Добавить в избранное

Проект не принят

«Դատափորձագիտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Դատափորձագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծ։ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա չէ փորձագիտական գործունեության մասին օրենք, որպիսի պայմաններում փորձաքննությունների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները մինչ օրս ամբողջական և համապարփակ կարգավորում չեն ստացել:

Հարկ է նշել, որ դատավարական ընթացակարգերի շրջանակներում նշանակվող փորձաքննությունների դեպքերում խնդիրներն ինչ-որ չափով կարգավորվում են քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածների դրույթներով, իսկ դատավարական ընթացակարգերից դուրս իրականացվող փորձաքննություններն, ըստ էության, որևէ օրենսդրական կարգավորման առարկա չեն հանդիսանում:

Օրենքի բացակայության պայմաններում կանոնակարգված չեն փորձաքննության ոլորտի մի շարք հարաբերություններ, այդ թվում՝ փորձագիտական հիմնարկի կամ հաստատության բնորոշումները (չափորոշիչները), փորձագետին, փորձաքննության մեթոդաբանությանը ներկայացվող չափորոշիչները, փորձագետի պատասխանատվության հիմքերը, տեսակները, փորձագետների ատեստավորման հիմնահարցը, փորձաքննությունների համար վճարման կարգը և այլն:

Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում փորձագիտական գործունեությունն իրականացվում է հիմնական տեսակներով՝ փորձագիտական հիմնարկների՝ համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, դատաբժշկական և դատահոգեբուժական տեսակներով նաև Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխանաբար՝ պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների և դատահոգեբուժական փորձագիտական ամբուլատոր և ստացիոնար հանձնաժողովների կողմից, իսկ որոշ տեսակներով՝ նաև մասնավոր իրավաբանական անձանց կամ յուրաքանչյուր առանձին դեպքով վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական ընթացակարգերի համաձայն՝ փորձագետ ճանաչվող մասնագետների կողմից։

Ողջ վերոշարադրյալով բացահայտվում է նախատեսվող իրավակարգավորման շահառուների լայն շրջանակը, ինչը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակներում «Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության հանգամանքը:

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել փորձագիտական հիմնարկներին կամ հաստատություններին ներկայացվող ընդհանուր չափորոշիչներ, կարգավորել  փորձագետին, փորձաքննության մեթոդաբանությանը ներկայացվող չափորոշիչները, փորձագետի պատասխանատվության հիմքերը, տեսակները, փորձագետների ատեստավորման հիմնահարցը, փորձաքննությունների համար վճարման կարգը և ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ մի շարք այլ հիմնահարցեր:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է  «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.
  2. Նախագծի ընդունումից 1 տարի հետո փորձագիտական կազմակերպությունների և այլ միավորների 50 և ավելի տոկոսը կգործի օրենսդրությամբ դրանց կարգավիճակին ներկայացվող չափորոշիչներին համապատասխան,
  3. Օրենսդրական փոփոխությունից 2 տարի հետո փորձաքննություններն կիրականացվեն միատեսակ չափորոշիչներով որակավորված և վերապատրաստված՝ գործող փորձագետների առնվազն 50 տոկոսի կողմից,
  4. Մեթոդաբանական չափորոշիչների ընդունումից 2 տարի հետո դրանց տիրույթում գտնվող փորձաքննությունների 100 տոկոսն կիրականացվի այդ չափորոշիչների հաշվառմամբ,
  5. Գործող դատավարական ընթացակարգերին զուգահեռ կգործի փորձագետին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական ընթացակարգ, ինչի շնորհիվ կբարձրանա կատարվող փորձաքննությունների հիմանվորվածության մակարդակը, օբյեկտիվությունը, լրիվությունը, բազմակողմանիությունը՝ նվազեցնելով լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման դեպքերը,
  6. Կապահովվի դատական փորձաքննությունների Օրենքով սահմանված ժամկետներում կատարումը, ինչով կխթանվի դատական գործերի ավելի արդյունավետ և համալիր քննությունը ողջամիտ ժամկետներում, դրանով կկանխվի փորձաքնությունների անհարկի ձգձգումները։
  7. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

 «Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում, այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 12-րդ նպատակի 5-րդ կետից:

 

  • Обсуждалось

    06.12.2023 - 21.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3313

Принт

Предложения

A s

15.12.2023

Նախագծում առկա են բազմաթիվ միմյանց հակասող դրույթներ գործող օրենսդրության՝ մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ դրույթների հետ: Հակասություններ առկա են նաև Նախագծի տարբեր հոդվածներում նշված որոշ դրույթներում: Նախագիծը կարիք ունի հիմնովին վերանայման և պատշաճ լրամշակման:

Վահրամ Սաֆարյան

13.12.2023

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հասկացությունը՝ «4) դատական փորձագետ (փորձագետ)՝ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի, կամ այլ բնագավառի հատուկ գիտելիքներ ունեցող և լիազոր մարմնի կողմից դատական փորձագետի որակավորում ստացած անձ», որի կապակցությամբ հասկացությունների միանմանությունը պահպանելու նպատակով առաջարկվում է «տեխնիկայի» բառից հետո ավելացնել «բժշկության» բառը Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված հասկացությունը՝ «6) փորձաքննություն նշանակող անձ կամ մարմին՝ դատավարական օրենսդրությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությամբ օժտված մարմին կամ պաշտոնատար անձ.» ունի պարզաբանման կարիք: Այսպես, եթե դատավարության կողմերից մեկի նախաձեռնությամբ կամ մինչդատական գործողություններ իրականացնելը Օրենքի իմաստով ֆիզիկական անձը կարող է ինքնուրույն նշանակել փորձաքննություն նույնպես, ապա նման պայմաններում ստացվում է որ վերջինս չի հանդիսանում պաշտոնատար անձ: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված հասկացությունը՝ «10) հատուկ մասնագիտական գիտելիքներ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի ու արհեստների բնագավառների (բացի իրավունքի ոլորտից) գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են փորձաքննությանն առաջադրված հարցին պատասխանելու համար» նույնպես ունի պարզաբանման կարիք, քանի որ որոշ բնագավառներ գործնականում պահանջում են իրավունքի ոլորտից նվազագույն իմացություններ: Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Դատական փորձագետը հետազոտություններն իրականացնում է նյութական օբյեկտների, մարդկային օրգանիզմի, երևույթների և գործընթացների անաչառ, լրիվ և բազմակողմանի գնահատմամբ՝ օգտագործելով գիտության և տեխնիկայի ձեռքբերումները և հետազոտության երաշխավորվող մեթոդները» շարադրյալից ելնելով առաջարկվում է «երաշխավորվող մեթոդները» բառակապակցությունը փոխարինել «կիրառելի և արդի մեթոդները» բառակապակցությամբ: Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ «2.Դատական փորձագետի և դատափորձագիտական հաստատության՝ անձի իրավունքները և ազատությունները սահմանափակող գործողությունները կարող են բողոքարկվել դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով» առաջարկվում է «դատափորձագիտական հաստատության» բառակապակցությունից հետո ավելացնել «կողմից» բառը: Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «Դատական փորձագետի հավատարմագիր կամ որակավորման վկայական ստանալու համար ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը» դրույթում առաջարկվում է «կամ» բառը փոխարինել «և» բառով: Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «Վարույթի մասնավոր մասնակցի նախաձեռնությամբ փորձագետը կարող է տրամադրել կարծիք՝ քաղաքացիաի¬րավական պայմանագրի հիման վրա» դրույթում «մասնավոր մասնակից» բառակապցությունն ունի պարզաբանման կարիք: Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ « վարույթին ներգրավված անձանց հետ հաստատել անձնական կապեր, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունը» դրույթում, «անձնական կապեր» բառակապցությունն ունի պարզաբանման կարիք: Կարծում եմ, որ նշված բառակապակցությունը կարող է պարզաբանվել և կարգավորվել դատական փորձագետի էթիկայի և վարքագծի կանոններով: Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ կետով սահմանված՝ « ապահովել հետազոտվող օբյեկտների և նյութերի առավելագույն պահպանություն» դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «հետազոտվող օբյեկտների ստացման օրվանից սկսած ապահովել հետազոտվող օբյեկտների և նյութերի առավելագույն պահպանություն»: Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ «3) փորձագետին վերադարձնել նրա ներկայացրած եզրակացությունը, եթե այն ոչ լրիվ է կամ դրանում արված հետևությունները հստակ չեն» դրույթը առաջարկվում է հանել, քանի որ տվյալ գործողությունը դիտվում է որպես միջամտություն և հակասում է սույն հոդվածում 2-րդ կետում սահմանված դրույթին: Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝ դատափորձագիտական հաստատության ղեկավարի պարտականություններում ընդգրկել վարույթի պահպանման գործառույթը: Նույն հոդվածի 4-րդ կետում՝ «ապահովել փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ պայմանները>» դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «իր լիազորությունների շրջանակում ապահովել փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ պայմանները» Միաբովանդակության պահպանման նպատակով կարծում ենք, որ նախագծի 21-րդ հոդվածում՝ «Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը» վերնագրի ներքո գտնվող պահանջները պետք է համապատասխանեցնել դատավարության համապատասխան օրենսգրքի՝ (քաղացիական, վարչական և քրեական) հետ: Նախագծի 22-րդ հոդվածի մի շարք դրույթներ, բացի փորձաքննությանը, գիտատեխնիկական կամ դատաբժշկական հետազոտությանը նախորդող գործողությունների կազմակերպումը սահմանում է դատափորձագիտական հաստատության ղեկավարի և փորձագետի իրավունքները և պարտականությունները, որոնք առաջարկվում է ներառել համապատասխան բաժնում: Նախագծի 39-րդ հոդվածում ավելացնել 4-րդ կետը հետևյալ ձևակերպմամբ՝ համալիր փորձաքննության իրականացման դեպքում փորձագետը ստորագրում է միայն իր կողմից կազմված եզրակացության և հավելվածների բոլոր էջերի վերջում: Նախագծի 41-րդ հոդվածի 4-ին մասում՝ «Եթե փորձագետը տվյալ փորձաքննությունը ստանձնելիս փորձաքննությունը նշանակած անձին կամ մարմնին չի հանձնել փաստաթուղթ, որում ստորագրել է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կամ կատարման համար ստանձնած փորձաքննության կապակցությամբ եզրակացություն տալուց անհիմն հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաև առանց փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի համաձայնության գործի տվյալների և փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու կամ այլ անձանց հաղորդելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու մասին, ապա փորձագետի եզրակացությանը կցվում է այդ ստորագրությունը» առաջարկվում է «ակնհայտ» բառը հանել: Նախագծի 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «փորձագետի եզրակացության ստորագրման ամսաթիվը» դրույթը առաջարկվում է վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «փորձագետի եզրակացության կազման ամսաթիվը»: Նույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում՝ «փորձաքննության կատարման վայրը (եթե այն կամ դրա որևէ հատված կատարվել է փորձագետի նստավայրից դուրս)» առաջարկվում է հանել, որովհետև նշված պահանջի կատարումը ընդգրկված է նկարագրական մասում /տես հոդված 43 1 կետ, 1-ին ենթակետ: Նախագծի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում՝ «փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ.» դրույթը առաջարկվում է «քրեական վարույթ» բառակապակցությունը հանել: Նախագծի 57-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է՝ «Փորձաքննության կատարման առավելագույն ժամկետները սահմանվում են Լիազոր մարմնի կողմից.», որն ունի պարզաբանման կարիք, քանի որ Օրենքի մեկ այլ հոդվածով ժամկետ կարող է սահմանել դատափորձագիտական հաստատության ղեկավարը:

Աննա Հարությունյան

10.12.2023

Առաջարկում եմ նախագծում ավելացնել նաև փորձագետի՝ փորձագիտական հաստատությունից դուրս հետազոտությունների կատարման ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից (և՛ քրեական, և՛ քաղաքացիական վարույթների շրջանակներում) անվտանգության ապահովման երաշխիքների վերաբերյալ դրույթներ:

Узнать больше