В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» N 1448-Ն որոշման կիրարկման ընթացքում առաջացած օրենսդրական բացերի շտկմամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» N 1448-Ն որոշմամբ կարգավորվում են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների (այսուհետ՝ ռեֆերենս լաբորատորիա) նշանակման հետ կապված հարաբերությունները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հավատարմագրման, տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման ոլորտների լիազոր մարմին է հանդիսանում Էկոնոմիկայի նախարարությունը։ Ոլորտներում առկա խնդիրները և օրենսդրական անհամապատասխանությունները վերացնելու նպատակով՝ նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը, որն ուղղված է ռեֆերենս լաբորատորիայի հիմնմանն ուղղված օրենսդրական պահանջների արդիականացմանը, համապատասխանության գնահատման վիճելի արդյունքների լուծման առաջադրմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի ընդունման նպատակն է ռեֆերենս լաբորատորիայի հիմնմանն ուղղված օրենսդրական պահանջների արդիականացումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- Ակնկալվող արդյունքը
Շուկայահանման և շահագործման փուլում օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող փորձարկումների և չափումների բացառում, լաբորատոր փորձարկումներին վերաբերող վիճելի հարցերի կարգավորում։
7․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում չի նախատեսվում։
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրելու միջոցով։
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Обсуждалось
19.12.2023 - 09.01.2024
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1688
Принт