В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
4 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 ԹՎԱԿԱՆԻ N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» N 1448-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված)․
- 2-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «1) պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի որոշակի ցուցանիշների՝ այլ լաբորատորիաների կողմից կատարված փորձարկումների (չափումների) արդյունքների ճշգրտության և արժանահավատության հաստատում կամ հերքում.».
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) ռեֆերենս գործունեության ոլորտում իրականացված փորձարկումների (չափումների) իրարամերժ արդյունքների առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկումների (չափումների)՝ որպես վերջնական և հավաստի արդյունքի ապահովում և ընդունում.»:
- ամբողջ տեքստում հետազոտություններ (փորձարկումներ) բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել փորձարկումներ (չափումներ) բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
- 4-րդ կետի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բառերը փոխարինել էկոնոմիկայի նախարարության բառերով:
- 5-րդ կետի հետազոտական բառը փոխարինել փորձարկման (չափման) բառերով.
- 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6. Ռեֆերենս լաբորատորիան չի կարող իրականացնել նույն նմուշի ընթացիկ և ռեֆերենս փորձարկումներ (չափումներ): Ռեֆերենս լաբորատորիայի կողմից ռեֆերենս գործունեության ոլորտում իրականացրած փորձարկումը (չափումը) հանդիսանում է վերջնական և Հայաստանի Հանրապետությունում վիճարկման ենթակա չէ:
- Ռեֆերենս լաբորատորիաները ոչ ռեֆերենս հետազոտության գործառույթների շրջանակներում, կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն::
- 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
- 8-րդ կետից հանել ու եզրույթներն բառերը.
- 8-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-7-րդ ենթակետերով.
4) ռեֆերենս լաբորատորիայի նշանակում՝ սույն կարգի իմաստով ռեֆերենս ոլորտում փորձարկման լաբորատորիային ռեֆերենս գործառույթների իրականացման լիազորության վերապահում:
5) ռեֆերենս նմուշ – վիճահարույց հարցերի առաջացման դեպքում լաբորատոր նմուշի հետ նույն ժամանակ և նույն պայմաններում պատրաստված արտադրանքի նմուշ, որն ընդունվում է նմուշառման մասնակիցների կողմից՝ կիրառելու որպես լաբորատոր նմուշ»,
6) լաբորատոր նմուշ – նմուշառման մասնակիցների կողմից լաբորատոր հետազոտության համար նմուշառված արտադրանք.
7) Սույն կարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Հավատարմագրման մասին» օրենքներով սահմանված իմաստը և նշանակությունը::
- 9-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«9․ Ռեֆերենս լաբորատորիա նշանակվելու համար լաբորատորիան պետք է բավարարի հետևյալ չափանիշները՝
1) պետք է լինի հավատարմագրված և նշանակված՝ հավատարմագրման և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան.
- ներառված լինի Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում.
- ունենա ռեֆերենս գործունեության ոլորտում լաբորատոր փորձարկումների իրականացման և արդյունքների վերլուծության առնվազն 5 տարվա փորձ, համապատասխան որակավորում ունեցող իրազեկ աշխատակիցներ.
- ունենա անհրաժեշտ տարածքներ՝ ռեֆերենս գործունեության ոլորտում փորձարկումների (չափումների) իրականացման և սարքավորումների տեղակայման, համար.
- ունենա չափումների միասնականության ապահովման ոլորտում գործող օրենսդրության համապատասխան հավաստված ստանդարտ նմուշներ (չափանմուշներ), աշխատանքային չափանմուշներ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային ստանդարտին համաձայն հավատարմագրված մարմնի կողմից պատրաստված չափանմուշներ․
- ունենա ռեֆերենս նյութերի ձեռքբերման, ռեֆերենս նյութերի և ռեֆերենս նմուշների պահպանման և օգտագործման ընթացակարգեր.
- ունենա չափումների անորոշության գնահատման ընթացակարգեր.
- այն իրավաբանական անձը, որի կազմում գործում է ռեֆերենս լաբորատորիան, պետք է ունենա տեխնիկական կանոնակարգման ոլորտում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների հետ աշխատելու և վկայագրման առնվազն երեք տարվա փորձ (պահանջի առկայության դեպքում և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի դեպքում) կամ ունենան ռեֆերենս մեթոդների մշակման և կիրառման առնվազն երեք տարվա փորձ.
- ռեֆերենս գործունեության ոլորտում կիրառի չափագիտության ազգային մարմնի կողմից չափագիտական վկայագրում անցած չափումների կատարման մեթոդիկաներ (պահանջի առկայության դեպքում և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի դեպքում) կամ ունենա ռեֆերենս գործունեության ոլորտում փորձարկումների (չափումների) իրականացման, մեթոդների մշակման, տեղայնացման կամ վավերացման մասնակցության առնվազն երեք տարվա փորձ.
- երաշխավորի ռեֆերենս գործունեության ոլորտում ռեֆերենս նմուշների և ռեֆերենս նյութերի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման ինքնուրույնությունը՝ չընդգրկելով այլ փորձարկման լաբորատորիաների.
- երաշխավորի ռեֆերենս գործունեության ոլորտում իրենց անկախությունը և անկողմնակալությունը, այն է՝ ռեֆերենս լաբորատորիան պետք է անկախ լինի փորձարկվող արտադրանքի արտադրողից, մատակարարից, իրացնողից, չի կարող հանդես գա որպես արտադրանքի նախագծող, արտադրող, մատակարար, տեղադրող, սեփականատեր կամ որպես նշված կողմերից մեկի նշանակված լիազոր ներկայացուցիչ կամ անմիջականորեն ներգրավված լինի համապատասխան արտադրանքի արտադրման կամ ստեղծման, շուկայահանման, տեղադրման, վաճառքի աշխատանքների մեջ.
- երաշխավորի ռեֆերենս գործունեության ոլորտի մասին անհրաժեշտ տեղեկատվության թափանցիկությունն իր պաշտոնական կայքէջում.
- երաշխավորի մասնակցություն ռեֆերենս գործունեության ոլորտում ոչ ուշ, քան 2 տարին 1 անգամ որակավորման ստուգման ընկերությունների կողմից կազմակերպվող որակավորման ստուգմանը՝ ապահովելով դրական եզրակացության առկայություն::
10) 11-րդ կետի, 12-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի հետազոտություններ բառն իր հոլովաձևերով փոխարինել փորձարկումներ (չափումներ) բառերով և համապատասխան հոլովաձևերով:
11) 12-րդ կետի 7-րդ ենթակետի 9-րդ կետի 1-14-րդ ենթակետերում բառերը փոխարինել 9-րդ կետում բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 90-երորդ օրը։
-
Обсуждалось
19.12.2023 - 09.01.2024
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1690
Принт