Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Էդգար Հովհաննիսյան 03.02.2024 16:50:12 "Հայոց պատմություն" նշանակում է թե' Հայաստանի պատմություն և թե' հայերի (հայության) պատմություն։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
2 Гор Аветисян 03.02.2024 17:26:05 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
3 Bagrat Avetisyan 03.02.2024 17:29:41 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
4 Գայանե Մելիքյան 03.02.2024 17:31:49 Հայոց պատմություն, սա ընգրկուն տրամաբանության մեջ է, ինչպես համայն հայոց շրջան, իսկ Հայաստանը կոնկրետացնում է, որի մեջ չի մտնում Կիլիլիան , Սփյուռքը, էլ չեմ ասում Արևմտյան Հայաստանս, Արցախս։ Հայն ապրելու է իր պատմական տարածքները հետ բերելու հույսով։ Թե չէ` 29,800, էդ չի միայն իմ տարածքը։ Բռունցքվենք, Հզորանանք, Հետ բերենք։ Հետ բերելուց հետո համաձայն եմ` Հայաստան աշխարհ։ Ձեր վերլուծությունը կդիտարկվի:
5 Karen Arzumanyan 03.02.2024 17:43:43 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
6 Էլեն Ստեփանյան 03.02.2024 21:19:28 Հայոց պատմությունը իր մեջ ներառում է Արրատտայից սկսած մինչև մեր թվեր ընկած ողջ պատմությունը, իսկ Հայաստանի պատմություն անվանումը իրենից ենթդրում եմ 1918-ից մինչև մեր օրեր ընկած ժամանակը։ Միանշանակ դեմ։ Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
7 Բենիամին Պետրոսյան 03.02.2024 22:37:40 Դեմ եմ: Համարում եմ, որ պատմությունը կերտում են՝ ոչ թե փոխում: Այս փոփոխությունում տեսնում եմ ազգի եղած ուժի թուլացման նպատակ, քանի որ դասավանդելով Հայոց պատմություն, ստեղծվում է միասնական ազգային նպատակ: Իսկ Հայաստանի պատմություն անվան տակ հնարավոր է հետագայում դասավանդվի օրինակ «4 հանրապետության պատմության» պատմություն, որը Հայոց նպատակների հրամայականը չէ: Ձեր վերլուծությունը կդիտարկվի:
8 Ani Muradyan 03.02.2024 23:01:11 «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տար­բերակն է, որտեղ «Հայոց»-ը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միա­ժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր»։ Հետևաբար, «Հայոց պատմություն» ձևակերպման օգտագործումը չի արժեզրկում պետության գոյության կարևորությունը։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
9 Հայկազ Գևորգյան 04.02.2024 00:04:49 Համաձյն չեմ,դեմ եմ որոշմանը։ Ընդունվել է ի գիտություն:
10 Միլենա Հովհաննեսյան 04.02.2024 03:53:42 Դպրոցներում Հայոց պատմությանից որոշ թեմաներ հնարավորինս պարզ և հասսրակ բեմադրել ։ Վերաբերելի չէ:
11 Քրիստինա Պետրոսյան 04.02.2024 09:35:27 Հայոց պատմությունը ավելի լայն հասկացություն է քան Հայաստանի պատմությանը Ձեր դիտարկումը կքննարկվի:
12 Grigor Ghazaryan 04.02.2024 12:41:26 Նման առաջարկի իրականացումը կլինի հերթական խայտառակ պարտությունն ու հետքայլը, որը բացասաբար կանդրադառնա սերունդների կրթության և զարգացման վրա և ավելի կլկտիացնի ագրեսոր հարևաններին։ Վերջիններս կանգ չեն առնելու, ինչպես կանգ չառան Արցախի բլոկադայից և ահաբեկչական զավթումից հետո։ Մասնագիտական առումով՝ վերը քննարկվող հարցին սպառիչ պատասխան արդեն տվել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը։ Կարդացեք՝ https://iravaban.net/460163.html ։ Այդ առումով հարցը կարելի է փակված համարել։ Սակայն ավելի լայն իմաստով՝ հայկական կրթական համակարգի տարրերը, ՀՀ պետական սիմվոլները, հայ մարդու ապրելու և ստեղծագործելու համար կարևորագույն չափորոշիչները ՉՊԵՏՔ է համակերպվեն պարտվողական, զիջողական քաղաքականությունից բխող թեզերին։ Դրանք պետք է արտացոլեն ոչ թե ներկա իրավիճակը (որի համար էլ այս պահին նման առաջարկով հանդես գալն առնվազն ողջամիտ չէ), այլև ներմարմնավորեն հայ ժողովրդի պատմության ողջ ընդգրկումն ու նրա զարգացման տեսլականը։ Վերաբերելի չէ:
13 Ֆելիքս Ենգիբարյան 04.02.2024 13:58:24 Դեմ եմ։ Ուղղակի մի փորձեք փոխել հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգի դեմքն ու արմատները։ ԵՎ իմացեք՜ ուշ թե շուտ ՀԱՅԻ ԳԵՆԸ կարթնանա և կանի իր գործը։ Ցանկալի է նախագծի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել ըստ էության:
14 Քրիստինե Հովհաննիսյան 04.02.2024 15:26:45 Հայոց պատմություն Ընդունվել է ի գիտություն:
15 Է. Աթանեսյան 04.02.2024 20:47:22 Դեմ եմ փոփոխությանը. "Հայոց պատմություն" վերնագրի ներքո Խորենացին ներկայացրել է մեր պատմությունն իր ամբողջականության մեջ: Եվ, վերջապես, ինչո՞ւ Հայաստանի և ոչ թե Հայքի պատմություն: Ձեր հարցադրման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
16 Արմինե Ենգոյան 04.02.2024 21:18:35 Միանշանակ Հայոց պատմություն, ուրիշ առաջարկ չի կարող լինել Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման առաջարկություններ ստանալու համար:
17 Արայիկ Մարտիրոսյան 04.02.2024 23:41:58 Եթե փոխել Հայոց պատմությունը ապա պետք է փիխել աշխարհագրությունը։Դեմ եմ Դիտարկումը հիմնավորված չէ:
18 Վարդան Բաղդասարյան 04.02.2024 23:44:32 Կարծում եմ եմ "Հայաստան" անունը մեր երկրի իրական անունը չէ։ Մեր երկրի իրական անունն է Հայք և այն պետք է պաշտոնապես վերադարձվի։ Իսկ Հայաստանի Հանրապետության փոխարեն պետք է լինի Հայոց Հանրապետություն։ Հետևաբար պատմությունն էլ պետք է լինի ՀԱՅՈՑ։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
19 Արուսյակ Էսկիջյան 05.02.2024 07:21:24 Ժամանակին առսրկան կոչվում էր Հայ ժողովրդի պատմություն, այդինք հայերի, հայոց պատմություն և իրոք այդպես է։ Մեր դարավոր պատմությունն է սկսած Վանի թագավորություից առ այսօր Հայաստանի հանրապետություն։ Ճիշտ է, որ այդ ողջ ժամանակահատվածը կոչվի Հայոց պատմություն։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
20 Աշխեն Գեոլյան 05.02.2024 10:04:36 Ինքս եմ սովորել <<Հայոց պատմություն>> դասագրքով։ Խտրականապես դեմ եմ այն փոխելուն!!!!!!! Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ կարծիքների և դիրքորոշումների արտահայտման համար:
21 Վահե Սարգսյան 05.02.2024 12:08:04 Հարցմանը գրելու պահին մասնակցել է մոտ 15000 մարդ, ի տարբերություն կայքում տեղադրված մյուս նախագծերի: Հարցի հնչեղությունը ենթադրում է հեռուստաբանավեճ հանրային ալիքով նախագծի հեղինակների և ոլորտի իսկական մասնագետների միջև: Ակնհայտ լցոնումների մասնակիցներից ընտրեք մի տաս հոգու հանրային պլատֆորմում հիմնավորեն իրենց դիրքորոշումը :Տվյալ պարագայում ու հնչեղության դեպքում ցանկացած քվե պետք է հիմնավոր լինի: Նման քննարկման դեպքում կկանխվեր Մայրենի 5 գրքում տեղադրված ադրբեջանական հեղինակի գոյությունը: Անքննելի է այն փաստը,որ իրենց դպրոցական ծրագրում հայ հեղինակներ չկան: Վերաբերելի չէ:
22 Լիլիթ Խաչատրյան 05.02.2024 14:55:13 «Հայաստանի պատմություն»-ը ցավոք շատ սահմանափակ է, իսկ « Հայոց պատմություն»-ը շատ ավելի ընդգրկուն: Ընդունվել է ի գիտություն:
23 Armen Nikolyan 05.02.2024 15:08:09 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
24 Նարինե Լոբյան 05.02.2024 15:32:35 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
25 Արսեն Ավետիսյան 05.02.2024 16:20:00 Պատմության դասավանդման նպատակը երբեք ու երբեք պատմական ժամանակագրության և անցքերը մեխանիկական կրկնությունն ու անգիր ասված շուտասելուկը չէ։ Խոսքը աշակերտի անգիր սերտած գիտելիքները չեն այս կամ այն օրը տեղի ունեցած ճակատամարտի, զորավարների ծննդյան թվերի և որևէ աննշմար արքայի կառավարման մասին։ Էությունը դա չէ։ Պատմություն սովորել` նշանակում է ձեռք բերել այնպիսի ունակություններ, որոնք թույլ տան փնտրել ու գտնել մեր կողմերում պատմական իրադարձություն կոչվածների հիմքում գործոնները և ուժերը։ Պատմական գրականության ընթերցանությունն ու յուրացումը ենթադրում է` հիշել էականը։ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴԵՄ ԵՄ Ընդունվել է ի գիտություն: