Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11510 - Կողմ
-
11892 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Maria Hayrapetyan 06.02.2024 12:05:17 | Նախագծով խեղաթյուրվում է Հայ ժողովրդի պատմությունը. Հայ ժողովրդի պատմությունը միայն Հայաստանի պատմությամբ չի սահմանափակվում!!! Անհեթեթ հիմնավորում 33 եւ 35 կետերի վերաբերյալ! | Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ հիմնավորված դիտարկումների ստացման նպատակով: | |
2 | Meri Manucharyan 06.02.2024 12:11:33 | M | Վերաբերելի չէ: | |
3 | Ռուբեն Կարապետան 06.02.2024 12:21:15 | Հայոց պատմություն անվանումը առավել ընդգրկուն է և ներառում է Հայաստանի և հայ ժողովրդի բազմադարյա պատմության ողջ բովանդակությունը: Հայաստանի պատմությունը հատվածական և «դրվագային» մոտեցում է՝ հակագիտական: | Ձեր կարծիքը կդիտարկվի: | |
4 | Ռուբեն Կարապետան 06.02.2024 12:21:54 | Պահպանել «Հայոց պատմություն» անվանումը: | ցանկալի է դիտարկումը ներկայացնել համապատասխան հիմնավորմամբ: | |
5 | Levon Grigoryan 06.02.2024 12:36:10 | Սուտ | Վերաբերելի չէ: | |
6 | Sonik Ghazaryan 06.02.2024 12:45:49 | 1500 տարի Հայոց պատմություն է եղել ու դա լիովին համապատասխանում է առարկայի բովանդակությանը | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Artur Martirosyan 06.02.2024 13:05:17 | Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու, Հայկը նորից հաղթելու է Բելին | Վերաբերելի չէ: | |
8 | Նարինե Մելիքյան 06.02.2024 13:57:22 | Բովանդակային անհամապատասխանությունը վերացնելու համար հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետը համապատասխանեցրեք 35-րդ կետին` կիրառելով "Հայոց պատմություն" եզրույթը, այլ ոչ հակառակը: Նախագծի հիմնավորմամբ ներկայացված երկրների փորձը, մեղմ ասած, անհարիր է և որևէ աղերս չունի ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ հետ: | Ցանկալի է դիտարկումը ներկայացնել հիմնավորմամբ: | |
9 | Նարինե Մելիքյան 06.02.2024 13:57:47 | Բովանդակային անհամապատասխանությունը վերացնելու համար հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետը համապատասխանեցրեք 35-րդ կետին` կիրառելով "Հայոց պատմություն" եզրույթը, այլ ոչ հակառակը: Նախագծի հիմնավորմամբ ներկայացված երկրների փորձը, մեղմ ասած, անհարիր է և որևէ աղերս չունի ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ հետ: | Ցանկալի է դիտարկումները ներկայացնել հիմնավորմամբ: | |
10 | Mariam Makaryan 06.02.2024 15:46:38 | իհարկե դեմ եմ, Հայոց պատմությունը առավել լայն հասկացություն է, իսկ Հայաստանի պատմություն ասելով հնարավորություն է տրվում դրա մեջ չներառել Վանի թագավորությունը /Ուրարտու/ կամ Կիլիկիայի հայկական թագավորությունը: ԴԵՄ ԵՄ | Ձեր կարծիքը կդիտարկվի: | |
11 | Stepan Gyozalyan 06.02.2024 17:47:51 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Մհեր Մելիքյան 06.02.2024 18:16:29 | Հայաստանի պատմությունը սահմանփակ է, իսկ Հայոց պատմությունը ավելի ընդգրկուն | Դիտարկումը կքննարկվի: | |
13 | Գոռ Մսրիկյան 06.02.2024 18:18:14 | Ավելի քան տասը տարի առաջ բուհական միջավայրի տարբեր շրջանակներում քննարկվել է այն հարցը, թե ինչու՞ Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների պատմություն և դրան զուգահեռ հայոց` հայերի պատմություն։ Բազմաթիվ, այդ թվում համբավավոր և գիտական վաստակ ունեցող մասնագետներ նշել են նման փոփոխության` տրամաբանական և իրատեսական լինելը։ Ընդհանուր առմամբ ընդունելի եմ համարում նման փոփոխությունը, քանի որ ընդգծվում և արժևորվում է պետականության դերը։ Թույլ է այն փաստարկը, թե իբր նման պարագայում ստվերում է այն ժամանակաշրջանի պատմությունը, երբ չենք ունեցել պետականություն։ Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ ևս պատմական այս կամ այն ժամանակամիջոցում չեն ունեցել պետականություն, սակայն առարկան կոչվում է պետության և ոչ թե ազգի անունով։ Թույլ է նաև այն փաստարկը, թե «Հայոց» բառը նշանակում է նաև «Հայքի», այսինքն` Հայաստանի։ Եթե անգամ այդպես է, հասարակական ընկալման մակարդակում «Հայոց»-ը ունի գերազանցապես ազգին բնութագրող ըմբռնում։ Ընդունելի համարելով առաջարկը` ցանկանում եմ երկրորդել շրջանառվող այն առաջարկությանը, որ երկու անվանումները կարելի է մեկտեղել. «Հայոց պատմություն. հնագույն ժամանակներից մինչև Հայաստանի Երրորդ հանրապետությունը»։ Առաջարկում եմ դիտարկել այս հնարավորությունը և անընդունելի եմ համարում հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնել փորձող անձանց սադրիչ մեկնաբանությունները։ Շնորհակալություն։ | Ընդունվել է ի գիտություն: | |
14 | Garen Harboyan 06.02.2024 18:24:08 | Ես դեմ եմ այս փոփոխություններին, Հայոց պատմությունը միայն Հայաստանում չի սահմանափակվում։ Մեր պատմությունը ծովից ծով է. | Ընդունվել է ի գիտություն: | |
15 | Ռուզաննա Ջրնազյան 06.02.2024 18:36:35 | Արցախ | Վերաբերելի չէ: | |
16 | Սարգիս Ալեքսանյան 06.02.2024 18:44:22 | Միանշանակ Հայոց պատմություն։ Հայոց պատմությունը ավելի ընդգրկուն է, ներկայացնում ՝ Հայկական թագավորությունների ,Հայ ժողովրդի , Հայ ազգի , Հայկական սփյուռքի և վերջապես Հայաստանի Հանրապետությունների պատմությունը։ Դրան հակառակ, Հայաստանի պատմություն անվանումը ապակողմնորոշող անվանում է քանի անվան տակ ավելի շուտ հացկացվում է Հայաստանի Հանրապետության պատմություն ։ | Հարցը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
17 | Լուիզա Խառատյան 06.02.2024 18:50:27 | Արցախ | Վերաբերելի չէ: | |
18 | Անահիտ Ղուկասյան 06.02.2024 19:05:19 | Իմ երեխաները դպրոցում պետք է ուսումնասիրեն «Հայոց պատմություն» առարկան, որում ընդգրկված է նաև Հայաստանի պատմությունը։ | Ընդունվել է ի գիտություն: | |
19 | Անահիտ Ղուկասյան 06.02.2024 19:09:39 | Մեր պատմիչները դարեր առաջ գրել են մեր 1000-ամյա պատմությունը։ ՀԱՅՈՑ պատմությունը պե՛տք է շարունակվի դասավանդվել դպրոցում։ | Ընդունվել է ի գիտություն: | |
20 | Արման Հովհաննիսյան 06.02.2024 19:09:39 | Միայն Հայոց պատմություն | Ընդունվել է ի գիտություն: | |
21 | Աշոտ Խաչատրյան 06.02.2024 19:19:00 | Պարոն Մենուա Սողոմոնյանի կողմից շատ փաստարկված ու հիմնավոր դիրքորոշում է ներկայացվել։ Համամիտ եմ ու միանում եմ ։ | Ընդունվել է ի գիտություն: | |
22 | Տիգրան Համբարձումյան 06.02.2024 19:36:25 | Հիմնավորում անհասկանալի է, 33-րդ կետի 6-րդ ենթակետի սահմանման մեջ նշված է «Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները», այսինքն պիտի ներառվի ոչ միայն Հայաստան պետականության այլ նաև հայ ժողովրդի պատմությունը, ինչպես նաև մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը ու հասարակական կյանքի ոլորտները։ Արդյո՞ք մենք ունենք բոլոր նշված ոլորտների համար առանձին առարկաներ։ Ըստ տրամաբանության եթե մի առարկայի անունը լինի «Հայաստանի պատմություն» այն չի ներառելու հայ ժողովրդի պատմությունը, հետևաբար առաջարկած փոփոխությունն է առաջացնում անհամապատասխանություն, իսկ «Հայոց պատմություն» անվանումը իր մեջ կարող է ներառել ոչ միայն Հայաստան պետության այլ նաև հայ ժողովրդի պատմությունները։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
23 | Տիգրան Համբարձումյան 06.02.2024 19:36:25 | Եթե իրոք տեսնում եք նման ձևով կարիքը լուծելու սերունդների մեջ մտցնելու պետական մտածելակերպ, առաջարկում եմ ստեղծել նոր առարկա որը կկոչվի «Հայաստանի պատմություն» թե «Հայ պետականության պատմություն» կարելի է քննարկել, բայց պահել էս պահին մեր ունեցած «Հայոց պատմություն» առարկան որը պիտի ներառի ընդհանուր հայկական ամեն ինչի (ազգ, պետություն, թագավորություններ, կրոն, մշակույթ) պատմոիւթյունը։ | Ձեր առաջարկը կքննարկվի: | |
24 | Lusine Yeganyan 06.02.2024 20:37:46 | Հայոց պատմությունը ամփոփում է հայ ժողովրդի պատմությունը` և պետականություն ունեցած ժամանակ, և պետականությունը կորցրած դարերում,ուստի անթույլատրելի է Հայոց պատմություն առարկայի անվան փոփոխությունն ու խեղաթյուրումը։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
25 | Marina Sahakyan 06.02.2024 20:40:22 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: |