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴԵՄ ԵՄ | Ընդունվել է ի գիտություն: |