Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի    N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 8-րդ կետով սահմանված է ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Քննչական կոմիտե) հաստիքների առավելագույն քանակը՝ 1332:

2022 թվականի հունիսի 9-ի «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-156-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կարգավորումների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը 2024 թվականի հունվարի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը տվյալ մարմնի կազմում և ամբողջ հաստիքներով, գործիքակազմով և գործառույթներով փոխանցվելու է Քննչական կոմիտեի համակարգ:

Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից առնվազն մեկ ամիս առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ինքնավար պաշտոններ զբաղեցնելու առաջարկություն է ներկայացվում և համաձայնություն տված բոլոր անձինք ներառվում են Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում:  2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասնօրյա ժամկետում, Քննչական կոմիտեի նախագահը անհրաժեշտ փոփոխություններ է կատարում Քննչական կոմիտեի կառուցվածքում, պաշտոնների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկի և հաստիքացուցակում, որից հետո Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք (ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին քննիչները) տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում են համապատասխան պաշտոնի:

Վերոգրյալ հիմնավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծով նախատեսվում է Քննչական կոմիտեի հաստիքների առավելագույն քանակը ավելացնել 47-ով՝ 1332-ի փոխարեն սահմանելով 1379 հաստիք:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված իրավական ակտի նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման  N 6 հավելվածում:

Նշված փոփոխությունների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքների կրճատման շնորհիվ կավելացվի Քննչական կոմիտեում հիմնական մասնագիտական կառուցվածքային (նախաքննություն իրականացնող) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթների շրջանակներում նախաքննության պատշաճ իրականացումը՝ Քննչական կոմիտեի գործառույթների ավելացման պայմաններում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Հաստիքների ավելացման շնորհիվ Քննչական կոմիտեում նախաքննության պատշաճ և արդյունավետ իրականացում:

 

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական  բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ընդունել Քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ և լրացումներ նախատեսող Քննչական կոմիտեի նախագահի հրամաններ:  

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

     Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

ՀՀ քննչական կոմիտե

                          

 

 

            

            

  • Обсуждалось

    12.12.2023 - 27.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Публичная служба

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1939

Принт