Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռարձակողի խորհրդի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերին ամրացված պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաչափերի սահմանման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2023 թվականի  N   - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ  ԴԱՏԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԻ,ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի և ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական  խորհրդի, Հանրային հեռարձակողի խորհրդի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի,  Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերին (այսուհետ՝ մարմիններ) ամրացված պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաչափերի սահմանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Մարմինների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված դեպքերի) իրականացնում է Մարմիններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման և հաշվառման գործընթացը։
  3. 3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն պաշտոնատար անձին ծառայողական կամ պետական մարմնի անձնակազմի սպասարկման համար նախատեսված ավտոմեքենաներ հատկացնելու դեպքում՝ մարմնի ղեկավարի նախընտրությամբ ավտոմեքենա հատկացնելու փոխարեն նրա կամ մարմնի լիազորությունների և կանոնադրական գործառույթների իրականացմամբ պայմանավորված տրանսպորտային կարիքների բավարարման նպատակով կարող է հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով։
  4. Սահմանել, որ գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը Մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա, կոմիտեի առաջարկությամբ, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։

5․ Մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում կոմիտե ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման ընթացքի մասին, ինչպես նաև իրականացնել ավտոմեքենաների հասանելի սահմանաչափը գերազանցող տրանսպորտային միջոցների հանձնումը կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

6 Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման 5-րդ կետով ներկայացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ որոշման կատարման ընթացքի վերաբերյալ։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան                                                                                         

2023 թվական  _______

 

  • Обсуждалось

    28.12.2023 - 19.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт, Учет государственной собственности, Использование и обслуживание государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2008

Принт

Связанные документы / ссылки