Добавить в избранное
ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
143 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գարիկ Սևոյան 11.12.2023 17:01:42 | Անգրագետ որոշումն | Որոշման նախագծի կարգավորման առարկայից դուրս է: | |
2 | Hovo Asatrayn 11.12.2023 17:02:32 | Երեւում է որ մասնագետ չի աշխատում | Որոշման նախագծի կարգավորման առարկայից դուրս է: | |
3 | Արսեն Համբարձումյան 11.12.2023 20:18:29 | Տնտեսվարողների կողմից ջրառը իրականացվում է արդեն իսկ օրենքով նախատեսված կարգով, այսինք տնտեսվարողները ջուրը գնում են և այն արդեն իրենց սեփականությունն է , ինչպես նպատակահարմար գտնեն այնպես էլ կոգտագործեն և այս պարագայում փակ շրջանառու համակարգին պարտավորեցնելը հակասահմանադրական է: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, մեջբերում եմ. Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի:... ...Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Մեջբերման ավարտ: Անհեթեթություն է, ստացվում է որ պետությունը սահմանում է ջրառի առավելագույն չափ, հետո տրամադրում է հորատանցք բացելու, ջրաչափ տեղադրելու և ջրառ իրականացնելու թույլտվություն: Ձկնաբուծարաններ են հիմնվում, ոլորտը կտրուկ զարգանում է և ձուկը դառնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության պարենային ապրանք: Պարզ, մարդկային լեզվով ասած, աշխարհում սով լինի մենք սովից չենք մահանա, ձուկ կուտենք: Հետո ինչոր ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկներ է կատարում և հայտնում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի և պետք է պարտավորեցնել ձկնաբուծական տնտեսություններին իրենց միջոցներով ներդնել փակ շրջանառու համակարգ, որը միլիոնավոր դոլարների ներդրում է և իրենց կարող են թույլ տալ միայն խոշոր ձկնաբուծարանները: Նախագծի ընդունման արդյունքում շարքային քաղաքացու համար ձուկը կդառնա դեֆիցիտ և 5 անգամ թանկ դելիկատես: Բոլորին հայտնի է որ ստորգետնյա ջրերը հոսում են, և հաշվի առնելով որ մեր պարագայում դրանք հոսում են Արարատյան դաշտից այն կողմ՝ դեպի Թուրքիա, այս նախագիծը ձեռնատու է միայն թուրքերին, քանի որ հավանաբար նրանց մոտ հորատանցքերը սկսել են չժայթքել մեր ձկնաբույծների <<անխնա>> ջրօգտագործման հետևանքով: Նախագծին դեմ եմ քվեարկում, քանի որ կարծում եմ այն հակասում է մեր ազգային շահերին և բխում է մեր հարևան երկրի շահերից: Եթե այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ առանց այս ամենը գիտակցելու, խորհուրդ եմ տալիս հետ կանչել, ոլորտի առաջատար մասնագետների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակել նոր նախագիծ և հետո նոր դնել հանրային քննարկման: Հակառակ դեպքում պարզապես ամոթալի նախագիծ է: | Նախագծի ընդունումը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման կանխմանը, ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացմանը, ինչի հետևանքով բազմաթիվ հորատանցքեր կսկսեն ինքնաշատրվանել: Ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականություն են ու տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում են օրենսդրությամբ սահմանված կարգով (Ջրային օրենսգիրք, հոդված 4): Համաձայն Ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի՝ արտեզյան (ճնշումային) ջրեր՝ երկրաբանական կառուցվածքում վերևից և ներքևից ջրամերժ ապարներով սահմանազատված, ճեղքավոր, ծակոտկեն կամ կարստային ապարների շերտի մեջ տեղադրված ստորերկրյա ջուր, որն ունի ճնշում, և հորատման դեպքում նրա մակարդակը կանգնում է ջրատար շերտի առաստաղից բարձր, կամ շատրվանում է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերից հոսք՝ դեպի Թուրքիայի տարածք տեղի չի ունենում: | |
4 | Մուշեղ Հարությունյան 11.12.2023 22:34:40 | Առաջին հերթին փակել անօրինական և տիրազուրկ հորերերը: | Որոշման նախագծի կարգավորման առարկայից դուրս է: | Արարատյան դաշտում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացրած խորքային հորերի գույքագրման արդյունքում հայտնաբերվել են 969 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց լուծարման և կոնսերվացման գործընթացը սկսվել է: |
5 | Գոռ Գրիգորյան 21.12.2023 02:29:50 | Ձկնաբուծությունը հանրապետության այն եզակի ոլորտներից է, որն ինքնաբավ է: ՀՀ-ում տարեկան արտադրվում է մոտ 25 000 տոննա ձուկ (ծիածանախայտ և թառափ), որի 60 տոկոսն արտահանվում է, իսկ մնացած 40 տոկոսն ամբողջությամբ բավարարում է տեղական շուկայի պահանջարկը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՀՀ 2022 թվականին ձկնաբուծության համախառն արտադրանքի արժեքը կազմել է շուրջ 60․26 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 26․9 %-ով ։ Նույն աղբյուրի համաձայն՝ ձկան արտադրության ծավալը 2022 թվականին կազմել է 25 հազար տոննա կամ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5․3 հազար տոննայով։ Հետևաբար նախագծի հիմնավորումներում ոլորտը ներկայացնել անշահավետ դա առնվազն մերկապարանոց և անպատասխանատու հայտարարություն է: Նախագծի և դրան նախորդող ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը Արարատյան արտեզյան ավազանի պաշարների վերականգնումն է: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված գույքագրման արդյունքների Արարատի և Արմավիրի մարզերում առկա են 971 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց մի մասն ինքնաշատրվանող է: Ըստ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները տարեկան կազմում են 1.1 մլրդ մ3, իսկ տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով ներկայումս Արարատյան արտեզյան ավազանից իրականացվող ջրառը տարեկան կազմում է 1,096 մլրդ մ3: Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԳԱՏՕ ծրագի ուսումնասիրության արդյունքների Արարատյան արտեզյան ավազանից իրականացվող փաստացի ջրառը տարեկան կազմում է 1,6 մլրդ մ3: Արդյունքում ստացվում է, որ տարեկան մոտ 0,5 մլրդ մ3 ջուրն օգտագործվում կամ վատնվում է անօրինական և առկա պայմաններում Արարատյան արտեզյան ավազանի մտահոգիչ վիճակը կապել ձկնաբուծության հետ, դա առնվազն անտրամաբանական է, քանի որ լիազոր մարմինը պատշաճ կերպով չի իրականացնում իր գործառույթներ, որի հետևանքով առկա են մոտ 1000 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց միջոցով տարեկան մոտ 0,5 մլրդ մ3 ջուրն անարդյունավետ մսխվում է և որևէ եկամուտ պետությանը չի ապահովում: Առկա պայմաններում կրճատելով ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրաքանակկը հնարավոր չի լինելու հասնել այն նպատակին, որին ուղղված են օրենսդրական կարգավորումները, դրա վառ ապացույցը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 18.09.2014թ-ի թիվ 1111-Ն որոշման ընդունումից հետո ձկնաբուծարանները սեփական նախաձեռնությամբ 30 տոկոսով կրճատեցին իրենց կողմից օգտագործվող ջուրը, իսկ տիրազուրկ և աօօրինի հորորը շարունակեցին գործել, տեղի ունեցավ ավազանի չնչին բարձրացում, մինչև 2021թ-ը, երբ լիազոր մարմնի կողմից տրվեց 4000լ/վ ջրօգտագործման թույլտվություն, որից հետո ազավանը կրկին սկսեց նվազել: Հետևաբար առանց տիրազուրկ և ապօրինի հորերի խնդիրը լուծելու նվազեցնել գյուղատնտեսության ոլորտում գերակա ճյուղ ճանաչված ոլորտի կողմից օգտագործվող ջրի ծավալը, անտրամաբանական է, քանի որ այդ կրճատված ջուրը ոչ թե մնալու է ընդերքում, այլ հոսելու է տիրազուրկ և ապօրինի հորերի միջոցով (հաղորդակից անոթների մասին օրենք): Քննարկվող նախագիծը զուրկ է անասնաբուժական եզրակացությունից (մասնագիտական կարծիք): Քանի որ նախագծով նախատեսվում է ձկնաբուծարանից դուրս եկող ջրի առնվազն 40 տոկոսը մաքրելուց հետո կրկին օգտագործել նույն ավազաններում, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե հետ բերված ջուրը, որքանով է համապատասխանում կենդանի ձկան համար բարենպաստ պայմաններին և որքանով է դա անվտանգ վերջինիս միջավայրի համար` կապված տարվա տարբեր եղանակային պայմանների հետ, քանի որ ձկնաբուծարանները տեղակայված են բաց երկնքի տակ: Այս հանգամանքը հաշվի չառնելը և այն քննարկման առարկա չդարձնելը հղի է անդառնալի հետևանքներով: Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ մեջբերում. «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը կիրականացվի ջրախնայող համակարգի միջոցով, ինչը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի վերականգնմանը և պահպանմանը, միաժամանակ չնվազեցնելով ձկնաբուծարանի արտադրողականությունը:» Այն, որ համակարգի ներդրումը չի նվազեցնելու ձկնաբուծարանի արտադրողականությունը, որևէ գիտական կամ տեսական հիմնավորում չունի, դրան հակառակ պետք է փաստել, որ առանց համապատասխան եզրակացության և առանց պիլոտային ծրագրի իրականացման, համակարգի ներդրման պարագայում վտանգվում է ամբողջ ձկնաբուծարանի գործունեությունը, ինչը կհանգեցնի տնտեսվարողի սնանկացմանը: Նախագիծը զուրկ է նաև տնտեսական հաշվարկից, ինչը չափազանց կարևոր է ցանկացած տեսակի արտադրության համար: Մասնավորապես առկա չէ որևէ հաշվարկ, թե համակարգի ներդրումն ինչպիսի ազդեցություն կունենա արտադրանքի ինքնարժեքի վրա, արտադրանքը կարող է մրցակցային լինել ՌԴ շուկայում այլ երկրների կողմից ներկայացվող նմանատիպ ապրանքի հետ, թե ոչ և դա այն դեպքում, որ ԵԱՏՄ անդամ երկրներում պետությունը ահռելի սուբսիդիաներ է տրամադրում ձկնաբուծության համար: Անհիմն է նաև, որ նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում փոփոխություն չի առաջանալու: Վերը նշաված ռիսկերի պայմաններում տեղի է ունենալու առնվազն արտադրության 40 տոկոսի նվազում, ինչը հանգեցնելու է նույնքան հարկերի պակաս վճարում, նույնքան աշխատատեղերի կրճատում և սա միայն ձկնաբուծության ոլորտում, դրան կավելանա նաև ոլորտին փոխկապակցված ոլորտների, մասնավորապես` ձկան կերի արտադրության, ներմուծման, բեռնափոխադրումների, արտահանման, վերամշակման գործարանների, ձկան սպանդանոցների գործունեության անկում: ԱՌԱՋԱԿՈՒԹՅՈՒՆ: Հրատապ կոնսերվացնել և/կամ լուծարել տիրազուրկ և ապօրինի բոլոր հորերը: Փականային ռեժիմի բերել ոռոգման նպատակով օգտագործվող բոլոր հորերը և դրանք օգտագործել բացառապես ոռոգման սեզոնին, սահմանել խիստ հսկողություն ապօրինի ջրօգտագործման մասով առանց խտրականության` ֆիզիկական անձ թե տնտեսվարող: Նշված միջոցառումներն իրականացնելուց մեկ տարի հետո իրականացնել մոնիթորինգ` դրական արդյունքի դեպքում միջոցներ ձեռնարկել պահպանել վիճակը, բացասական արդյունքի դեպքում` 10 տոկոսով նվազեցնել ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրաքանակը` առանց որևէ համակարգի պարտադրման: | Փակ համակարգի ներդնումից հետո ձկնաբուծարանի արտադրողականության նվազեցում չի նախատեսվում, ինչն ամրագրված է կարգի 3-րդ կետում: Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ կարգի 5-րդ կետով սահմանվում է, որ Փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում են ջրօգտագործողները իրենց միջոցների հաշվին կամ պետական օժանդակության ծրագրերի միջոցով: Արարատյան դաշտում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացրած խորքային հորերի գույքագրման արդյունքում հայտնաբերվել են 969 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց լուծարման և կոնսերվացման գործընթացը սկսվել է: Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԳԱՏՕ ծրագի ուսումնասիրության արդյունքների Արարատյան արտեզյան ավազանից խմելու-կենցաղային նպատակով փաստացի իրականացվում է տարեկան 192.65 մլն. մ3, իսկ ոռոգման նպատակով՝ 581.25 մլն. մ3 ջրառ, որոնք ունեն ջրօգտագործման առաջնահերթություն: Լիազոր մարմնի կողմից 4000լ/վ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա: Տնտեսվարողին իրավասություն է ընձեռվել ինքնուրույն կատարել տեխնոլոգիաների ընտրություն, որպեսզի այդ տեխնոլոգիան համապատասխանի իր նախընտրած արտադրանքի որակին: |