«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 201_ N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N 1257-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 27-րդ կետից հանել «հատուկ,» բառը.
2) 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքի արտահանման դեպքերում.
2) օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ապրանքի մատակարարման վայրը Հայաստանի Հանրապետությունից դուրս համարվելու դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողը և ստացողը հաշվառված են հարկային մարմնում.
3) կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքերում:
1.2. Սույն հավելվածի 1.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված` ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու դեպքերում գործարքների փաստաթղթավորումն իրականացվում է թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված) հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթով, որը պետք է պարունակի օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշիվ վավերագրում ներառման ենթակա տվյալները՝ բացառությամբ հաշիվ վավերագրի սերիայի և համարի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
-
Обсуждалось
15.01.2018 - 05.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 9853
Принт