Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 970-Լ որոշման՝
  • 3-րդ կետում լրացնելհետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետ.

 «4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված միացման վճարները սահմանելիս ամրագրել, որ ծրագրով սահմանված որևէ ուղղության գազամատակարարման համակարգերի կառուցումն այլ անձանց կողմից իրականացված և ավարտական փաստաթղթերն առկա լինելու դեպքում տվյալ գազամատակարարման համակարգերի ընկերության կողմից ձեռքբերման ժամանակ կառուցումն իրականացնող անձանց կողմից ենթակա է վճարման սահմանված միացման վճար՝ տվյալ ուղղության գազամատակարարման ցանցի այդ պահի ծանրաբեռնվածության չափով։»,

  • N 1 հավելված-ի 17-րդ կետում «490», «491500» և «589800» թվերը փոխարինել համապատասխանաբար «212», «202881» և «243457» թվերով,
  • N 2 հավելվածի՝ գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցի աղյուսակից հանել «(շահագործման հանձնման սկզբնաժամկետը)» բառերը, ինչպես նաև «01.01.2024թ.», «01.01.2025թ.», «01.01.2026թ.» և «01.12.2026թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «01.07.2024թ.», «01.07.2025թ.», «01.07.2026թ.» և «01.12.2027թ.» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    05.12.2023 - 21.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1664

Принт