Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 970-Լ որոշման՝
- 3-րդ կետում լրացնելհետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետ.
«4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված միացման վճարները սահմանելիս ամրագրել, որ ծրագրով սահմանված որևէ ուղղության գազամատակարարման համակարգերի կառուցումն այլ անձանց կողմից իրականացված և ավարտական փաստաթղթերն առկա լինելու դեպքում տվյալ գազամատակարարման համակարգերի ընկերության կողմից ձեռքբերման ժամանակ կառուցումն իրականացնող անձանց կողմից ենթակա է վճարման սահմանված միացման վճար՝ տվյալ ուղղության գազամատակարարման ցանցի այդ պահի ծանրաբեռնվածության չափով։»,
- N 1 հավելված-ի 17-րդ կետում «490», «491500» և «589800» թվերը փոխարինել համապատասխանաբար «212», «202881» և «243457» թվերով,
- N 2 հավելվածի՝ գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցի աղյուսակից հանել «(շահագործման հանձնման սկզբնաժամկետը)» բառերը, ինչպես նաև «01.01.2024թ.», «01.01.2025թ.», «01.01.2026թ.» և «01.12.2026թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «01.07.2024թ.», «01.07.2025թ.», «01.07.2026թ.» և «01.12.2027թ.» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
05.12.2023 - 21.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1654
Տպել