ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 8-րդ կետով սահմանված է ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Քննչական կոմիտե) հաստիքների առավելագույն քանակը՝ 1332:
2022 թվականի հունիսի 9-ի «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-156-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կարգավորումների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը 2024 թվականի հունվարի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը տվյալ մարմնի կազմում և ամբողջ հաստիքներով, գործիքակազմով և գործառույթներով փոխանցվելու է Քննչական կոմիտեի համակարգ:
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից առնվազն մեկ ամիս առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ինքնավար պաշտոններ զբաղեցնելու առաջարկություն է ներկայացվում և համաձայնություն տված բոլոր անձինք ներառվում են Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում: 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասնօրյա ժամկետում, Քննչական կոմիտեի նախագահը անհրաժեշտ փոփոխություններ է կատարում Քննչական կոմիտեի կառուցվածքում, պաշտոնների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկի և հաստիքացուցակում, որից հետո Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք (ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին քննիչները) տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում են համապատասխան պաշտոնի:
Վերոգրյալ հիմնավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծով նախատեսվում է Քննչական կոմիտեի հաստիքների առավելագույն քանակը ավելացնել 47-ով՝ 1332-ի փոխարեն սահմանելով 1379 հաստիք:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված իրավական ակտի նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածում:
Նշված փոփոխությունների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքների կրճատման շնորհիվ կավելացվի Քննչական կոմիտեում հիմնական մասնագիտական կառուցվածքային (նախաքննություն իրականացնող) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթների շրջանակներում նախաքննության պատշաճ իրականացումը՝ Քննչական կոմիտեի գործառույթների ավելացման պայմաններում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Քննչական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Հաստիքների ավելացման շնորհիվ Քննչական կոմիտեում նախաքննության պատշաճ և արդյունավետ իրականացում:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ընդունել Քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ և լրացումներ նախատեսող Քննչական կոմիտեի նախագահի հրամաններ:
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ՀՀ քննչական կոմիտե
-
Քննարկվել է
12.12.2023 - 27.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1938
Տպել