«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
2 - Против
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-303-Ն օրենքով նախատեսվել է, որ փոստային կապի գործունեության իրականացման համար լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝ օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին հասանելիություն չտրամադրելու կամ տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանմամբ փոստային և (կամ) սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմնի և փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով սահմանված ձևաչափով մաքսային մարմնին հասանելի չդարձնելու կամ նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքելու և առանց նշված փաստաթղթերի և տեղեկությունների հավաքման փոստային առաքանիների տեղափոխման դեպքերում։ Նշված դեպքերը հավաստում է մաքսային մարմինը՝ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1113-Ն որոշմամբ հաստատված է փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը, որի 1-ին հավելվածի 10-րդ կետով նախատեսված են լիցենզիայի հայտի մերժման հիմքերը։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել փոստային և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության համար համապատասխան լիցենզիայի մերժման հիմք։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային առևտրի աճող ծավալների պայմաններում փոստային առաքանիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ստացում ու ստացված տվյալների վերլուծության հիման վրա թիրախային հսկողության կազմակերպում։
-
Обсуждалось
27.12.2023 - 11.01.2024
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1756
Принт