Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-303-Ն օրենքով նախատեսվել է, որ փոստային կապի գործունեության իրականացման համար լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝ օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին հասանելիություն չտրամադրելու կամ տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնաց­ման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանմամբ փոստային և (կամ) սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմնի և փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով սահմանված ձևաչափով մաքսային մարմնին հասանելի չդարձնելու կամ նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքելու և առանց նշված փաստաթղթերի և տեղեկությունների հավաքման փոստային առաքանիների տեղափոխ­ման դեպքերում։ Նշված դեպքերը հավաստում է մաքսային մարմինը՝ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին պաշտոնական փաստաթղթաշրջա­նառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1113-Ն որոշմամբ հաստատված է փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը, որի 1-ին հավելվածի 10-րդ կետով նախատեսված են լիցենզիայի հայտի մերժման հիմքերը։ 

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է սահմանել փոստային և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության համար համապատասխան լիցենզիայի մերժման հիմք։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային առևտրի աճող ծավալների պայմաններում փոստային առաքանիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ստացում ու ստացված տվյալների վերլուծության հիման վրա թիրախային հսկողության կազմակերպում։

  • Քննարկվել է

    27.12.2023 - 11.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1752

Տպել